Ելի խորացար բժշկականով՞Բյուրակն-ի խոսքերից
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
Ելի խորացար բժշկականով՞Բյուրակն-ի խոսքերից
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
Քանի դեռ Աստված ապագալի վարագույրը փակ է պահում մարդկանց համար, մարդկային ամբողջ իմաստությունը պարփակված է երկու բառի մեջ.
Սպասել և հուսալ
Շախմատի տախտակի վրա դասավորեք 8 հատ թագուհի, այնպես որ, ոչ մի թագուհի չգտնվի մի այլ թագուհու հարվածի տակ:
պատասխանը գրեք կոորդինատներով (A1,A2,B4,B5,...,H7,H8)
Օրինակ՝ (A8, B4, C1, D3, E6, F2, G7, H5)
Գոյություն ունի այս խնդրի 92 լուծում։
Ես մի քանի տարի առաջ մի ծրագիր էի գրել, որը գտնում և ցույց է տալիս բոլոր լուծումները։ Ծրագիրը կցում եմ, կարող եք փորձել
Հ. գ.
Ծրագիրը գրված է C#-ով, այնպես որ, աշխատացնելու համար պետք է .NET Framework ունենաք։ Տարբեր լեզուների արագագործությունները փորձարկելու համար գրել էի նաև Java-ով և C++-ով տարբերակները, ուղղակի դրանք առանց վիզուալ մասի են։ Ընդ որում, խնդիրը դիտարկում էի նաև տարբեր մեծության դաշտերի վրա։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Արշակ ջան ալարում եմ կցածդ ֆայլը քաշել ու նայել, ինձ մի բան է հետաքրքրում, ի՞նչ ալգորիթմով ես գրել, այսպես ասած "Перебор с возвратами" թե ուրիշ, ես էլ էի ժամանակին գրել, ու եկա այն եզրակացության, որ դա է ամենահարմարը։Արշակ-ի խոսքերից
Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։
Վստահ չեմ, որ ճիշտ եմ հասկանում, թե "Перебор с возвратами" ասելով հատկապես ինչ նկատի ունես, դրա համար նկարագրեմ իմ ալգորիթմը։Sergey-ի խոսքերից
Փորձում եմ բոլոր հնարավոր տարբերակներով յուրաքանչյուր տողում մի թագուհի դնել՝ ամեն մի թագուհին դնելիս ստուգելով, որ այն նախորդների հարվածի տակ չլինի։ Եթե հարվածի տակ է ընկնում, ապա դասավորության այդ սկիզբն ունեցող տարբերակների ճյուղն այլևս չեմ դիտարկում։ Կարծում եմ, որ սա ամենաարագ ալգորիթմն է։
Կարևոր է նաև հարվածի տակ լինել-չլինելու ստուգման ալգորիթմը (վերը նշված ալգորիթմի դեպքում հորիզոնական գծով հարվածի տակ լինելը ստուգելու կարիք չկա, քանի որ դիրքերի փնտրման այս եղանակը (ամեն մի տեղում մի թագուհի դնելով) հենց սկզբից անտեսում է այդպիսի դիրքերը)։
Իսկ ուղղահայաց ու 2 անկյունագծային գծերով հարվածի տակ լինելը ստուգում էի երկու իրարից տարբեր եղանակներով, որոնցից մեկը մյուսից զգալիորեն արագ էր։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Կցված պրոյեկտը(VC++ 6.0) նույն բանն է անում, ինչ Արշակինը, մի փոքր տարբերվում է ալգորիթմով։ Իմ մեքենայի վրա (3GHz,512Mb) 16x16 դաշտի վրա 16 ֆիգուրները դասավորում է 40 վայրկյանում։ Հա, մեկ էլ գրված է Windows 98-ով մեքենայի վրա, պրիորիտետների փոփոխությունը Windows XP-ում երևի չի գործի։
Հ.Գ. Երևում է թեմայից կարգին շեղվեցինք![]()
Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։
լավ, քանի որ պարապ եմ , քունս չի տանում , հարց տվողի անունն էլ արդեն մոռացել ենք, մի քանի խնդիր ես առաջարկեմ : դե իմ հարցերը տրամաբանական են, բայց մի քիչ այլ տիպի :
1. 1967 թ. Նիգերիայում սկսվել էին ազգամիջյան ու եղբայրասպան (братоубийственные ) կոնֆլիկտներ : Պատերազմը հնարավոր եղավ կանգնեցնել 3 օրով, երբ երկիր ժամանեց թագավորը : Ո՞ր երկրից էր նա :
2. 1961 թ. Նյու Յորքում հիմնադրվել էր " Բարեկիրթ մարդկանց Ակումբ " (Клуб вежливых людей) : Այնտեղի կանոնոկարգի մեջ էր մտնում հետևյալ կետը . ակումբի անդամները պարտավոր են հանել գլխարկը երբ խոսում են ... ավարտեք միտքը :
3. Հին Հռոմում նա 10 զինվորների հրամանատար էր , միջնադարում մի խումբ եկեղեցիների ու կուսանոցների հետևողը : իսկ ո՞վ է նա մեզ մոտ :
4. "Շանել" օծանելիքի հանրահայտ ստեղծողը ասել է . "մինչև 20 տարեկանը դու ունեք դեմք, որը ձեզ տվել է Աստված , 30 -ից հետո ՝ այն դեմքը որ դուք եք ստեղծել " : Իսկ ի՞նչ դեմք է մարդ ունենում նրա ասելով 50 -ից հետո :
առայժմ այսքանը : եթե դուր գա, պարբերաբար կգրեմ :
1. Բրազիլիայիցkiki-ի խոսքերից
2. Միմյանց
3. Խելքին մոտիկ տարբերակ չունեմ![]()
4. Դեմք, որ նրան տալիս է «Շանել»–ը։
Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։
Երկրորդ հարցի պատասխանը եթե ճիշտ լինի, ինձ թվում է, շատ անհետաքրքիր կլինի, ինչքան էլ որ տրամաբանական է, շատ պարզունակ է։ Ինձ թվում է՝ այսպիսի հարցերը ոչ միայն տրամաբանական, այլև գոնե մի քիչ հետաքրքիր պատասխան պիտի ունենան, եսիմ...Sergey-ի խոսքերից
![]()
Լավ, սպասենք, տեսնենք ինչ կլինի։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես տատանվում էի երկու տարբերակի միջև,մյուսը հեռախոսով խոսելիս գլխարկը հանելու տարբերակն էրUluana-ի խոսքերից
![]()
Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։
1. իսկ անունը թագավորի կարո՞ղ ես ասել...Sergey-ի խոսքերից
2. այո , հեռախոսով զրուցելիս , սա էլ էր ճիշտ
մնաց երկու հարց:
3. Հին Հռոմում նա 10 զինվորների հրամանատար էր , միջնադարում մի խումբ եկեղեցիների ու կուսանոցների հետևողը : իսկ ո՞վ է նա մեզ մոտ :
4. "Շանել" օծանելիքի հանրահայտ ստեղծողը ասել է . "մինչև 20 տարեկանը դու ունեք դեմք, որը ձեզ տվել է Աստված , 30 -ից հետո ՝ այն դեմքը որ դուք եք ստեղծել " : Իսկ ի՞նչ դեմք է մարդ ունենում նրա ասելով 50 -ից հետո :
փորձեմ պատասխանել
3.president
4.դե Երեվանի դեմքերից մեկը կլինի
))))))
չէ , բայց հետաքրքիր տարբերակներ էին ...
Թագավորի անունն ամբողությամբ չեն հիշում, մոտավորապես Էդմունտո ....դե Նասիմենտո կամ պարզապես Պելե
Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։
3. տասնապետ
4. այն դեմքը, որը մարդիկ են ստեղծել կամ էլ այն դեմքը, որը կյանքն է ստեղծել![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ