Մոդերատորական: Թեման առանձնացվել է այստեղից
Չեմ հասկանում, թե ինչու եք այդքան ինքնակենտրոն: Նենց տպավորություն ա, կարծես հայերը աշխարհի կենտրոնն են ու բոլորը պիտի մեր առաջ ծնկի գան: Ստալինը, որքան էլ ես նրան չսիրեմ, խելամիտ քաղաքական գործիչ էր: Նա բնաջնջեց այլախոհներին, հայերին էլ ծնկի բերելու մի միջոց էր հողերի խլելը: Սխալ էր դա, թե ճիշտ բարոյական տեսանկյունից, անձամբ ես չեմ պատասխանի: Բայց զուտ քաղաքական տեսանկյունից՝ միանշանակ ճիշտ էր:
Ի դեպ, այն ինչ դու կոպիտ անվանում ես «սապոնվել» իրականում կոչվում է դիվանագիտություն: Եվ եթե այսօր Վրաստանին ձեռք է տալիս Թուրքիայի և Ադրբեջանի հետ նորմալ հարաբերությունները, քանի որ կա գազի և այլնի խնդիր, ապա ինքնամեկուսացված Հայաստանը, որը Իրանից եկող գազատարի տրամաչափը պարզում էր Մոսկվայում, որևէ իրավունք չունի գոռալու, թե վրացիները մեզ անտեսում են: Չնայած պարզից էլ պարզ է, որ շարունակելու ենք նստել ու գոռալ, սակայն ինչպես միշտ լսող չի լինելու:
Էջանիշներ