Կարծում եմ շատ-շատերն են լսել ու նույնիսկ անցել այսպես կոչված “Քրչի Բազարի” միջով: Այնտեղ հավաքված է մեր բնակչության ամենավատթար վիճակում ապրող խավը, որն իր ապրուստի “փշուրներն է վաստակում” օգտագործած, հալումաշ եղած հագուստ ու իրեր վաճառելով: Այդ հատվածում, նաև իրենց գոյությունն են քարշ տալիս անտուն մարդիկ: Չզարմանաք, եթե ասեմ, որ այնտեղ այնքան բուռն քաղաքական քննարկումներ են լինում (հաճախ ինքս իմ ականջով եմ լսել այդ խոսակցությունները), իսկ երեկոյան ժամերին, երբ առևտուրը “վերջանում է”, այնտեղով անցնելիս կարելի է լսել հայ ստեղծագործ մտքի հանճարեղ գործերը` ասմունքի կամ երգի ձևով:
…Իսկ հիմա այն քանդում են… Մարդկանց թողնում նույնիսկ նման ապրելակերպով գոյությունը քարշ տալու հույսի նշույլի…

Հ.Գ. Նույնիսկ չգիտեմ, ուրախանալ այդ հանգամանքի համար, թե տխրել: Ես ամեն օր անցնում եմ այդ հատվածով, ու այնքան էլ հաճելի չէ դա: Բայց այդ մարդիկ…