Մեջբերում Amaru-ի խոսքերից Նայել գրառումը
Հմ... Ընդամենը սիրո օբյեկտ. լավ էր ասված: Խոսքերիցդ հետևում է, որ դու ոչ թե սիրահարված ես աղջկան, այլ սիրահարված ես զգացմունքին: Էդպես ուժգին սիրում ես, բայց այսպես ասած անհաջողությունդ փորձում ես արդարացնել նրանով, թե նա պարզապես «սիրո օբյեկտ» է, հա՞: Եթե այդպես է, և նա «ընդամենը քո սիրո օբյեկտն է», ինչու՞ չես «սիրահարվում» մեկ ուրիշին, որը կպատասխանի քեզ նույն կերպ: Չեմ ուզում ստացվի, թե բառերից եմ կառչում. սա ուղղակի իմ կարծիքն է: Համ էլ «խաղալը» ո՞րն է... Նույն հարցը տղաներին էլ կարելի է տալ, նույնիսկ սա նրանց ավելի շատ է վերաբերում: Գուցե տղան, կամ աղջիկը արժանի՞ է դրան... հա՛, հենց արժանի... որովհետև չի կարելի «փալաս» (կներեք, եթե շատ կոպիտ էր) դառնալ ինչ-որ մեկի առջև: Եթե քո կարծիքով այդ աղջիկը խելացի և հասկացող մարդ է, բայց ծիծաղում է քո տառապանքների վրա... մեղավորը դու ես... ինչու՞... պատասխանն էլ քո մեջ փնտրիր...
իսկ եթե նա ընդհանրապես անթերի չէ ունի շատ թերություններ բայց դե դու նրան հենց այդպիսին ել սիրում ես, համ էլ ես չեմ ասում թե մենք տղաներս չենք խաղում աղջիկների զգացմունքների հետ, չնայած ես չեմ արել նման բան բաըց դե անում ենք չէ?
Ես չեմ հասկանում ինչպես կարելի է աղջկան ասել ես քեզ սիրում եմ բայց դու ինքդ ել լավ գիտես որ չես սիրում ու համբուրվել առանց սիրելու զզվելի է
Բայց կան այդպիսիները չէ?