ChukՆման նամակները կարող են միայն սասանել ժողովրդի որոշակի հատվածի այդ հավատը:
Ես քո դիրքորոշումը հասկանում եմ: Ուղղակի մի բան ասեմ: Ժողովրդի հավատը արդեն վաղուց սասանված է Հայաստանում ընթացող ամեն տեսակ քաղաքական գործընթացների նկատմամբ: Այս հայտարարության մեջ հատուկ շեշտը դրվում էր առաջին հանրապետության ժամանակ առանց կրակոցի հողեր զիջելու փաստի վրա: Այսինքն իրավիճակներ են առաջանում երբ մարդը այլևս չի դիմադրում մոլեգնող անարդարություններին ու սկսում է ամեն ինչ զիջել առանց դիմադրելու: Այս բանակցային պռոցեսսի շահարկումով անընդհատ դա է կատարվում ու ժողովրդին ուղղակի բարոյալքում են: մյուս բաների մասին էլ չասեմ:
Բոլոր դեպքերում ես քո դիրքորոշումը հասկանում եմ: Ուզում եմ մի հարց ճշտել արդյոք ֆորումի սահմաններում հնարավոր է ստեղծեել մի համայնք ու անվանել այն ասենք «Ազգասիրական» համայնք ու նմանատիպ ակցիաների ժամանակ այդ համայնքի անդամները իրենք որոշեն միանալ թե ոչ: Ֆորումը այստեղ կապ չի ունենա:
Ավելացվել է 2 րոպե անց
Sergey
Մարդիկ գնացին կռվեցին որ ինչ որ մեկը իրենց արյան գնով ազատագրածը շահարկի: Համ էլ ես չեմ հավատում թուրքերին ընդանրապես, նրանց ոչ մի թղթի ու խոսքի այնպես որ գտնում եմ կատարյալ հիմարություն է նրանց վերադարձնել այդ հողերը որովհետև նախ դա իրենցը չի և հետո էլ նրանք այդ հողերը վերցնելուց հետո կանցնեն իրենց էքսպանսիայի հաջորդ էտապին, այսինքն Զանգեզուրը կուզեն:Հետևաբար խնդիրը ոչ թե «մի թիզ հող թշնամուն» տալ–չտալն է, այլ վերը նշված տարածքների վերահսկման փաստը հնարավորինս արդյունավետ շահարկելը։
Հողերը ոչ թե շահարկելու համար են այլ ապրելու համար են:
Էջանիշներ