Մեջբերում Sergey-ի խոսքերից Նայել գրառումը
Ցավոք չունեն, երևի թե պատճառն էլ հենց մակերեսին է, պարզապես չեն ունեցել պետություն, որի քաղաքացին լինելով էլ կձևավորվեր այդ քաղաքացիական գիտակցությունը։ Այնպես որ ոչ, գոնա առայժմ ոչ
այո՝ պատմության մի համեմատաբար կարճ ժամանակաշրջանում են ապրել սեփական իշխանության ներքո..
բայց ապրելով այլ իշխանության ներքո՝ միշտ հետևել են դրա կանոնները ու դրանում սահմանված բարքերից անպակաս չեն մնացել..
և հիմա էլ՝ այլ երկրում ապրող Հայը հետևում է համարյա թե բոլոր օրենքներին, բայց բավական է, որ հայտնվի սեփական հողի վրա՝ ինչ սկսում է անտեսել հասարակական ընդունված ամենատարրական կանոնները՝ փողոցը անցնել ոչ սահմանված վայրով, ձեռքին եղածը թափել գետնին և այլն..
նույն կերպ էլ սեփական պետության սրբությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքը..
օրինակ՝ քանի հոգի այսօր կարելի է գտնել Հայաստանում, ով իր տանն ունի ՀՀ դրոշը, պատին փակցված ունի ՀՀ և ԼՂՀ քարտեզը և այլն..
բայց Սփյուռքում Հայն արդեն ավելի փաղաքշանքով է սկսում վերաբերվել նման, առաջին հայացքից աննշան, ատրիբուտներին, որոնք իր տանը ՏԱՆ համ ու հոտ են տալիս..

իմ եզրակացությունն է, որ այսօր ՀՀ քաղաքացու մոտ, սեփական պետության նկատմամբ ունեցած, քաղաքացիական գիտակցության պակասի շարժառիթը վերջին տասնամյակներում ապրած խորը հիասթափություններն են..
քաղաքացիական բարձր գիտակցության կարելի է հասնել միայն իշխանության կողմից սեփական ժողովրդի նկատմամբ տածած հարգանքով ու սեփական երկրում անվտանգության ու պաշտպանվածության զգացողության մթնոլորտի ստեղծումով..