Կարծում եմ տանջանքը այն դեպքում է, երբ սերը միակողմանի է, իսկ հակառակ դեպքում կարծում եմ տանջանք չէ…![]()
Կարծում եմ տանջանքը այն դեպքում է, երբ սերը միակողմանի է, իսկ հակառակ դեպքում կարծում եմ տանջանք չէ…![]()

Է՜հ, Հովսեփ ջան, ինչ հեշտ ես պատկերացնում կյանքը։ Երանի չէ՞ր՝Հովսեփ-ի խոսքերից
այդպես լիներ...
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման

Ոչ միշտՀովսեփ-ի խոսքերից
Ես տանջվել եմ, երվ երկկողմաի է եղել և բացարձակապես չեմ տանջվել, երբ միակողմանի է եղել:

Բացի միմյանց նկատմամբ ունեցած զգացմունքներից, շատ ուրիշ հանգամանքներ կան, որոնք այս կամ այն չափով կարող են բարդացնել սիրային հարաբերությունները: Բայց դա, իհարկե, դեռ չի նշանակում, որ սիրել նշանակում է տանջվել:
Իմ կարծիքով, Mag!-ը շատ ճիշտ բնորոշեց. սիրել նշանակում է ապրել։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ի դեպ, ինչպես Բուդդան է ասել՝ բոլոր տառապանքների պատճառը տգիտությունն է։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Դե ես դեռ անփորձ եմ էդ բնագավառում, բայց ենթադրեցի, որ այդպես կարող է լինել![]()
Տանջվելը մաքսիմում կարող է սիրելու հետևանք լինել... Սերը այնպիսի մի հրաշք է... որ մարդու առօրյան լրիվ կարող է փոխել...
Ты так хотел побед -
так забирай свой приз...
մի բան ասեմ, շատ խորը/ինքնամոռած սերը՝ քայքայում է մարդու/անհատի ներքին աշխարհը, այնպես որ՝ ամեն ինչի ոսկե միջինն է լավ,![]()
Life is too short...

Ճիշտն ասած՝ ես սիրո մեջ միջին կամ մի քիչ հասկացությունները չեմ ընդունում, ես սիրել ասելով՝ հասկանում եմ միայն ՇԱՏ սիրել ու անմնացորդ: Իսկ մնացած քանակներն ու որակները սեր չեմ համարում, այլ ուրիշ ցգացմունքներ, որոնք մարդիկ հաճախ են շփոթում սիրո հետ: Դա կարող է լինել համակրանք, հրապուրանք կամ նման մի բան, այ այդ զգացմունքները կարող են լինել մի քիչ կամ չափավոր, բայց ոչ սերը:Koms-ի խոսքերից
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
ճիշտ ասած այդ զգացմունքին մոտիկից չեմ ճանաչումբայց չեմ հասկանում այն մարդուն, որը անտեսելով սեփական տանջանքներն ու վիրավորանքները, շարունակում է սիրել:

Անմիջապես երևում է, որ այդ զգացմունքին մոտիկից ծանոթ չես, որովհետև հակառակ դեպքում կիմանայիր, որ սերը պատվերով համերգ չէ: Ոչ սիրել սկսելն է քո նախաձեռնությամբ լինում, ոչ էլ դադարելը:Լիաննա-ի խոսքերից
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Իսկ դադարել երբևէ լինում է՞ (եթե դա իսկական սեր է).Uluana-ի խոսքերից
Երևի հարցս շեղվում է բուն թեմայից, ուղղակի միանգամից մոտս առաջացավ, ուզեցի հարցնել![]()

Դժվար է ասել, որ եթե որոշ ժամանակ հետո դադարում ես մարդուն սիրելուց, ուրեմն դա սեր չէր: Ոչ, չեմ կարծում, թե այդպես է: Հնարավոր է, որ մարդ տարիներ շարունակ սիրի ինչ-որ մեկին, բայց մի օր դադարի սիրելուց և սիրահարվի մեկ ուրիշին, ի՞նչ է , դա կնշանակի, որ այդ մարդուն չի՞ սիրել: Ես այդպես չեմ համարում:Hambik-ի խոսքերից
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես հաստատ չեմ կարող պնդել, որ իսկական սերը չի դադարում. այդ հարցի ճիշտ պատասխանը տալու համար նախ ևUluana-ի խոսքերից
առաջ պետք է ճշգրիտ իմանալ (հասկանալ, նույնիսկ զգալ) թե ինչ է ԻՍԿԱԿԱՆ սերը: Իհարկե, մեզանից շատերը կարող են ասել, որ իրենք գիտեն թե դա ինչ է, բայց հազարից մեկը միայն կարող է իրականում իրավացի լինել ...
Անդրադառնալով թեմային՝ կարելի է ենթադրել նաև, որ նույն ձևով դժվար է պատասխանել նաև թեմայի հարցին: Թող չափազանց փիլիսոփայական չթվա, բայց մի գուցե իսկական սիրով ապրողները տանջվո՞ւմ են, կամ գուցե նրանք ընդհանրապես չե՞ն տանջվում![]()
Դժվար է ասել …
Իմ կարծիքով որոշ դեպքերում կարելի է ասել "սիրել նշանակում է տանջվել", բայց մեծամասամբ դա այդպես չէ
Սիրո մեջ հաղթում է նա, ով ուժերը չի խնայում վերադարձի համար ...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ