Դե էտ եմ ասում էլի, վայ քոռանամ ես, բոլորը ճնշել են, բոլորը անխտիր: Մի հատ բարեկամ չկա՞ հայերին: Գոնե մեկի անունը տուր իմանանք:
Ես ոչ մեկին չեմ պաշտպանում: Զուտ արդարության խնդիր ա:
Հայ-վրացական պատերազմի պատճառները բավականին շատ են: Չեմ պատրաստվում խորանալ, բայց վստահ կարող եմ պնդել, որ դրա մեջ մեղք ունեն թե՛ հայերը, թե՛ վրացիները, թե՛ ռուսները: Ասեմ ավելին, ընդամենը բախումներ չեն եղել, մի ամիս պատերազմ է եղել: Պատմություն կարդա
Ինչ վերաբերվում է Սայաթ-Նովային, չէի՞ր ասի, հատկապես որ պահը ի նկատի ունես: Անձամբ ես, ոչ մի տարօրինակ կամ վրացիների կողմից հայերին վնասելու բան չեմ գտնում նրա կյանքի պատմության մեջ:
Ամբողջ Վրաստանը լավ վիճակում չի: Բայց ամեն ինչ գնում է դեպի լավը: Աստված տա չխանգարեն:Հիմա Ջավախքը լավ վիճակում չի
Չէ, դրանով ասում են, որ դպրոցները ֆինանսավորվում են ըստ աշակերտների քանակի: Աշխարհում ընդունված ձև է: Վրացի մարմնավաճառուհիներ փնտրելուց բացի, կարող ես նաև հետաքրքրվել: Ի դեպ, մի հատ էլ հետաքրքրվի, թե Եվրոպայի ո՞ր երկրում կա, միջնակարգ հայկական դպրոց պետական ֆինանսավորմամբ: Ձեռքի հետ էլ պարզի, որ Թբիլիսիում է գտնվում ՄԻԱԿ Հայաստանի տարածքից դուրս հայկական թատրոնը (նույնպես պետական ֆինանսավորմամբ) :,վրացական կառավարությունը քիչ-քիչ նվազեցնում է ֆինանսավորումը հայկական դպրոցների,դրանով ի՞նչ են ուզում ասել,որ մեր նկատմամբ լավ չեն:
Ես գիտեմ, որ կա հայկական մի կուսակցություն, որը պատրաստվում է 2015 թիվը նշել հայերի նոր կոտորածներով:Ու էլ չեն մտածում որ մենք ուզենանք Ջավախքը նորից մերը կլինի մի շաբաթում:
Դրա դեմ շատ ու շատ վրացիներ էլ են դուրս եկել: Ի դեպ արձանը «Մեյդան» կոչվող թուրքական թաղամասում է:Կամ Հեյդար Ալիեվի արձանն են դրել,դու ուրեմն չես հասկանում ի՞նչ են ուզում ասել մեզ դրանով, այդքան դժվա՞ր է:
Դե եթե «մի հատ հայկական կուսակցություն» հասավ դրան, չնայած վրացիները այդքան հիմար չեն: Արցախի պատերազմի ժամանակ Վրաստանը չի խառնվել, չի խառնվի և այս դեպքում: Ադրբեջանի հետ պատերազմ հրահրել կարող է միայն մեկ մարդ, սեփական աթոռը պահելու նպատակով:Իսկ եթե պատերազմ լինի Վրաստանի ու Ադրբեջանի կողմից մեր դեմ, ի՞նչ կանես, էլի վրացի կլինե՞ս:
Վրաստան + Թուրքիա + Ադրբեջան + Իրան= հարևաններ: Հարևաններ, որոնց հետ պետք է սովորենք ապրել, նրանց էլ սովորացնելով նույնը: Կամ գնում ենք միասին դեպքի ծաղկունք, կամ էլ... Լավ երկիր էր Հայաստանը...Վրաստան + Թուրքիա + Ադրբեջան=ԹՇՆԱՄԻՆԵՐ
Էջանիշներ