User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Կարմիր վարդակակաչ` հորեղբորս հիշատակին

  1. #1
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կարմիր վարդակակաչ` հորեղբորս հիշատակին

    Դեռ չէր մթնել, երբ նա եկավ: Զարմացա, չէի սպասում նրան այդ ժամին: Իսկ նա հոգնած ժպտաց, ինչպես ժպտւոմ էր միշտ, մի քանի հարկ բարձրանալուց հետո, համբուրեց ճակատս, նստեց ու շատ սովորական իր քնքշալի ձայնով հետաքրքրվեց.
    -Ի՞նչ կա-չկա:
    -Հեչ,- պատասխանեցի ես ու անմիջապես սկսեցի սուրճ պատրաստել` առանց հարցնելու` կխմի, թե չէ, քանի որ նա սուրճից երբեք չէր հրաժարվում: Զգում էի, որ զննում է ինձ ու ասես թիկունքից կարդում հայացքս: Գիտեր, որ ուզում էի, որ խոսի հետս: Ու նա սկսեց խոսել այնպես, ինչպես ուզում էի, որ խոսի: Նա երբեք կարիք չուներ խնդրանքների, բացատրությունների և նման այլ բաների, առանց որոնց շատ խելացիներ ոչինչ չեն հասկանում:
    Երբեք չգիտեի` ինչից է սկսելու խոսել, բայց մի բան պարզ էր, որ ոչ մի բառ բաց թողնել չի կարելի:
    - Գիտես, մի անգամ, դեռ երեխա էի, խանութի ցուցափեղկում ջութակ տեսա: 3 ռուբլի արժեր: Տատիդ խնդրեցի, որ գնի ինձ համար, բայց այդպես էլ չառավ: իսկ ես մինչև հիմա ափսոսում, եմ, որ ջութակ նվագել չեմ սովորել:
    Հետո լռեց: Լուռ սուրճ էր խմում. տաք ու դառը սուրճ, որը գուցե շատ զզվելի էր, քանի որ ես շատ հեռու էի խոհանոցից: Նա միակն էր, ով ինձ չէր ասում, որ իմ պատրաստած սուրճն անմահական է: Նա ԻՐՈՔ չէր ստում:
    Հետո հանկարծ հարցրեց.
    - Հայրենիքն ինչի՞ է նման:
    Ես հոնքերիս տակից նայեցի նրան` փորձելով որոշել` խմած է, թե չէ: Հարբած չէր: Ոչ մի օրիգինալ մակդիր չանցավ մտքովս, իսկ ծամծմված արտահայտություններ դուրս տալով` նրան հիասթափեցնել չէի ուզում:
    - Չգիտեմ,-ասացի ես,- իսկ ինչի՞ է նման:
    - Կարմիր վարդակակաչի,- ասաց նա` գրեթե զարմացած, որ ինքս գլխի չընկա:
    - Գիտես,- շարունակեց նա,- հայրենիքը սիրում են հենց այնպես, դա բացատրություն չունի, պատճառ չունի: Սիրում ես ու վերջ: Մտածիր այդ մասին:
    Ես լուռ նրան էի նայում: Ինչքան էի սիրում, երբ մենակ էինք լինում, ու նա սկսում էր խոսել տարբեր բաներից, պատմում էր իր մանկությունից, իր դպրոցական տարիներից, ուսանողական կյանքից, քննություններից և այլն: Նա գիտեր` ինչպես է պետք պատմել: Գիտեր` ինչ ասեր, որ դու էլ սկսեիր պատմել:
    Լավագույն հոգեբանները նրանք են, ովքեր համապատասխան կրթություն չունեն: Հոգեբան ծնվում են, դա հնարավոր չէ սովորել, ինչպես չես սովորի բանաստեղծել:
    Նա ծխում էր: Նա շատ էր ծխում: Նա հիմա էլ էր ծխում: Նա միշտ ծխում էր սուրճ խմելիս ու մեկ էլ, երբ զգում էր, որ դիմացինն իրեն ասելիք ունի: Նրա հետ խոսելիս պետք էր բառապաշարից հանել բոլոր այն հոգեկան ծամածռությունները, որոնցից կամ կոկորդդ է սեղմվում, կամ ուզում ես փախչել: Եվ փոխանակ ասեի “իմ կյանքի լավագույն պահերն էին, երբ...” ասացի.
    - Շատ զվարճալի էր, երբ միանում էիր մեր մանկական խորամանկություններին, խաղում մեզ հետ, երգում...
    Եվ փոխարենը ասելու, որ այդ օրերը երբեք չեմ մոռանա, ավելացրի.
    -Միշտ հաճույքով եմ հիշում:
    - Ես էլ:
    Չասացի շատ-շատ բաներ, որ միշտ ուզեցել եմ նրան ասել, չասացի, որ այն այգին, ուր գնացել էինք միասին, ամենակախարդական վայրն էր աշխարհում, չասացի, որ նա է ինձ սովորեցրել տեսնել ու գնահատել գեղեցիկը, նա է ձևավորել շատ արժեքներ: Չասացի, որ նա իմ ամենասիրելին է բոլոր-բոլորից, որ նրան կարոտում եմ անչափ, որ սարսափում եմ այն մտքից, որ մի օր նա իմ կողքին չի լինի...
    - Մեկ էլ ե՞րբ կգաս,- հարցրեցի ես, զգալով, որ պատրաստվում է գնալ;
    - Երբ որ ուզես,- ասաց նա ժպտալով:- Ով-ով, բայց դու հո գիտես, որ ես միշտ քո հետ եմ:
    - Գիտեմ,- ասացի ես ու նրան ճանապարհեցի մինչև դուռը: Դուռը ծածկեցի, ականջս հպեցի դռանը, բայց չլսեցի նրա ոտնաձայները, ինչպես չէի լսել դրանք, երբ եկավ:
    Եվ ընդհանրապես, հուշերը ոտնաձայներ չունեն:
    Բայց ես պարզ լսում եմ նրա հազը....

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Srtik (16.10.2014)

  3. #2
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմիր վարդակակաչ` հորեղբորս հիշատակին

    Շատ լավն էր, ապրե՛ս Այնքան սեղմ ու այնքան բովանդակալի:

    Եվ ընդհանրապես, հուշերը ոտնաձայներ չունեն:
    Շատ լավ է ասված…
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  4. #3
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմիր վարդակակաչ` հորեղբորս հիշատակին

    Գրելաոճդ ինձ շատ է դուր գալիս։ Ամբողջը շատ հետաքրքիր էր, իսկ վերջին 2 տողը՝ պարզապես փայլուն։

  5. #4
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմիր վարդակակաչ` հորեղբորս հիշատակին

    Շատ շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար

  6. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմիր վարդակակաչ` հորեղբորս հիշատակին

    Լի՛լ, էն օրը LJ-ում կարդացի, բայց ուշ էր, չհասցրեցի որևէ բան գրել: Ապրե՛ս, լավ է ստացվել: Ուրախ եմ, որ վերջապես կարողացար գրել:

  7. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմիր վարդակակաչ` հորեղբորս հիշատակին

    Շատ լավն էր։ Գրելաոճդ ինձ էնքան հոգեհարազատ է։ Կարդալիս տեղ-տեղ էնպիսի զգացողություն եմ ունենում, կարծես ես գրած լինեմ... Իմ «Նրանք»-ի ոճով էր մի քիչ...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմիր վարդակակաչ` հորեղբորս հիշատակին

    Կարո՞ղ ես բացատրել, թե ինչով էր նման «Նրանք»-ին: Երկու օր ա մտածում եմ, գլխի չեմ ընկնում: Երևի շատ դեբիլ եմ:

  9. #8
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմիր վարդակակաչ` հորեղբորս հիշատակին

    Հրաշալի էր:
    Ժողովուրդ մեկ-մեկ նենց լավ բաներ եմ կարդում այստեղ, որ զարմանում եմ:
    Ափսոս բոլոր գրառումները չեմ կարողանում կարդալ (հատկապես երկարները ):
    Նույնիսկ մեջս գրելու ցանկություն է զարթնում: Ապրես Impression ջան, շատ հոգեհարազատ էր գրածդ:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 31.05.2007, 11:37:

  10. #9
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմիր վարդակակաչ` հորեղբորս հիշատակին

    Լավն էր... շատ լավն էր: Ապրես..
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  11. #10
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմիր վարդակակաչ` հորեղբորս հիշատակին

    Հաճույքով կարդացի: Մի քիչ թախծոտ էր, բայց լավը

  12. #11
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմիր վարդակակաչ` հորեղբորս հիշատակին

    Վերջը գերեց ու բաց թողեց, ինչպես և այցելած հուշը
    ՇԱՏ ԼԱՎՆ ԷՐ, ԱՊՐԵՍ

  13. #12
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմիր վարդակակաչ` հորեղբորս հիշատակին

    Ապրես, շատ գեղեցիկ ես շարադրել, և , կարդալով քո գրածը, ակամայից դառնում եմ քո հուշերի ականատես: Հաճելի է, երբ հուշերը ոչ թե խռովք ու տխրություն են բերում, այլ գեղեցիկ ապրումներ:
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  14. #13
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    195
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմիր վարդակակաչ` հորեղբորս հիշատակին

    Ճաշակդ բարձր է: Գրել կարող են բոլորը, այն էլ հայ մարդը, բայց բարձրաճաշակություն ամեն ոք չունի:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 27.06.2007, 10:43:

  15. #14
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմիր վարդակակաչ` հորեղբորս հիշատակին

    Շատ լավն էր, չէ շատ շատ շատ լավն էր:

  16. #15
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմիր վարդակակաչ` հորեղբորս հիշատակին

    Լավ ես գրում...
    Գրվածդ իմ սիրած ոճերից է... Երբ վերջը փոխում է ամբողջ տպավորությունը... Լավից ավելի լավի...
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՀՀ Կարմիր գիրք
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 07.02.2014, 20:36
  2. Կարմիր Գլխարկ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 31.08.2013, 00:29
  3. Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին նվիրված միջոցառում
    Հեղինակ՝ Tig, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 01.07.2012, 10:21
  4. Կարմիր թե Սև
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 27.05.2010, 16:09
  5. Կարմիր օրագիր
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 16.05.2010, 23:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •