Այո ճիշտ ես, հիշեցի մայիսի 6-ին էր: Ես կասկադում մարդ էի սպասում, երբ տեսա գազելներ, պազիկներ և իկարուսներ բոլորի վրա էլ գրված էին «Շիրակ», ճիշտն ասած իկարուսների վրա ուշադրություն չեմ դարձրել: Զարմացած էի Մտքումս ասում եմ սրանք հաստատ հհկ-ից կլինեն ու մի քանի րոպե անց իմացա, որ մատենադարանի մոտ հհկ-ն հանրահավաք է կազպակերպել: Հավատացնեմ ձեզ կասկադը վայրկյանների ընթացքում փոխվեց աղբանոցի: Հազիվ ծիծաղս զսպեցի, երբ մի խումբ տղաներ ինձ մոտիկացան և ասացին. «Աբեր, Օբերան ու՞րդե կեղնի», ես էկ ֆռացի և մատով ցույց տվեցի Օպերայի շենքը: Հաջորդ հարցը ինձ լրիվ ապշեցրեց՝ «Էտ ճի՞շտ է, օր ըտդեղ սիրուն ախչկեք կեղնին», ես էլ պատասխանեցի «ճաշակին ընկեր չկա» և բախտս բերեց իրենց «էքսկուրսանտը» եկավ ու բոլորին հավաքեց տարավ մատենադարան:
Իսկ ջավախեցիներին բերելու պարզապես իրավունք չունեն և եթե այդպիսի բան են արել, ապա ես կրկնակի զզվում եմ այդ հհկ-ից և հիասթափվում եմ ջավախքցիներից, որ ինչ-որ մեկի տված անհույս խոստումով ստորացել և հանդուրժել են հհկ-ի կողմից գնված մի մրջյունին: