User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Ընդդեմ ազատագրված տարածքի հանձնման

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդդեմ ազատագրված տարածքի հանձնման

    Շնորհակալություն Artego-ին

    http://miacum.ru/

    ԸՆԴԴԵՄ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ
    Ազատագրված հայկական տարածքը առևտրի առարկա դարձնելը և այն հանձնելու փորձերը ոչ մի կերպ չեն նպաստում արցախյան հիմնահարցի լուծմանն ու մահացու սպառնալիք են ոչ միայն Արցախի, այլ ընդհանրապես հայոց պետականության ապագայի։ Հայաստանի քաղաքական գործիչները՝ «կառուցողական երկխոսության» ճահճում խրված, հարվածի տակ են դնում հայ ազգի գոյությունը։ Փաստորեն այսօր տեղի է ունենում մի նոր «մյունխենյան համաձայնություն», որ մեզ մղում է դեպի ռազմավարական փակուղի ու նպաստում ԼՂՀ ու Հայաստանի Հանրապետության դեմ նոր ագրեսիայի սանձազերծմանը։

    Այսօր, մայիսի 28-ին, երբ համայն հայությունը տոնում է 1918 թ. առաջին հայկական հանրապետության հռչակման օրը, մենք ուզում ենք հիշեցնել և 1920 թվականին այդ հանրապետության անփառունակ կործանման մասին, որի հետևանքով առանց գեթ մեկ կրակոցի թշնամուն հանձնվեցին Կարսն ու Իգդիրը, Արարատ լեռն ու հին մայրաքաղաք Անին։ Դա հնարավոր դարձավ այն ժամանակվա ղեկավարների անողնաշարության, «դիվանագիտական կոմպլեմենտարիզմի» շնորհիվ։

    Այսօր մենք Հայաստանի ղեկավարությունից ու քաղաքական կուսակցություններից պահանջում ենք դադարեցնել Արցախի ազատագրված տարածքների հանձնման մասին ցանկացած խոսակցությունները։ Մենք պահանջում ենք բացահայտել բանակցությունների բովանդակությունը, համարում ենք անթույլատրելի հայ ժողովրդի ապագային անմիջականորեն վերաբերվող տեղեկատվության թաքցնելը։

    Ցանկցած քաղաքական գործիչ կամ պաշտոնյա (անկախ երկրին մատուցած նախկին ծառայություններից), որն այսօր հայտնում է հայոց հողը հանձնելու պատրաստակամության մասին, Հայրենիքի դավաճան է ու իր ժողովրդի բացահայտ թշնամի։
    Ի դեպ, վատ չի գրված.

  2. #2
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ էդ Ուսանող.կոմի քարտեզը շատ տարօրինակ է, բացարձակ չի համապատասխանում հայտրարության ոգուն:

    Տղերք, ովքեր որ անգլերեն գիտեն մի հատ նամակ գրեք էդ ուղանող.քոմ-ին ասելով որ ստորագրողների իսկական ցուցակը www.miacum.ru-i վրա է...
    նրա ցուցակում բավականին սխալներ կան
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 05.06.2007, 14:56:

  3. #3
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ընդդեմ ազատագրված տարածքի հանձնման

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տղերք, ովքեր որ անգլերեն գիտեն մի հատ նամակ գրեք էդ ուղանող.քոմ-ին ասելով որ ստորագրողների իսկական ցուցակը www.miacum.ru-i վրա է...
    նրա ցուցակում բավականին սխալներ կան
    Երեկ նամակ գրել եմ, մի քանի գրառում վերև նայիր: Պատասխան դեռ չկա:

  4. #4
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդդեմ ազատագրված տարածքի հանձնման

    2001թ-ին Քի Վեստում նախատեսված ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ ԼՂ հիմնախնդրի գործընթացով մտահոգված մի քանի մտավորականններ հանդիպել են Ռոբերտ Քոչարյանին: ՚Այդ հանդիպումից մի շաբաթ հետո զանգահարեցին ինձ եւ Ռաֆայել Ղազարյանին եւ ասացին, որ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ցանկանում է հանդիպել մեզ հետՙ,- ՚Ա1+ՙին տեղեկացրեց ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը:

    Նրա ասելով` խոսակցությունը սկսվել է բանակից. ՚Նա ասաց`մենք փոքր հանրապետություն ենք, չենք կարող բանակը պահել: Բանակը պահելու համար մեզ առնվազն 5 միլիարդ է պետք : Խոսակցությունը հանգեց Լաչինի միջանցքին: Սերժ Սարգսյանն ասաց, որ իրենք կաշխատեն, որ Լաչինի միջանցքը մնա: Խոսքը գնում էր 20-25 կմ տարածքի մասին, իսկ մնացած տարածքները պետք է վերադարձվեն: Սերժ Սարգսյանը մեզ խնդրեց տարածքները հանձնելու դեպքում աղմուկ չբարձրացնելՙ:

    Լենսեր Աղալովյանն ու Ռաֆայել Ղազարյանը Սերժ Սարգսյանին խոստացել են տարածքներ հանձնելու դեպքում հնարավորինս մեծ աղմուկ բարձրացնել:

    Ըստ Լենսեր Աղալովյանի` իրենց պատասխանին հետեւել Է Սերժ Սարգսյանի հետեւյալ հարցը. ՚Ի՞նչ է` ձեր ուզածը այն չէ՞ր, որ ԼՂՀ-ն Հայաստանին միանար միջանցքով: Այդ միտքը Սերժ Սարգսյանը վերջերս կրկնեց նաեւ ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ընթացում: Այսինքն` ոչինչ չի փոխվելՙ: Ակադեմիկոսի կարծիքով ԼՂ հիմնախնդրի հարցում մեր իշխանությունների ամենամեծ խնդիրն այն է, որ մինչ օրս չեն բնակեցվել ազատագրված տարածքները:

    ՚Իսկ Շահումյանը հայաթափվելու հաջորդ օրն իսկ ադրբեջանցիները բնակեցրեցին: Զինադադարից 13 տարի է անցել, սակայն մեր իշխանությունները դեռ չգիտեն, տարածքները բնակեցնում է, թե ոչ: Այսօր հստակ է, որ պատրաստվում են տարածքները վերադարձնել: Այս իշխանությունների օրոք ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում որեւէ դրական տեղաշարժ չի արձանագրվելՙ,- ասաց ակադեմիկոսը:
    http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=50073

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աշխարհն ուզու՞մ է, որ մենք հանձնենք ազատագրված հողերը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 10.11.2008, 13:01
  2. Գրառումներ: 4
    Վերջինը: 07.07.2007, 00:19
  3. ԱՄՆ-ն ընդդեմ Իրանի
    Հեղինակ՝ Array, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 27.02.2007, 22:53
  4. Ազատագրված տարածքները
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 29.09.2006, 21:43
  5. Ընդդեմ Արմենտելի
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 29.09.2006, 13:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •