2001թ-ին Քի Վեստում նախատեսված ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ ԼՂ հիմնախնդրի գործընթացով մտահոգված մի քանի մտավորականններ հանդիպել են Ռոբերտ Քոչարյանին: ՚Այդ հանդիպումից մի շաբաթ հետո զանգահարեցին ինձ եւ Ռաֆայել Ղազարյանին եւ ասացին, որ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ցանկանում է հանդիպել մեզ հետՙ,- ՚Ա1+ՙին տեղեկացրեց ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը:
Նրա ասելով` խոսակցությունը սկսվել է բանակից. ՚Նա ասաց`մենք փոքր հանրապետություն ենք, չենք կարող բանակը պահել: Բանակը պահելու համար մեզ առնվազն 5 միլիարդ է պետք : Խոսակցությունը հանգեց Լաչինի միջանցքին: Սերժ Սարգսյանն ասաց, որ իրենք կաշխատեն, որ Լաչինի միջանցքը մնա: Խոսքը գնում էր 20-25 կմ տարածքի մասին, իսկ մնացած տարածքները պետք է վերադարձվեն: Սերժ Սարգսյանը մեզ խնդրեց տարածքները հանձնելու դեպքում աղմուկ չբարձրացնելՙ:
Լենսեր Աղալովյանն ու Ռաֆայել Ղազարյանը Սերժ Սարգսյանին խոստացել են տարածքներ հանձնելու դեպքում հնարավորինս մեծ աղմուկ բարձրացնել:
Ըստ Լենսեր Աղալովյանի` իրենց պատասխանին հետեւել Է Սերժ Սարգսյանի հետեւյալ հարցը. ՚Ի՞նչ է` ձեր ուզածը այն չէ՞ր, որ ԼՂՀ-ն Հայաստանին միանար միջանցքով: Այդ միտքը Սերժ Սարգսյանը վերջերս կրկնեց նաեւ ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ընթացում: Այսինքն` ոչինչ չի փոխվելՙ: Ակադեմիկոսի կարծիքով ԼՂ հիմնախնդրի հարցում մեր իշխանությունների ամենամեծ խնդիրն այն է, որ մինչ օրս չեն բնակեցվել ազատագրված տարածքները:
՚Իսկ Շահումյանը հայաթափվելու հաջորդ օրն իսկ ադրբեջանցիները բնակեցրեցին: Զինադադարից 13 տարի է անցել, սակայն մեր իշխանությունները դեռ չգիտեն, տարածքները բնակեցնում է, թե ոչ: Այսօր հստակ է, որ պատրաստվում են տարածքները վերադարձնել: Այս իշխանությունների օրոք ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում որեւէ դրական տեղաշարժ չի արձանագրվելՙ,- ասաց ակադեմիկոսը:
Էջանիշներ