եթե միակողմանի է սերը դա արդեն տանջանք է
Վեհ զգացմունքները չեն տանջում: Տանջում է սիրել չկարողանալը:
Այո: Նու եթե փոխադարձ չէ ու սիրող անձը թույլ մարդ է:
Ոչ: Եթե ամեն ինչ փողադարձ է ուրեմն պատճառ չկա տանջվելու: Կարճ ու կոնկրետ մեկնաբանություն:![]()
Sometimes one pays most for the things one gets for nothing ...
Բարևներ բոլորին...
Սիրել, ձգտել հասնել, զարգանալ, առաջ շարժվել դեպի նպատակը, նոր նպատակներ... կարծում եմ սրանք կազմում են մի շղթա, որտեղ կարելի է տեսնել ինչպես տանջանք, աշխատանք, այնպես էլ հաճույք, ծուլություն, և այս ամենը միասին են հանդես գալիս ըստ ակնթարթների և ձգվում ամենքն իր տևողությամբ` կախված իրավիճակից և մեր` այդ իրավիճակին ի պատասխան անելիք քայլ(եր)ից...![]()
Այդ դա արդեն իր անունը ունի, կոչվում է «մազոխիզմ» :
Տանջանք կարելի է երկու իմաստով հասկանալ. այն, որ հենց «սերը»/ սիրած էակըքեզ ստիպում է տանջվել , մյուսը սիրո քաղցր տանջանքն է, երբ կարոտում ես, երբ ինչ որ արտաքին հանգամանքներ են լինում , որ ստիպում են տանջվել : Բայց տառապանքը սիրո տանջանքի հետ չպտի հոմանիշ լինի ...
![]()
Чеширский КотЭ
Ինչու՞ չպիտի լինի՞ որ: Մեկ չի՞՝ ինչից ես ինֆարկտ ստանում՝ սիրո տանջանքների՞ց, թե՞, ասենք, բեռնատարի տակ ընկնելու վախից: Տանջանքը մնում ա տանջանք: Ու սիրուց հալումաշ լինողն ու թոքի քաղցկեղից հալումաշ լինողն ինձ համար մեկ են:
Հ.Գ. Ես կյանքում ոչ ոքի չեմ սիրել, դրա համար էլ բարի եղեք շատ չհարձակվել գրածիս վրա![]()
DIXIcarpe noctem
Երնեկ բոլորը սիրուց տանջվեին![]()
Սերը հրաշք է, երբ սիրում ես աշխարհում ամեն ինչ տեսնում ես վառ ու գունավոր: Սիրել չի նշանակում տանջվել, բայց հենց շատ սիրելուց է, որ ուզում ես ամեն ինչ իդեալական լինի: Ու երբ որևէ բան հուզում է քեզ դու սկսում ես տանջվել, որովհետև ինչը կապված է սիրելիիդ հետ լինում է ավելի խորը ու ցավոտ: Մնացած ուրիշ հարցերին կարող ես շատ թեթև վերաբերվել, բայց սիրո դեպքում`ոչ:
Եթե զգում ես, որ տանջանքն անընդհատ շարունակվում է, որ քո սերը քեզ անընդհատ նեղացնում է , չի հասկանում ուրեմն նա շատ հեռու է սիրելուց:
Սերը եսակենտրոն ու եսամոլ հասկացություն է: Սիրելիս ամեն արածդ հանգում է քե՛զ համար ինչ-որ բան անելուն: Նույնիսկ՝ անձնազոհությունը: Նույնիսկ՝ տանջանքը: Որովհետև ուզում ես, որ քո միակն ու անկրկնելին իրեն լավ զգա, որ դու՛ քեզ լավ զգաս:
DIXIcarpe noctem
Գրածիդ մեջ ճշմարտություն կա, սակայն, գտնում եմ, որ ասածներդ վերաբերվում են ոչ միայն սիրուն։
Ոչ միայն սերը, այլև մարդը՝ ինքն ամբողջապես, եսակենտրոն հասկացություն է։ Այն ամենը, ինչ գրել ես սիո մասին, կարելի է ասել նաև մարդկային այլ զգացմունքերի և հոգեվիճակների մասին։ Ինչ էլ որ մարդն անում է, որ ուրիշները լավ զգան, ի վերջո հանգում է նրան, որ դրա արդյունքում մարդն է ուզում ինքը լավ զգա ու լցվի իր սեփական անձի կարևորության զգացմամբ։ Ես–ի հաստատման կամ, ինչպես ասում են, ինքնահաստատման ցանկությունը միշտ էլ գերիշխող է, այն կարող է իրականացման ճանապարհներ փնտրել՝ օգտագործելով ինչպես սերը, այնպես էլ այլ զգացմունքները։
Վերջին խմբագրող՝ ivy: 03.09.2008, 18:45:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ