Հավանաբար կզիջենք ազատագրված 7 տարածքները

Երեկ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ Հայաստան-Ադրբեջան բանակցության ֆորմատում քննարկվող ԼՂ անվտանգության օղակը (ատագրված տարածքները, որ ադրբեջանցիներն անվանում են գրավյալ, իսկ այդ ձեւակերպումը չի հերքում պաշտոնական Երեւանը) հանձնելու տարբերակը չի բացառում:

«Փաստաթղթում ներառված են հարցի կարգավորման բոլոր սկզբունքները, բոլոր՝ կարգավիճակ, անվտանգության խնդիրներ, տարածքներ, փախստականներ, կապ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ, բոլոր տարրերը կան եւ երբեք ես չէի առանձնացնի դրանցից որեւէ մեկը: Այստեղ գործում է այն սկզբունքը, որ վերջ ի վերջո պետք է հարաբերակցությունը բոլոր այդ էլեմենտների եւ սկզբունքների միջեւ լինի այնպես, որ ընդունելի կլինի կողմերի համար: Այնքան ժամանակ, որ այդ հարաբերակցությունները չեն ճշտվել, եւ մեզ համար առավելեւս դեռ 100 տոկոսով չի ամրագրվել, հաստատվել, ձեւավորվել, կարգավորվել ԼՂ ինքնորոշման խնդիրը եւ կարգավիճակի հետ առնչվող հարցերը՝ ես պատրաստ չեմ, ուղղակի մերժում եմ խոսել որեւէ այլ հարցի մասին, որովհետեւ հայկական կողմի համար առաջնայինը դա է: Բայց խոսում եմ հարաբերակցության մասին եւ նշում եմ, որ սկզբունքների մեջ բոլոր էլեմենտները հարցի կարգավորման համար անհրաժեշտ են: Ես որեւէ մանրամասների մեջ այդ կապակցությամբ չեմ մտնելու»,- նշեց Վ Օսկանյանը:

http://taregir.am