Իրականում չհանդուրժելու իրավունք էլ ունեմ, ու դա էլ ա լրիվ հասկանալի

: Չհանդուրժելը տվյալ դեպքում էն ա, որ երբ տեսնում եմ, որ Վիսոցկուն համեմատում են Կռուգի, Կուչինի, Բոկայի հետ ու իրեն, ըստ էության, հավասարեցնում-դարձնում են ընդամենը սովորական բլատնոյ երգիչ, ես ջղայնանում եմ, ճիշտ էնպես, ինչպես կջղայնանամ, եթե Հրանտ Մաթևոսյանին անվանեն գյուղի մասին գրող մարդ, իսկ Յարոսլավ Հաշեկին՝ դեբիլ չեխ զինվորի մասին գրած մարդ:
Կռուգը, Շուֆուտինսկին, Կուչինը, Բուտիռկան, Բոկան ու մնացած բոլորը իրար հետ վերցրած Վիսոցկու խորության ու տաղանդի մի տոկոսն էլ չունեն: Վիսոցկուն նրանց շարքին դասելը միայն նրա համար, որ գիթառով ու խռպոտ ձայնով երգեր ա երգում, շատ մեծ սխալ ա: Տարբեր լիգաների խաղացողներ են:
Էջանիշներ