Թեման լավն է, բայց թարգմանությունը՝ այնքան էլ չէ
Համենայն դեպս ես ավելի լավերն եմ տեսել, եթե գտնեմ, անպայման կդնեմ![]()
Թեման լավն է, բայց թարգմանությունը՝ այնքան էլ չէ
Համենայն դեպս ես ավելի լավերն եմ տեսել, եթե գտնեմ, անպայման կդնեմ![]()
И скучно и грустно, и некому руку подать...
Եթե ավելի լավ թարգմանություն կա, գտնելու դեպքում անպայման դիր էլի. բայց սա համենայն դեպս ինձ հանդիպացներից մեջներց հաջողնա
Երջանիկությունը նրանում չէ, որ միշտ անես այն ինչ ցանկանում ես, այլ նրանում, որ ինչ անում ես` ցանկանաս
ԼՍԵ՛Ք
Լսե՛ք,
չէ՞ որ, եթե աստղերը վառում են,
նշանակում է՝ դա մեկին պետք է,
նշանակում է, որ մեկն ուզում է, որ դրանք լինեն
նշանակում է, որ մարգարիտ է անվանում մեկը
այդ ցայտուքներին,
և կեսորվա փոշեհողմից ծվատվելով՝
իրեն Աստծու մոտ է գցում,
վախենում է, որ կուշանա,
լաց է լինում,
համբուրում է նրա ձեռքերը ջլուտ,
խնդրում է, որ լինի աստղ անպայման,
հետո գնում է հուզված,
բայց արտաքուստ խաղաղ,
հարցնում է մեկին.
-բայց հիմա լավ ես, չէ՞,
չես վախենում, չէ՞:
Լսե՛ք,
չէ՞ որ, եթե աստղերը վառում են,
նշանակում է՝ մեկին պետք է դա,
նշանակում է, որ անհրաժեշտ է,
որ ամեն գիշեր
գոնե մի աստղ
վառվի
տանիքների
վրա:
ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՅԱԿՈՎՍԿԻ
թարգմ.՝ Դ. Մելիք
CactuSoul (10.03.2010)
Նույնիսկ թարգմանությունների մեջ Դավոյի շունչը զգացվում է![]()
CactuSoul (10.03.2010)
Լռություն
Ես ճանաչել եմ աստղերի ու ծովերի լռությունը,
Եվ քաղաքի լռությունը, երբ նա քնած է,
Տղամարդու և կույսի լռությունը,
Եվ այն լռությունը, որի համար երաժշտությունն է միայն բառ գտնում,
Անտառների լռությունը՝ գարնանային քամիներից առաջ,
Հիվանդների լռությունը,
Մինչ նրանց աչքերը թափառում են սենյակում,
Ու ես հարցնում եմ՝ էլ ի՞նչ խորքեր ունի լեզուն.
Գիշատիչ գազանը ոռնում է մի քանի անգամ,
Երբ մահը խլում է ձագին,
Իսկ մենք անբառ ենք իրականության ներկայությամբ…
Մենք չենք կարող խոսել:
Հետաքրքրասեր պատանին մթերային խանութի մոտ
Հարցնում է ծեր զինվորին.
«Ինչպե՞ս կորցրեցիր ոտքդ»,
Ու ծեր զինվորը ցնցվում է լռությամբ,
Կամ նրա միտքը թռչում է հեռուները,
Որովհետև միտքը չի կարողանում կենտրոնանալ
Գեթիսբերգի վրա,
Այլ կատակով ետ է դառնում:
Ու ծերունին ասում է. «Արջն է պոկել»,
Իսկ տղան զարմանում է, մինչ ծեր զինվորը
Համր ու աղոտ վերապրում է
Հրացանների փայլը, թնդանոթների փոթորիկը,
Սպանվածների վերջին ճիչերը,
Վերապրում է և ինքն իրեն, գետնին պառկած,
Հետո՝ վիրաբույժներ, դանակներ,
Անկողնային երկար օրեր:
Բայց եթե նա կարողանար նկարագրել այդ ամենը,
Նկարիչ կլիներ,
Բայց եթե նկարիչ լիներ, ավելի խոր վերքեր կլինեին,
Որոնք չէր կարողանա նկարագրել:
Խոր ատելությունն իր լռությունն ունի,
Իր լռությունն ունի մեծ սերը,
Իր լռությունն ունի մտքի խաղաղությունը,
Ու դառնացած մտերմությունը:
Լռություն կա հոգևոր ճգնաժամի,
Երբ քո նրբորեն տանջված հոգին
Տեսիլքներ է բերում, որոնց բառերի վերածել չի լինի
Բարձրագույն կյանքի տիրությունում:
Կա լռություն Աստվածների, որոնք անխոս հասկանում են իրար,
Եվ պարտության լռություն կա:
Լռությունը անարդարացի պատժվածների,
Լռությունը մահամերձի, որ սեղմում է հանկարծ քո ձեռքը,
Լռությունը հոր և որդու միջև,
Երբ հայրը չի կարողանում բացատրել իր կյանքը,
Թեկուզ և որդին սխալ հասկանա:
Լռություն կա, որ իջնում է ամուսնու և կնոջ միջև,
Լռությունը նրանց, ովքեր ձախողվել են,
Եվ այն համատարած լռությունը, որ պատում է
Կոտրված ազգերին ու պարտված առաջնորդներին,
Լինքոլնի լռությունը,
Իր թշվառ պատանեկության մասին խորհելիս,
Նապոլեոնի լռությունը
Վաթեռլոյից հետո,
Ժաննա դ'Արկի լռությունը,
Որ բոցերի մեջ շշնջում էր. «Տե՜ր իմ Աստված»,
Երկու բառով իր ամբողջ վիշտն ու հույսը ցուցահանելով,
Ծերության լռությունը,
Որ չափազանց իմաստուն է խոսելու համար
Անմատչելի բառերով նրանց հետ, որոնք չեն ապրել
Կյանքի այդքան երկար ուղին:
Եվ կա լռություն մեռյալների:
Եթե մենք ողջերս չենք կարողանում խոսել
Ծանր փորձություններից,
Ապա ինչու՞ ենք զարմանում, որ մեռյալները
Չեն պատմում մահվան մասին:
Նրանց լռությունը կմեկնաբանվի,
Երբ ինքներս մոտենանք նրանց:
Էդգար Լի Մասթըրս
Բնագիրը հիմա կտեղադրեմ անգլաամերիկյան բանաստեղծների բնագրերի թեմայում:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 26.09.2009, 01:00:
Դիմանկար աղջկա՝ բռնաբարված արվարձանային երեկույթի ժամանակ
Եվ այս հանկարծակի հարվածից հետո
Ոտքի կկանգնես ու խարխափելով կհեռանաս՝
Մտածելով, թե որքան դատարկ էր քո կյանքը
Ու հայելու առջև քո ուշիմ խնամքը ամեն երեկո,
Եվ բոլոր մերժված տղաները
Ուր հասցրեցին քեզ:
Դատապարտված գալիք օրերով՝
Այս ծառերի մեջ՝
Այս սառը պարտեզում,
Դու դողում ես ու փսխում…
Սարսափահար ու գինովցած՝
Զարմանում ես, որ քնքշության կոչող այդ գործողությունը
Բնավ քնքուշ չէ:
Հիմա մոռացել ես քո քմծիծաղը սիրո վրա,
Մանկամտությունը մնաց ետևում,
Դու, որ ծերությունից այդքան հեռու ես,
Փսխում ես ծաղիկների մեջ,
Իսկ տաք ու գաղջ սենյակներում
Երեկույթը շարունակվում է դեռ:
Հասկացար, որ հեռանալ է պետք
Արբեցած կյանքերի խմբից,
Թեև տասը րոպե է, ինչ հղի ես,
Դու տասը հազարներով չես մոռանա
Այս երեկույթը
Եվ այս մռայլ շաբաթ երեկոն,
Երբ քո աչքերից մոլորակներ ժայթքեցին
Որ ճողփացին արվարձանային խոտերի մեջ:
Բրայըն Փեթըն
Կներեք, որ թարգմանիչներին չեմ նշում, ուղղակի բանաստեղծությունները հիշում եմ, իսկ թարգմանիչների անունները՝ ոչ, հիմա նայեմ, եթե օրիգինալը գտնեմ, համապատասխան թեմայում դա էլ կտեղադրեմ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ