27-ից 2-ն է մատուցողի մոտ (իսկ 25-ը "ճաշի" գինն է):
Ինչու՞ ես 27-ին 2 գումարում ու 29 ստանում![]()
27-ից 2-ն է մատուցողի մոտ (իսկ 25-ը "ճաշի" գինն է):
Ինչու՞ ես 27-ին 2 գումարում ու 29 ստանում![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
էդ էրկու դոլլարը մտնում ա իրանց տված իննական դոլլարների մեջ, այսինքն պետք չի վերջում գումարել էդ էրկուսը, որովհետև ինքը արդեն կա դրա մեջ:
Վայ, ուշացա:
Լավ լսենք քո հարցը:
Բա՞ որ պարզվի որ սխալ ենք ասում![]()
Լավ, քանի որ հիմա խնդիր չեմ հիշում, ասեմ մի խնդիր, որ պատասխանը շատերդ գիտեք: Իմացողներին խնդրում եմ չգրել, մենք առանց դրա էլ գիտենք որ դուք խելոք եքԵկեք թողնենք, որ չիմացողները գտնեն հեշտ հարցի պատասխանը
Այսպիսով.
Հաշվեք աշխարհի բոլոր տղամարդկանց գլխի մազերի քանակների արտադրյալը ու ասեք ճշգրիտ պատասխանը![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Լավ ես ուզած-չուզած պատկանում եմ խելոքների թվին: Չեմ ասի պատասխանը, փոխարենը իմ գլխի մազերի քանակը կհաշվեմ:
վայ, մինչև մյուս ֆոռումից վերջացրեցի, պատասխանը արդեն տվեցիք…![]()
կարողա քաչալ ես ?Մրրիկ-ի խոսքերից
![]()
Chuk-ի խոսքերից
Պատասխան՝ զրո։
Սկզբում ուզեցի սենց՝ 4565944323549954300003254000 թիվ գրեմ, բայց հետո հիշեցի ճաղատ տղամարդկանց
։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Արշակ-ի խոսքերից
![]()
Սպասում ենք քո հարցին![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ԷՍ ՀԱՐՑՍ ՈՒՐԻՇ ՖՈՐՈՒՄՈՒՄ ԷԼ ԵՄ ՏՎԵԼ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՈՎ ԳԻՏԻ ԹՈՂ ՉԱՍԻ
2 քաղաք կա մեկը սուտասանների մեկն էլ ճիշտասանների
էտ քաղաքները իրար շատ մոտ են դրա համար ել 2 քաղաքներում ել կան և սուտասաններ
և ճշտախոսներ
1 հարցումով ինչպես կարելի է իմանալ թե որ քաշաքում ես
Մի րոպե, հիմա իմ հերթն է
Շատ տարիներ առաջ, երբ ինչ-որ մեկին պարտք մնացած մարդուն կարող էին նետել բանտ, ապրում էր մի վաճառական, որը դժբախտություն էր ունեցել շատ մեծ պարտք վերցնել մի ոմն վաշխառուից։ Վերջինս, ծեր ու այլանդակ, սիրահարվել էր վաճառականի դեռատի աղջկան, և մի այսպիսի գործարք առաջարկեց. ինքը պարտքը չեղյալ կհամարի՝ եթե վաճառականը աղջկան իրեն տա։
Դժբախտ հայրը այդպիսի առաջարկից սարսափահար եղավ։ Այդ ժամանակ նենգամիտ վաշխառուն առաջարկեց վիճակ նետել. դատարկ պայուսակի մեջ դնում են երկու քար՝ սև և սպիտակ, և աղջիկը թող դուրս հանի դրանցից մեկնումեկը։ Եթե սևը դուրս քաշի, ապա կդառնա վաշխառուի կինը, իսկ եթե սպիտակը՝ կմնա հոր հետ։ Երկու դեպքում էլ պարտքը կհամարվի վճարված։ Եթե աղջիկը հրաժարվի վիճակ հանելուց, ապա նրա հորը կնետեն կալանատուն, իսկ աղջիկը կդառնա մուրացիկ ու սովամահ կլինի։
Դժկամությամբ, շատ մեծ դժկամությամբ, վաճառականը և նրա աղջիկը տվեցին իրենց համաձայնությունը։ Խոսակցությունը տեղի էր ունենում այգում, խճածածկ ճանապարհին։ Երբ վաշխառուն կռացավ, որպեսզի քարեր գտնի վիճակահանության համար, վաճառականի աղջիկը նկատեց՝ վաշխառուն պայուսակ նետեց երկու սև քար։ Հետո նա աղջկան խնդրեց դրանցից մեկը հանել, որպեսզի դրանով էլ որոշվի նրա բախտը և աղջկա հոր ճակատագիրը։
Հիմա պատկերացրեք, որ այգու ծառուղում դուք եք կանգնած և պետք է վիճակ հանեք։ Ի՞նչ կանեիք, եթե այդ դժբախտ աղջկա փոխարեն դուք լինեիք։ Կամ՝ ի՞նչ խորհուրդ կտայիք նրան։ Գտեք լավագույն տարբերակը աղջկա ու նրա հոր համար![]()
Վերջին խմբագրող՝ Արշակ: 26.04.2006, 13:55:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Մի քարը կվերցնեի ու կպահեի, կասեի. «ես իմ ընտրությունը կատարել եմ: տե՛ս, թե պայուսակի մեջ մնացած քարն ինչ գույն ունի»:
աղջիկը քարը կհանի ու շուտ կգցի գետին
քանի որ գետինը խճածածկա քարը կկորի
ու աղջիկը կասի բերեք նայենք թե ինչ գույնի քարնա մնացել
պայուսակում:
պարզա որ սև գունը => վերցրած քարը սպիտակ էր![]()
Բյուրակնը ճիշտ ուղղության վրա էր, բայց AMD-ի պատասխանը ավելի ճշգրիտ է։AMD-ի խոսքերից
Լավ էլ շուտ գտաք պատասխանը
Դե AMD-ն արդեն հարց է տվել, այնպես որ մտածենք պատասխանի մասին…![]()
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
ԿՐԿՆՈՒՄ ԵՄ
AMD-ի խոսքերից
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ