Ի ծնե ստրկամիտ լինելը ՝ դա մեղք չէ:
Մեղքը առկա է, երբ ստրկամտին ստիպել / վրան բռնանալ/, որ իրեն պահի ազատամիտ մարդու նման: Մեղք է նմանապես ազատ մարդուն մտցնել "վանդակի" մեջ:
Թեկուզ պարզվի, որ մարդկության 90% գենետիկորեն ստրուկներ են, դա նույնպես անհանգստանալու տեղիք չի տալիս:Ինչպես ասում են ՝ ամեն մեկին իրենը:
.....
...կան մարդիկ, որոնք իրենց շատ անհարմար, ոչ կոմֆորտային է զգում, երբ գրավում են ազատ մարդու "աթոռ": Լինի հավաքույթներին, լինի դասի ժամանակ, լինի պետական պաշտոններին...

Հասարակությունը մեծ ցնցումներ է ունենում, երբ ազատ մարդկանց որոշ խմբի, անգամ մեկ անհատ մարդու /ուժեղ մարդու/ ստիպում է ապրել ստրուկի կյանքով:
Նույն տեղի ունի նաև հակառակ պարագայում, երբ ստրուկների համախմբին տալիս են ազատության աստիճան, և նրանք մնում են առանց "կապանքների": Նրանք անվերջ ման են գալիս իրենց/ գենետիկական/ կոմֆորտ վիճակը, և մինչև դա չեն ստանում /պապա-թագավորներ/, չեն հանգստանում ու բողոքում են:
Ներդաշնակ են ապրում միայն այն հասարակությունները, որոնցում առավելագույնս բավարավում է բոլորի կարիքները:
Հասարակություններին էտպեսի ժամանակաշրջանին հաճախ անվանում են Վերածննդի դարաշրջան:
Էսօր մեր հասարակությունը կարծես դա չի ընկալում: Ու եթե մեր օրերի մի "Օմար Խայամ" հայտնվում է հանկարծ փադիշահի պալատում, կերուխումի ժամանակ, և այնտեղ ստանում "իրենը" , ապա սկսում է նրա հասարակական պարսավանքը, ընդհուպ մինչև ՝ ազգի դավաճան...
.....
Սակայն: Էս թեմայում ինձ ավելի շատ հետաքրքրում է ոչ թէ ազատին ստրուկ դարձնելու հարցը, որի պատասխանը բոլորս շատ լավ գիտենք գոնե գրականությունից, այլ հակառակ պրոցեսը: Երբ ստրկամտին փորձում են "լուսավորել": /Թեմաներից մեկում Փիլիսոփան հիշել էր Պրոմեթևսի մասին.../
Ճի՞շտ է արդյոք ժամանակ և միջոցներ ծախսել ստրկամտին ազատության գաղափարները քարոզելու վրա...
Եթե, ըստ Գուրզադյանի, "ստրկամտությունը" ՝ դա սոցիալական վիճակ չէ, ապա էլ ի՞նչ պայմանների բավարարման դեպքում , առանց բռնության /շեշտում եմ ՝ առանց բռնության/ հնարավոր կլինի "ստրուկին" դիալեկտիկական զարգացմամբ, քայլ առ քայլ, դարձնել "ազատ": Ո՞րն է դրա նպատակը: