ivy-ի խոսքերից
Գրածիդ մեջ ճշմարտություն կա, սակայն, գտնում եմ, որ ասածներդ վերաբերվում են ոչ միայն սիրուն։
Ոչ միայն սերը, այլև մարդը՝ ինքն ամբողջապես, եսակենտրոն հասկացություն է։ Այն ամենը, ինչ գրել ես սիո մասին, կարելի է ասել նաև մարդկային այլ զգացմունքերի և հոգեվիճակների մասին։ Ինչ էլ որ մարդն անում է, որ ուրիշները լավ զգան, ի վերջո հանգում է նրան, որ դրա արդյունքում մարդն է ուզում ինքը լավ զգա ու լցվի իր սեփական անձի կարևորության զգացմամբ։ Ես–ի հաստատման կամ, ինչպես ասում են, ինքնահաստատման ցանկությունը միշտ էլ գերիշխող է, այն կարող է իրականացման ճանապարհներ փնտրել՝ օգտագործելով ինչպես սերը, այնպես էլ այլ զգացմունքները։
Էջանիշներ