User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Մի անգամ Երևանում....

  1. #1
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,725
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մի անգամ Երևանում....

    -Ա~, փարև, փարև, չանիգս, ի՞նչբես ես,- շեշտադրությունն արդեն բավական է հասկանալու համար, որ դիմացինդ սփյուռքահայ է;
    Խոսում էր բջջայինով, բարձր-բարձր, գրեթե գոռալով, ինչ-որ բան էր պայմանավորվում իր չգիտեմ որ բարեկամի հետ, որն, ըստ երևույթին, տեղացի էր, քանի որ սա նրան համոզում էր իրեն տանել “Փարաջանովին դուն-թանկարան”:
    Աբովյան փողոցով հերթական անիմաստ շրջագայությունս էի կատարում, կիրակի առավոտ էր, արևը, ասես բարկացած, կրակ էր թափում, չնայած դրան, փողոցը լի էր անճաշակ հագնված մարդկանցով, խղճալին անպատկառի հետ զարմանալիորեն համադրող մուրացիկներով, տարեց զույգերով, որոնք զննող հայացքով հետևում էին ջահելներին…. Մի խոսքով, իսկական կիրակի առավոտ, որի մասնակիցը դառնալու համար հաճախ հրաժարվում էի կիրակի օրը երկար քնելու հաճույքից:
    Հաճախ եմ զբոսնում, սիրում եմ մենակ քայլել Երևանի փողոցներով, դիտել մարդկանց, զգալ քաղաքի հոտը: Երևանցիներից շատերին արդեն դեմքով ճանաչում եմ: Երբեմն հազիվ եմ ինձ զսպում, որ չբարևեմ, ախր նրանք ինձ հաստատ չեն հիշի: Ի~նչ ափսոս:
    Եվ այսպես, նորից հետքադրում էի Աբովյանը, երբ ականջիս հասավ այդ խոսակցությունը: Սփյուռքահայերը հատուկ հետաքրքրություն են ներկայացնում ինձ համար, սիրում եմ զննել նրանց, ականջ դնել նրանց զրույցին, ու ինձ մեղավոր չզգալ դրա համար: Հատկապես հետաքրքիր են զառամյալ տուրիստները, որոնք պատահաբար ծնվել են Հայաստանում, սակայն ողջ կյանքն անց են կացրել ուրիշ վայրում, և օր ծերության եկել են “Արարադը դեսնելու, հայրենիքին հողը համբուրելու, Հայասդանին չուրը խմելու”:
    -Անահիդ չան, դուն ես,- բացականչում է իմ նոր անծանոթը,- ա~, ջանիգս, աղվոր, աղվոր.... ,- և այսպես շարունակ: Չի հասցնում անջատել, երբ նորից մեկը զանգում է:
    -A, oui, cherie,- լարվում եմ, ականջս ֆրանսերեն բառեր ու արտահայտություններ է սկսում կուլ տալ:
    Ֆրանսերենի հանդեպ հատուկ սերս դասախոսիս` տիկին Ստամբոլցյանի շնորհքն է: Ընդհանրապես, շատ բան սկսեցի սիրել նրա պատճառով: Երբ սիրում ես մի մարդու, սկսում ես սիրել նրա հետ կապված ամեն ինչ: Ստամբոլցյանին շատ եմ սիրում, նրա հետ կապված ամեն ինչը` նույնպես, իսկ դա ամբողջ Ֆրանսիան է իր հսկայական մշակույթով, մարդկանցով, լեզվով, միջազգային հարաբերություններով, կրուասաններով, Էյֆելյան աշտարակով, Ժակ Շիրակով, Շառլ Ազնավուրով, գինու մառաններով, Լյուդովիկոսներով, հացով, պանրի ավելի քան չորս հարյուր տեսակներով, հրացանակիրներով, Մոնտե Քրիստոյի գանձերով, Ժան Վալժանի գնած տիկնիկով, Ռոդենի “Համբույր”-ով, Վան Գոգով, Ռեմբոյի խելահեղ տողերով….
    Ստամբոլցյանի հետ են կապված ուսանողական տարիների ամենաջերմ ու զվարթ հուշերը: Միակ դասախոսն էր, որ կարողանում էր ոնց պետք է հախներիցս գալ: Սպանիչ հմայք ուներ: Սեթևեթում էր անվերջ, դա նրան այնքան էր սազում: Միակ դասախոսն էր, որը դաս լսելիս նստում էր սեղանի ծայրին, միակ դասախոսն էր, ով ծխում էր, միակն էր, ում կարող էիր ասել “Տիկին Ստամբոլցյան, մենք այսօր Ձեր դասին ներկա չենք լինի ամբողջ կուրսով: Տեղ ենք հրավիրված, սուրճը սառում է”: Միակն էր, ով կարող էր լսարանի մի ծայրում կանգնած թելադրելով` նկատողություն անել 20 մետր այն կողմ նստած ուսանողին, թե` այսինչ բառը սխալ ես գրել, ուղղիր: Հեռատեսության մեջ չէր գաղտնիքը: Ուղղակի բոլորին ճանաչում էր այնքան, որ առանց նայելու գիտեր` ով որ բառում ինչ սխալ է թույլ տալու: Երևի միակն էր ողջ աշխարհում, ում մի ողջ կուրս ավարտական քննություններից հետո ձոնեց “Սիրո նամակ”:
    Անցան տարիներ, վաղուց արդեն ուսանող չեմ, սակայն շարունակում էինք հանդիպել նրա սիրած ֆրանսիական սրճարանում, ուր ծուլորեն ծխելով պատմում էր իր անվերջ շրջագայություններից, հետաքրքրվում քեզնով, ուրախանում կամ տխրում քեզ հետ միասին: Սակայն, ժամանակն ու տարածությունն իրենց հետքն են թողնում ամեն ինչի վրա: Մեր հանդիպումները գնալով ավելի հազվադեպ են դառնում: Ամեն մեկը զբաղված է սեփական կյանքով, կարիերայով, ընտանիքով, առողջական խնդիրներով, ու հոգևոր արժեքները մղվում են հետին պլան:
    Մնում է կարոտը, որը երբեմն կոկորդդ է սեղմում, հուշերը, որ գնալով խունանում են, ու մի օր գուցե իսպառ վերանան…. Մնում են սրտիդ բախոցները, երբ տեսնում ես մեկին, ու կարծում, թե նա է: Մնում է աննորմալ ուրախությունը, երբ դրսում պատահաբար տեսնում ես ֆրանսերեն խոսող մի օտարերկրացու, ու հետևից քայլում այնքան, մինչև սա սկսում է կասկածանքով ետ նայել:
    Հենց այդ զգացումներով էլ հետաքրքրության նոր ալիքով սկսում եմ զննել իմ ֆրանսահայ անծանոթին: Քայլում եմ նրան համընթաց, գրեթե կողքով: Նա ինձ չի էլ նկատում, հիացած ժպիտը դեմքին բլբլացնում է այնքան սիրելի հնչյուններ…. Հազիվ համբերեցի, մինչև ավարտեց խոսակցությունը: Մոտեցա:
    _Ներեցեք, ես…. Ուղղակի….. Լսեցի, որ ֆրանսերեն եք խոսում, ժամանակին սովորել եմ, հիմա գրեթե չեմ գործածում… բայց… դուք… Պարզապես…. Ահավոր կարոտել եմ ֆրանսերենի դասախոսիս, ու….. այնքան նրան նման էիք խոսում, որ…. Որոշեցի մոտենալ….
    Իմ կմկմոցները նա լսեց համբերատար ժպիտով, հետո պայուսակից հանեց թուղթ, ու գրիչ, գրեց իր հեռախոսահամարն ու անունը` Աստղիկ, ու սիրալիր ժեստով մեկնեց ինձ.
    _ Անունս Աստղիգ է, ես ֆրանսերեն կդասավանդիմ, ցեր արդասանությունը լավ չէ, զանք դվեք, դեսնեմ, ի’նչպես կպայմանավորվինք:
    Ու հետույքը թափ տալով հեռացավ:
    Ես մի պահ շվարած կանգնեցի, հետո օգնության եկավ հումորի զգացումս. ժպտացի, նայեցի հեռացող հայուհու հետևից, որը ֆրանսուհու ուղեղ ուներ, ճմրթեցի նրա հեռախոսահամարն ու անունը ու քայլեցի հակառակ ուղղությամբ:

  2. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի անգամ Երևանում....

    Լավ էր, հավես էր կարդացվում, արձակդ էլ է չափածոիդ պես մի տեսակ բանաստեղծական։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի անգամ Երևանում....

    Լի՛լ, եթե փաստերը քո կյանքից չլինեին, կմտածեի, թե ես եմ գրել

  4. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի անգամ Երևանում....

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Լի՛լ, եթե փաստերը քո կյանքից չլինեին, կմտածեի, թե ես եմ գրել
    Հա, իսկապես, ես էլ նմանացրի։

    Բայց մի տարբերություն կար։ Քո նմանատիպ գրվածքներում հաճախ մի քիչ շատ են լինում ձգձգված մասերը, իսկ Impression-ի գրածում չնկատեցի...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 29.05.2007, 07:05:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #5
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,725
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի անգամ Երևանում....

    Շատ շնորհակալ եմ, Անահիտ ու Բյուր ջան

  6. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի անգամ Երևանում....

    Քո նմանատիպ գրվածքներում հաճախ մի քիչ շատ են լինում ձգձգված մասերը, իսկ Impression-ի գրածում չնկատեցի...
    Դու կմեռնեիր, եթե ինձ չկպնեիր: Գոնե հակառակն ասեիր, էլի մի բան կհասկանայինք: Ես, լինելով խոլերիկ խառնվածքով, երբ պետք է որոշ բաների մեջ մանրանամ, շտապում եմ, կցկտուր գրում: Կարծում եմ, որ ծիծաղելի է դա ձգձգված կոչելը: Իսկ եթե քեզ համար դա ձգձգված է թվում, ուրեմն ինձնից բեթար խոլերիկ ես, չնայած քեզ հետ այսքան ժամանակ շփվելով, չէի ասի, որ այդպես է

  7. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի անգամ Երևանում....

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մի պահ շվարած կանգնեցի, հետո օգնության եկավ հումորի զգացումս. ժպտացի, նայեցի հեռացող հայուհու հետևից, որը ֆրանսուհու ուղեղ ուներ, ճմրթեցի նրա հեռախոսահամարն ու անունը ու քայլեցի հակառակ ուղղությամբ:
    ..պահեիր ինձ PM կանեիր էլի ..

  8. #8
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի անգամ Երևանում....

    Այքան անմիջական ու պարզ ես նկարագրել կարոտը հարազատ դարձած մարդու նկատմամբ, որ ակամա վերապրեցի այն կարոտի զգացումը, որ միշտ կա իմ մեջ առ իմ աշակերտները: Հաճելի պատմություն էր:
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ե՞րբ առաջին անգամ Ձեզ մեծ զգացիք
    Հեղինակ՝ Մանե, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 63
    Վերջինը: 07.11.2009, 17:01
  2. 1-ին անգամ Հայաստանում Շրի Շրի Յոգա
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 23.10.2009, 23:25
  3. 2-րդ անգամ ծնվել
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 9
    Վերջինը: 02.10.2008, 20:52
  4. Հերթական անգամ…
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 01.12.2007, 14:29
  5. Արձակ. Վերջին անգամ վերջ
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 18.09.2006, 17:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •