Խենթ սիրահարիս զրույցը Լուսամփոփի հետ
-Բարեվ լուսամփոփ նա սիրու՞մ է ինձ, այո:
Լուսամփոփը լռում է եւ ինչպես ընդունված է լռությունը համարել համաձայնության նշան ուրեմն Լուսամփոփը մտածում է որ նա ինձ սիրում:
-Լսի լուսամփոփ ես գժվում եմ, մի բան ասա:
Հանկարծ կատարվեց մի տարօրինակ բան՝ Լուսամփոփը սկսեց քրքջալ մի զարհուրելի քրքիջով
-Դու ասում ես կգժվեմ բայց արդեն գժվել ես, որտեղ ես տեսել որ չգժված մարդը զրուցի Լուսամփոփի հետ:Դուք մարդիկդ շատ տարորինակ էակներ էք ինձ հավաքող վարպետը ինձ հայրենասիրություն էր քարոզում դու քո սիրո բողոքներն ես պատմում: Պատմի պատմի պատմի լսեմ ինչ է եղել…
-Ես սիրահարվել եմ: ՈՒ տառապում եմ անպատասխան սիրուց: Տառապում եմ նրա անտարբերությունից:
-Նկարագրի ինչպիսին է նա…
-Գեղեցիկ է, անչափ սիրուն:
-Լուսամփոփի պես աղջիկ աստվածամոր աչքերով: Մենք Լուսամփոփներս ել նման ենք ձեր թույլ սեռին մեզ հեսանք է պետք լույս արձակելու համար, իսկ նրանց սիրո խոսքեր: Գրավի նրա սիրտը քո ռոմանտիկ արարքներով:
-Անհնար է Լուսամփոփ նա քար սիրտ ունի:
-Քար սիրտ,- քմծիծաղ տվեց Լուսամփոփը,-քո սիրո տառապանքները նույնիսկ ազդեցին ինձ՝ անշունչիս:Պայքարի քո սիրո համաի, չհանձնվես…
-Լուսամփոփ ուզում եմ մեռնել:
-Հասկանում եմ քեզ դու ուղղակի ընկել ես հուսահատության գիրկը բայց ես քեզ գիտեմ դու ուժեղ անձնավորություն ես չես հնաձնվի:
-Ել ուժ չունեմ, չեմ կարող:
Արթնացա, առավոտ էր, արեւը ծակում էր աչքերս, նայեցի գլխավերեւս դրած Լուսամփոփին…
-Լուսամփոփ Բարի լույս,-շշնջացի ես:
-Բարի լույս, բայց ես խոսում եմ միայն գիշերները, գնա, գրավի նրա սիրտը…




Մեջբերել
Էջանիշներ