User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 25 հատից

Թեմա: Մեր ֆորումի առաջին պատմվածքը

  1. #1
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Մեր ֆորումի առաջին պատմվածքը

    Փողոց ա: Որ փողոցն ա չգիտեմ, բայց կողքը մոստ կա, մոստի ներքևը մարդ՝ մեռած:
    Ես եմ բրդել: 5 վայրկյանում տեղ հասավ: Տղա էր, թե աղջիկ չգիտեմ: Հետևից եմ բրդել, անունը չեմ հարցրել: (Հիմա ոմանք կասեն եդ տրամաբանորեն սխալ ա, բայց ես մեղք չունեմ. հետևից չէր զգացվում, ձենով էլ չէի կարա տարբերեի): Չգիտեմ խի եմ բրդել, ցանկություն կար, դուրս չեկավ էդ մարդը: Հետևից սեռը չէր զգացվում, բայց որ փոքր ժամանակ կենդանիների ա տանջել զագցվում էր: Հա հետո ի՞նչ, ես էլ եմ տանջել, ուրեմն ի՞նձ էլ պիտի գցեն: Չէ սպասի, սենց չեղավ, պարզվում ա սխալ բան եմ արել ու հըլը մի բան էլ վկաներ եմ թողել: Մլիցեքը հեսա կգան, վերջս հեսա կգա:
    -Պիտի վկաներին էլ գցես , - ներքին ձենս ասեց:
    ՈՒ սկսում եմ գցել, հեռվից մլիցեքի միգալկեքի ձենն ա գալիս, իսկ ես վկաներից եմ պրծնում, ո'չ սեռն ա հետաքրքրում ինձ, ո'չ տարիքը, ո'չ էլ անունը: Մլիցեքն էկան:
    Բանից պարզվեց, որ մլիցեք չէին, այլ գժանոցի աշխատողները։ Նրանք էկէլ էին իրանց գժին՝ ինձ տանելու։ Ինձ ինչպես միշտ թվում էր, թե մարդ եմ սպանում ու շարունակում եմ սպանել։ Իրականում դա միայն իմ հալուցինացիաներն էին։ Փոքրուց այդպես եմ։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ 17 անգամ գլխի վրա 7-րդ հարկից ընկնելը և 27 անգամ հաստ գրքերով գլխիս հարվածները չէին կարող անհետևանք մնալ… Գժանոցի բժիշկները վաղուց էին ուզում ինձ քնացնել, սակայն կար մեկը, ով դեմ էր դրան։ Իմ եղբայրը։ Նա էնքանա սիրում ինձ, էնքան անքուն գիշերներ ա անցկացրել իմ անկողնու կողքին, որ հիմա ցավում էր… ցավում էր, որ էդ ամենը իզուր պիտի լինի և նրան կզրկեն իր ամենասիրած կենդանի փափուկ խաղալիքից…
    Գժանոցի աշխատակիցները շատ արագ կատարեցին իրենց գործը:
    Հետևից կամաց մոտեցան երկու հոգի և ձեռներս ոլորելով մեջքիս մոտ կապեցին: Մյուս երկուսը սկսեցին զսպաշապիկ հագցնել: Զսպաշապիկը հագցնելուց ձեռքիս կապերը թուլացրին ու հանկարծ ես ամեն ինչ հասկացա...
    Պատահական չի, որ ես միշտ իմ երևակայության մեջ մարդ եմ սպանում, դա պարզապես չի կարող պատահականություն լինել: Դա պարզապես երկնքից հուշում է ինձ համար, այդպես ինձ ցույց են տալիս, թե ինչի համար եմ ծնվել: Չէ որ բոլոր մարդիկ լույս աշխարհ են գալիս ունենալով հստակ նպատակ: Իմ նպատակը աշխարհը սպիտակ խալաթավորներից փրկելն է, ու պատահական չի, որ սրանք ինձ հիմա զսպաշիկ են հագցնում: Օգտվելով առիթից, որ այդ պահին ձեռքիս կապերը թուլացրել են իսկ զսպաշապիկը դեռ չեն կոճկել ես ամբողջ ուժերս լարեցի ու թափ տալով ազատվեցի բոլոր կապանքներից: Առաջին զոհս այս էծի մորուքով սպիտակ խալաթավորն է. վազեցի ու հրեցի նրան, բայց ուժերս սխալ էի հաշվել, մենք կամուրջից իրար գրկախառնված ցած էինք ընկնում: Ժամանակը կանգ էր առել ու ես վայելում է այդ ներքև թռչելը, հստակ գիտակցելով, որ աշխարհը մաքրելու եմ սպիտակ խալաթ չարիքից:
    Ու մենք ցբխվում ենք գետին: Առաջին հայացքից բան էլ չի եղել ,մարդ էլ չի մեռել: Նայում եմ խալաթավորի դեմքին, չեմ ջոկում տղայա թե աղջիկ, բայ դե էդ կանցնի,18-րդ անգամ ընկնելուցա: Բայց ոնց որ նույն տիպն ա ,ում համար միլիցեքը սկզբից հավքին տարան, չէ կներեք գժանոցից էին ու միլիցա չէին: Ու ես էլ գիժ եմ, որտեւ <կղկղանքի> մեջ լինելուց զզվել եմ, ուզում եմ գժության մեջ ինձ տեսնեմ մի քիչ: Գիտեք չէ ասում են սիրուց եմ գժվել, բայց էդ սուտ ա,որտեւ ես իրան էլ եմ սպանել: Էս խալաթավորը երեկ պատմեց ,որ դաժան մանկություն ա պատճառը:Տատս՝ ոսկի կնիկ, ակարդյոնի դաստատու էր անչափահասների գաղութում: Պապուս մասին ոչ լսել եմ ոչ տեսել: Ու տենց չտեսնված պապուց տատս ունեցել էր հորս:
    Իմ գժվելու հիմնական պատճառը երևի շրջապատող անարդարություններն էին. դպրոցում միշտ ճնշում էին,որովհետև լավ չէի հագնվում,հերս հարբեցող էր,մերս էլ սաղ օրը տունը չէր,մենակ իրիկվա կողմ էի մի կես ժամ տեսնում,են էլ սաղ ընթացքում վրես էռ գոռում.խի՞ էս սոված,խի՞ ա աչքիդ տակը կապտած,խի՞ ա շորդ ճղված... ո՞վ ըլներ իմ տեղը,որ չգժվեր,հա իմիջիայլոց ուզում եմ պատմել իմ 1-ին վայրէջքի մասին. մեր դասարանի տղեքը որոշել էին ինձ հերթական անգամ ծեծել,բայց որպեսզի հետաքրքիր լիներ,էդ անգամը որոշեցին ոչ թե զուգարանում ծեծել,այլ հենց դասարանում՝աղջիկների ներկայությամբ։Մեր դասարանը 3-րդ հարկում էր։ Լաաավ ծեծեցին, ու երբ որ արդեն ցավին չէի դիմանում,ստիպված որոշեցի հակահարված տալ ուժեղ մրցակցին։ Գլխով Միշիկի փորին խփեցի,էսի տեղն ու տեղը վրես փռվավ,ես էլ մի կերպ սրա տակից դուրս գալով տեսա Գայուշի հայացքը իմ վրա։Նենց էր նայում տնաշենը,ոնց որ ծեծված շան նայեր... Էդ նվաստացնող հայացքին էլ չդիմացա՝հարձակվեցի էս Գայուշի վրա ու սկսեցի աջ ու ձախ սրան խբել...Էդ պահին էլ ջոգեցի,որ աթոռը գլխիս ա գալիս... ուրիշ հնար չունեի,ստիպված լուսամուտից թռա,որ հարվածից խուսափեմ:
    Հարվածից խուսափեցի, բայց մի ուրիշ հարված ստացա, վայրէջքի հարված: Ցավոտ էր, բայց լինում են ցավեր, որ կայֆ ես ստանում, էս դրանցից էր: Հիշում եմ, որ առաջին ինքնասպանությունս որոշել էի մոստից գցվելով կատարեի. չստացվեց: Չէ՛, մոստից ինձ գցեցի, բայց մոստը բարձր չէր: Ինչո՞ւ էի ուզում մեռնեի: Պատմեմ: Մի անգամ փողոցով քայլում էի, մի շենքի պադեզդի առաջ էրկու հատ դագաղ տեսա, մեկը՝ մեծ, մյուսը՝ փոքր, մեծ՝ սև, փոքրը՝ օգտագործած: «Իմ ու հորս դագաղներն են», մտածեցի: Էդ մտածմունքիցս էր, որ մտածեցի. «Բայց ես մեռած չեմ» ու որոշեցի ինքնասպնություն անեմ, որ դագաղը տեր ունենա: Մեծ դագաղը արդեն տեր ուներ, հերս էր. մի ժամ առաջ էր մեռել, ես էի սպանել, եթե չսպանեի ես էի մեռնելու, որոտև իմացել էր, որ ես իրա տղեն չեմ ու հարձակվել էր վրես դանակով, լավ ա ջեբս կռիսի դեղ կար, հորս համար էի առել, ասում են՝ օգնում ա: Գոռալով էր հարձակվել վրես, այսինքն, բերանը բաց: Կռիսի դեղը լցրի բերանը: Կռիսը էլ չէր գոռում. կռիսը մեռավ: Կռիսը հասկացել էր, որ իր տղեն չի կարա կռիս չլինի:
    դրանից հետո մայրս մահացավ...բայց ոչ թե հորս մահանալու դարդից, այլ սիրեկանի "դանակից" ...դե էն ժամանակ , հորս կենդանության ժամանակ էլի, թաքուն էին հանդիպում, իսկ նման հանդիպումները միշտ էլ հետաքրքիր են, քանի որ էքստրեմալ են, նամանավանդ իմ հոր նման կռիսի կնոջ ու սիրեկանի համար... հորս մեռնելուց հետո արդեն ճանապարհը բացվել էր, մայրս 9 - րդ երկնքում էր, բայց սիրեկանը ՝ մեր թաղի Վղոն, արդեն հետաքրքրությունը կորցրել էր, քանի որ թաղ էր եկել մի նոր "կուկլկա" ՝ 41 տարեկան շուշա - տիկին, անունը ՝ Վարսենիկ...ամուսինը մահացել էր, ինքն էլ բախտագուշակութկամբ էր զբաղվում, բայց ավելի լավ մոտը ստացվում էր տղամարդկանց բախտը գուշակելը...
    մի խոսքով, նոր շուշա-տիկինի հայտնվելը մորս գործերին խփեց, մի անգամ էլ սիրելին նրան ասեց, որ "յան տա"...սա էլ չդիմացավ ու միանգամից Կիևյան գնաց...իհարկե խոհանոցային դանակը սիրելիի փորը մխրճելուց հետո...դե դրան էլ չդիմացավ սիրտը ու ... գնաց ... ինձ թողնելով անտեր ու տիրական ... չնայած մինչև այդ էլ էի ըստ էության այդ կարգավիճակում:
    Այս էր իմ դպրոցի շարադրության ողջ պարունակությունը…Դահլիճը ծափահարում էր ոտնկայս,ծնողներս չնայած առաջին անգամ էին լսում ,որ ինձ գովերգեն,բայց շշմել էին ավելի շուտ ,իմ չար մտքերից,իսկ ավելի շուտ,թե ինչպես դպրոցի տնօրենը այս սադիստությւոնը ճանաչեց տարվա լավագույն շարադրություն:Ես դեռ տասներկուամյա պատանի,հասկացա,որ աշխարհը կարոտ է ոչ միայն նման տողերի ,այլ նաև տեսարանների,ու որոշեցի,դառնալ մանյակ...Չգիտեմ ինչպիսին էին ժամանակի մանյակները ,բայց ես որոշեցի նրանցից վատ մանյակ դառնալ, և հենց այդ գիշեր Լենկ-Թեմուրի օրինակին հետևեցի.Մորթազերց արեցի մորս,մեջը սառույց լցրեցի ու ...կախեցի լուսամփոփից:
    ... Դե ուրախացի մամ ջան:
    Րոպեկան պոռթկման պահին ինչ ասես դուս չես տա, Էլ շարադրություն էլ դավաճան հայր ,էլ ուրացած մայր…ինչ ուրացած , ես գրել էի կուրացած Րաֆֆին փոխեց ուրացած (մոռացա պատմեմ Ռաֆֆին տատուս կյանքում առաջին տղամարդն էր եղել, ու դրա խաթր՝ էժանով իհարկե, համաձայնեց կյանքիս պատմությունը գրել, դե ես էլ ասի լավ Խելքը քցած բիձայա, թո զբաղվի) : Հա ուր էի հասել ,ինքնասպանությանս ու անտեր դագաղիս, որը հետո բժիշկները էժանով խուրդեցին Ռուսաստանում ամուսնու դիակը փնտրող մի Սգավոր կույսի: Ես առաջարկեցի նրան ամուսնանալ , բայց դե դագաղը իմ հետ միասին տամոժնայում էքա փող կնստեր: Մենք նույն տեղը խալ չունեինք հետեւաբար իրար սիրեցինք: Ու 9 ամսին երեխա կունենայինք, բայց աստված դաժան է ու անխնա…Ամուսինը գտնվեց փլատակների տակից: 1-ին անգամ ուղղակի լավ ման չէին եկել: Դգաղը փոքր էր պարզվեց: Կույսը նեղացավ, ու կույս էլ մնաց, երեւի: Շեղվեցի կներեք:Այդքանից հետո ինքնասպանությունը դառավ կյանքի ձեւ իմ համար:
    Բայց ինձ մենակ էի զգում: Ինքնասպանություն գործելը մենակով տխուր ա: Բացեցի ինքնասպանների ակումբ: Սկզբում մենք հավաքվում էին հաղթկան կամրջի մոտ: Բայց հետո շատացանք, մի կամուրջը հերիք չէր անում: Հիմա Կիևյանի, Դավթաշենի ու Լամբադայի կամուրջներն էլ են մերը: Լամաբդայում տանջաինքնասպան լինողներն են գնում, էնտեղ բացի կամրջից գցվելուց ավտո էլ ա վրայովդ անցնում:
    Էսօր իմ հերթն ա, վերջին ինքնասպանությանս օրն ա, արդեն պրոֆեսիոնալ ինքնասպան եմ, ուզում եմ թոշակի անցնեմ: Դավթաշենից պիտի գցվեմ, ուզում եմ՝ գոնե սիրուն տեսարան տեսնելով մեռնեմ:
    Արդեն մոտենում եմ կամրջին, ծայրին կանգնած եմ ու թռա: Օդում եմ, ի՜նչ հավես ա, մարդիկ հիմար են, որ թռնել չգիտեն: մի քանի վայրկյանից պիտի մեռնեմ, տեսնես՝ ինչ ա լինելո՞ւ մեռնելուց հետո, բայց չէ, մի րոպե, ժամանակը հետ տվե՛ք, չէ՛, չեմ ուզում մեռնեմ, չեմ ուզում իմանամ՝ ինչ ա լինելու մեռնելուց հետո, հիմար կյանք եմ ապրել, հե՛տ տարեք ինձ, նորմալ կապրեմ, չեմ վայելել կյանքս, արա հետ տար...:

  2. #2
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր ֆորումի առաջին պատմվածքը

    Ճիշտ ա մի քիչ "դատարկացնդաբանականի" ոճի ա ստացվել, բայց դե հիմա...
    ի՞նչ կասեք:

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր ֆորումի առաջին պատմվածքը

    վաաախխխ,ինչ լավն ա

  4. #4
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր ֆորումի առաջին պատմվածքը

    Խանգարված մտքերի արգասիք:
    Ne inducas in tentationem...

  5. #5
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր ֆորումի առաջին պատմվածքը

    Նույնիսկ մի քիչ վախենալու է, ես կասեի շատ վախենալու, գուցե յուрաքնչյուрն է երբեմն այդպիսի մտքեր ունենում, սակայն ձևավորված տեսքով որոշակի մտքերով արտահայտված լինելը, համարձակ արտահայտությունները, հիացնում և միաժամանակ վախեցնում են, կարծես չես ուզում հավատալ որ կյանքում կարող է այդպիսի բան էլ պատահել, իսկ ամենալավը վերջն էր, քանզի ինչ էլ լինի, ինչպիսի վիճակում էլ նա լինի, ՈՒԶՈՒՄ Է ԱՊՐԵԼ, սա է հիմնական իմաստը՝ ըստ ինձ

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր ֆորումի առաջին պատմվածքը

    Են գիժը, որ գիտակցում ա, որ ինքը գիժ ա, ուրեմն ինքը գիժ չի

  7. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր ֆորումի առաջին պատմվածքը

    Եկեք փորձենք վերնագիր դնել այս դատարկացնդաբանական «գլուխգործոցին»:
    «Սադոմազոխիստի մտորումները»
    «Մոլագարի հետմահու խոստովանությունը...»
    «Մոլագարի արկածները կամրջի վրա և ... կամրջի տակ»

    Բայց աչքիս էս թեման ուղարկելու ենք իր իմաստային ցեղակիցների մոտ... Դե, արդեն իմացաք, թե ուր:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #8
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր ֆորումի առաջին պատմվածքը

    Իսկ գուցե "Ցնորական մտորումներ" կամ "Կամուրջի մտածողը"

  9. #9
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր ֆորումի առաջին պատմվածքը

    Իսկ եթե դնենք " իմ առաջին սիրո պատմությունը":
    Գիտեմ, որ կապ չունի, բայց էս գործը ինքը իրա հետ սկի կապ չունի:

  10. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր ֆորումի առաջին պատմվածքը

    " Մրրիկը նախորդ կյանքում ":

    կամ մոտակա,այդ դեպքում,ես գնամ ,որ հետո ծնվեմ

  11. #11
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր ֆորումի առաջին պատմվածքը

    Մեջբերում Լեգնա-ի խոսքերից
    " Մրրիկը նախորդ կյանքում ":

    Չէ՛, հեչ հարմար վերնագիր չի

  12. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր ֆորումի առաջին պատմվածքը

    Մեջբերում Մրրիկ-ի խոսքերից
    Չէ՛, հեչ հարմար վերնագիր չի

  13. #13
    Երկրի բնակիչ milkyway-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    հերանցս տուն
    Տարիք
    40
    Գրառումներ
    35
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սլաք «Նորից չեն մեռնում,մեռնում են կրկին»

    Դնենք «Ինչու է աղմկում գետը» կամ «Թաթան գիտեր, Ով է նա, ու չէր ասում»,
    «ես մեռա 33-րդ անգամ» կամ
    «Նորից չեն մեռնում,մեռնում են կրկին»
    "'Пить, так пить' - сказал котенок и пошел топиться"

  14. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Նորից չեն մեռնում,մեռնում են կրկին»

    Մեջբերում milkyway-ի խոսքերից
    «Նորից չեն մեռնում,մեռնում են կրկին»
    Այ էս մեկը շա՜տ ուժեղ էր:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #15
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր ֆորումի առաջին պատմվածքը

    Ինչքա՜ն ազատ ես գրում: Դու կդառնաս

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ֆորումի տեխնիկական ուղեցույց
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 82
    Վերջինը: 09.12.2022, 07:25
  2. Ֆորումի անդամները և Սմայլիկները
    Հեղինակ՝ Սամվել, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 1644
    Վերջինը: 05.03.2014, 09:46
  3. Ֆորումի անդամների լուսանկարները 3
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 1599
    Վերջինը: 27.05.2009, 00:47
  4. Ֆորումի ավատարներ
    Հեղինակ՝ graf, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 19.05.2009, 20:58
  5. Ֆորումի ռեկորդները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 33
    Վերջինը: 20.12.2007, 11:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •