User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Արտասահմանյան հեղինակների հայերեն թարգմանություններ

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.05.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    19
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արտասահմանյան հեղինակների հայերեն թարգմանություններ

    Եթե

    Եթե կարող ես միշտ զգոն լինել,
    Երբ շուրջդ բոլորը հանկարծ մոլորվեն
    Եվ չվարանեն միշտ քեզ մեղադրել,
    Եթե կարող ես դու քեզ վստահել,
    Երբ շուրջդ բոլորը հանկարծ կասկածեն,
    Մի արհամարհիր կասկածները այդ։
    Եթե կարող ես դու անվերջ սպասել,
    Եվ չձանձրանալ սպասելով անվերջ,
    Կամ եթե հանկարծ քո շուրջը ստեն
    Եվ ատելությամբ բոլորը լցվեն,
    Ստերի գիրկը դու երբեք չընկք ես
    Եվ ատելությամբ սիրտդ չողողես.
    Չլինես գոռոզ և ինքնահավան։
    Եթե կարող ես անվերջ երագել
    Եվ երազներիդ ստրուկը չդառնւա,
    Եթե կարող ես մտածել հավերժ,
    Չդարձնել մտքերդ կուռքեր անհաս,
    Թե դիմավորես դու դժբախտությունդ
    Ու հաղթանակը միևնույն ոգով,
    Եվ եթե դու միշտ զսպես քո հոգին,
    Երբ քո խոսքն ասվի խաբեբա լեզվով՝
    Դառնա որոգայթ խեղճ հիմարների։
    Եթե հանդուրժես, որ հանկարծ մի օր
    Կյանքիդ պատերը դանդաղ փլուզվեն,
    Եվ անձայն կրկին դրանք կառուցես.
    Թե հաղթանակներդ դարձնես դու մի կույտ
    Եվ չափսոսալով այն մի կողմ նետես.
    Պարտվես ու ամեն ինչ սկսես նորից,
    Պարտության մասին խոսք անգամ չասես.
    Եթե կարող ես ստիպել, որ սիրտդ
    Բաբախի նույնիսկ երբ այն չլինի,
    Եվ ապրել այդպես, գոչել՝ դիմացի՛ր։
    Եթե կարող ես վիճել մարդկանց հետ՝
    Չկորցնելով ուժի և ոչ մի կաթիլ.
    Արքաների հետ հավասար քայլել
    Եվ ինքնությանդ չդավաճանել.
    Ու չմոռանալ հասարակ մարդուն
    Եթե ոչ ոսոխ և ոչ էլ ընկեր
    Չեն կարող տանջված քո սիրտը խոցել.
    Եթե քեզ անչափ բոլորը հարգեն.
    Եվ եթե կարող ես իմաստով լցնել
    Անցնող րոպեի ամեն մի վայրկյան.
    Քոնն է այս աշխարհը, տիեզերքն անգամ,
    Եվ դեռ ավելին՝
    Դու մարդ ես՝ որդիս ազնիվ ու անմահ

    Ր. Քիփլինգ
    Երջանիկությունը նրանում չէ, որ միշտ անես այն ինչ ցանկանում ես, այլ նրանում, որ ինչ անում ես` ցանկանաս

  2. #2
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    41
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասահմանյան հեղինակների հայերեն թարգմանություններ

    Լավ թեմա ես բացել, շնորհակալություն:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  3. #3
    Անծանոթուհի Shauri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2006
    Հասցե
    Այնտեղ, ուր սիրտն է
    Տարիք
    41
    Գրառումներ
    228
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասահմանյան հեղինակների հայերեն թարգմանություններ

    Թեման լավն է, բայց թարգմանությունը՝ այնքան էլ չէ
    Համենայն դեպս ես ավելի լավերն եմ տեսել, եթե գտնեմ, անպայման կդնեմ
    И скучно и грустно, и некому руку подать...

  4. #4
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.05.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    19
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասահմանյան հեղինակների հայերեն թարգմանություններ

    Եթե ավելի լավ թարգմանություն կա, գտնելու դեպքում անպայման դիր էլի. բայց սա համենայն դեպս ինձ հանդիպացներից մեջներց հաջողնա
    Երջանիկությունը նրանում չէ, որ միշտ անես այն ինչ ցանկանում ես, այլ նրանում, որ ինչ անում ես` ցանկանաս

  5. #5
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասահմանյան հեղինակների հայերեն թարգմանություններ

    ԼՍԵ՛Ք

    Լսե՛ք,
    չէ՞ որ, եթե աստղերը վառում են,
    նշանակում է՝ դա մեկին պետք է,
    նշանակում է, որ մեկն ուզում է, որ դրանք լինեն
    նշանակում է, որ մարգարիտ է անվանում մեկը
    այդ ցայտուքներին,

    և կեսորվա փոշեհողմից ծվատվելով՝
    իրեն Աստծու մոտ է գցում,
    վախենում է, որ կուշանա,
    լաց է լինում,
    համբուրում է նրա ձեռքերը ջլուտ,
    խնդրում է, որ լինի աստղ անպայման,
    հետո գնում է հուզված,
    բայց արտաքուստ խաղաղ,
    հարցնում է մեկին.
    -բայց հիմա լավ ես, չէ՞,
    չես վախենում, չէ՞:

    Լսե՛ք,
    չէ՞ որ, եթե աստղերը վառում են,
    նշանակում է՝ մեկին պետք է դա,
    նշանակում է, որ անհրաժեշտ է,
    որ ամեն գիշեր
    գոնե մի աստղ
    վառվի
    տանիքների
    վրա:

    ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՅԱԿՈՎՍԿԻ

    թարգմ.՝ Դ. Մելիք

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (10.03.2010)

  7. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասահմանյան հեղինակների հայերեն թարգմանություններ

    Նույնիսկ թարգմանությունների մեջ Դավոյի շունչը զգացվում է

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (10.03.2010)

  9. #7
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արտասահմանյան հեղինակների հայերեն թարգմանություններ

    Լռություն

    Ես ճանաչել եմ աստղերի ու ծովերի լռությունը,
    Եվ քաղաքի լռությունը, երբ նա քնած է,
    Տղամարդու և կույսի լռությունը,
    Եվ այն լռությունը, որի համար երաժշտությունն է միայն բառ գտնում,
    Անտառների լռությունը՝ գարնանային քամիներից առաջ,
    Հիվանդների լռությունը,
    Մինչ նրանց աչքերը թափառում են սենյակում,
    Ու ես հարցնում եմ՝ էլ ի՞նչ խորքեր ունի լեզուն.
    Գիշատիչ գազանը ոռնում է մի քանի անգամ,
    Երբ մահը խլում է ձագին,
    Իսկ մենք անբառ ենք իրականության ներկայությամբ…
    Մենք չենք կարող խոսել:

    Հետաքրքրասեր պատանին մթերային խանութի մոտ
    Հարցնում է ծեր զինվորին.
    «Ինչպե՞ս կորցրեցիր ոտքդ»,
    Ու ծեր զինվորը ցնցվում է լռությամբ,
    Կամ նրա միտքը թռչում է հեռուները,
    Որովհետև միտքը չի կարողանում կենտրոնանալ
    Գեթիսբերգի վրա,
    Այլ կատակով ետ է դառնում:
    Ու ծերունին ասում է. «Արջն է պոկել»,
    Իսկ տղան զարմանում է, մինչ ծեր զինվորը
    Համր ու աղոտ վերապրում է
    Հրացանների փայլը, թնդանոթների փոթորիկը,
    Սպանվածների վերջին ճիչերը,
    Վերապրում է և ինքն իրեն, գետնին պառկած,
    Հետո՝ վիրաբույժներ, դանակներ,
    Անկողնային երկար օրեր:
    Բայց եթե նա կարողանար նկարագրել այդ ամենը,
    Նկարիչ կլիներ,
    Բայց եթե նկարիչ լիներ, ավելի խոր վերքեր կլինեին,
    Որոնք չէր կարողանա նկարագրել:

    Խոր ատելությունն իր լռությունն ունի,
    Իր լռությունն ունի մեծ սերը,
    Իր լռությունն ունի մտքի խաղաղությունը,
    Ու դառնացած մտերմությունը:
    Լռություն կա հոգևոր ճգնաժամի,
    Երբ քո նրբորեն տանջված հոգին
    Տեսիլքներ է բերում, որոնց բառերի վերածել չի լինի
    Բարձրագույն կյանքի տիրությունում:
    Կա լռություն Աստվածների, որոնք անխոս հասկանում են իրար,
    Եվ պարտության լռություն կա:
    Լռությունը անարդարացի պատժվածների,
    Լռությունը մահամերձի, որ սեղմում է հանկարծ քո ձեռքը,
    Լռությունը հոր և որդու միջև,
    Երբ հայրը չի կարողանում բացատրել իր կյանքը,
    Թեկուզ և որդին սխալ հասկանա:
    Լռություն կա, որ իջնում է ամուսնու և կնոջ միջև,
    Լռությունը նրանց, ովքեր ձախողվել են,
    Եվ այն համատարած լռությունը, որ պատում է
    Կոտրված ազգերին ու պարտված առաջնորդներին,
    Լինքոլնի լռությունը,
    Իր թշվառ պատանեկության մասին խորհելիս,
    Նապոլեոնի լռությունը
    Վաթեռլոյից հետո,
    Ժաննա դ'Արկի լռությունը,
    Որ բոցերի մեջ շշնջում էր. «Տե՜ր իմ Աստված»,
    Երկու բառով իր ամբողջ վիշտն ու հույսը ցուցահանելով,
    Ծերության լռությունը,
    Որ չափազանց իմաստուն է խոսելու համար
    Անմատչելի բառերով նրանց հետ, որոնք չեն ապրել
    Կյանքի այդքան երկար ուղին:

    Եվ կա լռություն մեռյալների:
    Եթե մենք ողջերս չենք կարողանում խոսել
    Ծանր փորձություններից,
    Ապա ինչու՞ ենք զարմանում, որ մեռյալները
    Չեն պատմում մահվան մասին:
    Նրանց լռությունը կմեկնաբանվի,
    Երբ ինքներս մոտենանք նրանց:

    Էդգար Լի Մասթըրս

    Բնագիրը հիմա կտեղադրեմ անգլաամերիկյան բանաստեղծների բնագրերի թեմայում:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 26.09.2009, 01:00:

  10. #8
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արտասահմանյան հեղինակների հայերեն թարգմանություններ

    Դիմանկար աղջկա՝ բռնաբարված արվարձանային երեկույթի ժամանակ

    Եվ այս հանկարծակի հարվածից հետո
    Ոտքի կկանգնես ու խարխափելով կհեռանաս՝
    Մտածելով, թե որքան դատարկ էր քո կյանքը
    Ու հայելու առջև քո ուշիմ խնամքը ամեն երեկո,
    Եվ բոլոր մերժված տղաները
    Ուր հասցրեցին քեզ:
    Դատապարտված գալիք օրերով՝
    Այս ծառերի մեջ՝
    Այս սառը պարտեզում,
    Դու դողում ես ու փսխում…

    Սարսափահար ու գինովցած՝
    Զարմանում ես, որ քնքշության կոչող այդ գործողությունը
    Բնավ քնքուշ չէ:
    Հիմա մոռացել ես քո քմծիծաղը սիրո վրա,
    Մանկամտությունը մնաց ետևում,
    Դու, որ ծերությունից այդքան հեռու ես,
    Փսխում ես ծաղիկների մեջ,
    Իսկ տաք ու գաղջ սենյակներում
    Երեկույթը շարունակվում է դեռ:

    Հասկացար, որ հեռանալ է պետք
    Արբեցած կյանքերի խմբից,
    Թեև տասը րոպե է, ինչ հղի ես,
    Դու տասը հազարներով չես մոռանա
    Այս երեկույթը
    Եվ այս մռայլ շաբաթ երեկոն,
    Երբ քո աչքերից մոլորակներ ժայթքեցին
    Որ ճողփացին արվարձանային խոտերի մեջ:

    Բրայըն Փեթըն

    Կներեք, որ թարգմանիչներին չեմ նշում, ուղղակի բանաստեղծությունները հիշում եմ, իսկ թարգմանիչների անունները՝ ոչ, հիմա նայեմ, եթե օրիգինալը գտնեմ, համապատասխան թեմայում դա էլ կտեղադրեմ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անգլերեն–հայերեն թարգմանություններ
    Հեղինակ՝ Zhor(ARM), բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 113
    Վերջինը: 24.02.2017, 22:59
  2. Գրառումներ: 78
    Վերջինը: 15.03.2016, 20:06
  3. Գրառումներ: 21
    Վերջինը: 29.12.2011, 00:01
  4. Գրառումներ: 4
    Վերջինը: 20.01.2011, 23:57
  5. Էլի հայերեն թարգմանություններ
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 49
    Վերջինը: 26.06.2008, 16:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •