Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում ուսանողական և արհմիութենական շարժումները հանդիսանում են լավ կազմակերպված հզոր ուժեր, որոնք ամենուրեք իշխանություններին զգաստացնող առաջադիմական գործոն են հանդիսանում:
Մեր երկրում իշխանությունները զանազան ձևերով ու եղանակներով ոչնչացրել են այդ շարժումները: Բացակայում է նաև համապատասխան օրենսդրական դաշտը:
Արհմիությունների բացակայության պատճառով , հայ աշխատավորը հայտնվել է բացարձակ անպաշտպան վիճակում: Գործատուն, կամ պետական ցանկացած պաշտոնյան` ցանկացած ձևով կարող է վարվել աշխատողների հետ և անպատիժ մնալ:Մեր աշխատավորությունը ունի միայն պարտականություններ, իսկ համակարգը նրան դարձրել է իրավազուրկ:
Վիճակն անմխիթարական է նաև ուսանողության համար: Հայ ուսանողությունը նույնպես գտնվում է իրավազուրկ վիճակում և ոչ մի կերպ չի կարողանում համախմբվել վիճակը շտկելու համար: "Բազեականությունը" հանրապետականի ռեզերվի վարժեցման դարբնոց հանդիսանալով հանդերձ` ուսանողությանը պառակտող լուրջ գործոն է հանդիսանում:
Կարծում եմ, ժամանակն է որ հայ ուսանողները համախմբվեն ու ակտիվորեն միջամտեն մեր քաղաքական կյանքին, այլապես մեր երկրի ետընթացն հնարավոր չի լինի կանգնեցնել