User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Արտասահմանյան հեղինակների հայերեն թարգմանություններ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #7
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արտասահմանյան հեղինակների հայերեն թարգմանություններ

    Լռություն

    Ես ճանաչել եմ աստղերի ու ծովերի լռությունը,
    Եվ քաղաքի լռությունը, երբ նա քնած է,
    Տղամարդու և կույսի լռությունը,
    Եվ այն լռությունը, որի համար երաժշտությունն է միայն բառ գտնում,
    Անտառների լռությունը՝ գարնանային քամիներից առաջ,
    Հիվանդների լռությունը,
    Մինչ նրանց աչքերը թափառում են սենյակում,
    Ու ես հարցնում եմ՝ էլ ի՞նչ խորքեր ունի լեզուն.
    Գիշատիչ գազանը ոռնում է մի քանի անգամ,
    Երբ մահը խլում է ձագին,
    Իսկ մենք անբառ ենք իրականության ներկայությամբ…
    Մենք չենք կարող խոսել:

    Հետաքրքրասեր պատանին մթերային խանութի մոտ
    Հարցնում է ծեր զինվորին.
    «Ինչպե՞ս կորցրեցիր ոտքդ»,
    Ու ծեր զինվորը ցնցվում է լռությամբ,
    Կամ նրա միտքը թռչում է հեռուները,
    Որովհետև միտքը չի կարողանում կենտրոնանալ
    Գեթիսբերգի վրա,
    Այլ կատակով ետ է դառնում:
    Ու ծերունին ասում է. «Արջն է պոկել»,
    Իսկ տղան զարմանում է, մինչ ծեր զինվորը
    Համր ու աղոտ վերապրում է
    Հրացանների փայլը, թնդանոթների փոթորիկը,
    Սպանվածների վերջին ճիչերը,
    Վերապրում է և ինքն իրեն, գետնին պառկած,
    Հետո՝ վիրաբույժներ, դանակներ,
    Անկողնային երկար օրեր:
    Բայց եթե նա կարողանար նկարագրել այդ ամենը,
    Նկարիչ կլիներ,
    Բայց եթե նկարիչ լիներ, ավելի խոր վերքեր կլինեին,
    Որոնք չէր կարողանա նկարագրել:

    Խոր ատելությունն իր լռությունն ունի,
    Իր լռությունն ունի մեծ սերը,
    Իր լռությունն ունի մտքի խաղաղությունը,
    Ու դառնացած մտերմությունը:
    Լռություն կա հոգևոր ճգնաժամի,
    Երբ քո նրբորեն տանջված հոգին
    Տեսիլքներ է բերում, որոնց բառերի վերածել չի լինի
    Բարձրագույն կյանքի տիրությունում:
    Կա լռություն Աստվածների, որոնք անխոս հասկանում են իրար,
    Եվ պարտության լռություն կա:
    Լռությունը անարդարացի պատժվածների,
    Լռությունը մահամերձի, որ սեղմում է հանկարծ քո ձեռքը,
    Լռությունը հոր և որդու միջև,
    Երբ հայրը չի կարողանում բացատրել իր կյանքը,
    Թեկուզ և որդին սխալ հասկանա:
    Լռություն կա, որ իջնում է ամուսնու և կնոջ միջև,
    Լռությունը նրանց, ովքեր ձախողվել են,
    Եվ այն համատարած լռությունը, որ պատում է
    Կոտրված ազգերին ու պարտված առաջնորդներին,
    Լինքոլնի լռությունը,
    Իր թշվառ պատանեկության մասին խորհելիս,
    Նապոլեոնի լռությունը
    Վաթեռլոյից հետո,
    Ժաննա դ'Արկի լռությունը,
    Որ բոցերի մեջ շշնջում էր. «Տե՜ր իմ Աստված»,
    Երկու բառով իր ամբողջ վիշտն ու հույսը ցուցահանելով,
    Ծերության լռությունը,
    Որ չափազանց իմաստուն է խոսելու համար
    Անմատչելի բառերով նրանց հետ, որոնք չեն ապրել
    Կյանքի այդքան երկար ուղին:

    Եվ կա լռություն մեռյալների:
    Եթե մենք ողջերս չենք կարողանում խոսել
    Ծանր փորձություններից,
    Ապա ինչու՞ ենք զարմանում, որ մեռյալները
    Չեն պատմում մահվան մասին:
    Նրանց լռությունը կմեկնաբանվի,
    Երբ ինքներս մոտենանք նրանց:

    Էդգար Լի Մասթըրս

    Բնագիրը հիմա կտեղադրեմ անգլաամերիկյան բանաստեղծների բնագրերի թեմայում:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 26.09.2009, 01:00:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անգլերեն–հայերեն թարգմանություններ
    Հեղինակ՝ Zhor(ARM), բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 113
    Վերջինը: 24.02.2017, 22:59
  2. Գրառումներ: 78
    Վերջինը: 15.03.2016, 20:06
  3. Գրառումներ: 21
    Վերջինը: 29.12.2011, 00:01
  4. Գրառումներ: 4
    Վերջինը: 20.01.2011, 23:57
  5. Էլի հայերեն թարգմանություններ
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 49
    Վերջինը: 26.06.2008, 16:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •