Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
Մի այպիսի համեմատություն անեմ: Ենթադրենք այսօր մի խումբ նարնջագույններ օգտվելով համընդհանուր դժգոհությունից բարձրացնում են խռովություն ու ստեղծում են իշխանափոխության ռեալ նախադրյալներ:
Այսօրվա իշխանություններն էլ տեսնելով որ շուտով կարող է կորցնեն իշխանությունը, փորձում են իրենց օրերը երկարացնել Ադրբեջանի հետ կապիտուլացիոն պայմանագիր կնքելով ակնկալելով ասենք դրա դիմաց արևմուտքի աջակցությունը:

Ձեր կարծիքով ում պետք է մեղադրել այդ դեպքում այդպիսի պատմական սխալ կատարելու համար:
1 Իշխանություններին,
2 նարնջագույններին
3 թե երկուսին էլ միասն
Ձեր համեմատությունն ամենևին տեղին չէ:
Ծանոթացեք գոնե պայմանագրի բովանդակությանը, մտածեք, թե ի՞նչ հետևանքներ էին սպասվում, եթե այդ պայմանագիրը չստորագրվեր և հետո բերեք մի այնպիսի օրինակ, որի շուրջ կարելի կլինի բանավիճել:Այնտեղ իշխանությունը երկարաձգելու մասին որևէ ակնարկ անգամ չկա, պարզապես Հայաստանի կառավարությանը ստիպում էին իշխանությունը հանձնել բոլշևիկներին: Ձեր օրինակը բացահայտ դավաճանությանն է վերաբերվում: Եթե 1920 թ. դեկտեմբերի 2-ի պայմանագրի առիթով որևէ մեկին դավաճանության մեջ պետք է մեղադրել, ապա այդ մեկի ստորագրությունն այդ պայմանագրի վրա կարծում եմ չկա , դա հայ բոլշևիկն է, որն իր իշխանության գալու դիմաց զոհաբերեց մեր հայրենիքն համարյա ամբողջությամբ, իսկ պատմությունն այնպես խեղաթյուրեց, որ մենք այսօր հայ ազգի ողջ դժբախտությունների համար մեղադրենք Դաշնակցությանը:
Ի սեր աստծո, ես Դաշնակցության ջատագովը չեմ /նամանավանդ այսօրվա դաշնակցության/, և եթե այս պարագայում պաշտպանում եմ նրան` ապա միայն ճշմարտությունը վեր հանելու նպատակով եմ դա անում:
Կարծում եմ հիմա ինձ լրիվ հասկացաք:
Յուրաքանչյուր իշխանություն իր գինն ունի: Կոմունիստների իշխանությունը մեր հայրենիքի 85-90 տոկոսն արժեցավ : Այսօրվա իշխանություններինը` եթե թույլ տանք, ազատագրված տարածքներն ու գուցե նաև Արցախը, քանզի ոչինչ չարժե այն հաղթանակը, որը չի ամրագրվում դիվանագիտորեն, իսկ այս ապաշնորհ իշխանությունները դիվանագիտական ճակատում կատարյալ պարտություններ են կրել ու կրում: Ի՞նչ ասենք այն դիվանագիտությանը, որը բանակցությունների տապալումը ներկայացնում է որպես դիվանագիտական հաղթանակ...