User Tag List

Նայել հարցման արդյունքները: Օբյեկտիվ և անկողմնակա՞լ է արդյոք միջազգային դիտորդների միջանկյալ զեկույցը

Քվեարկողներ
6. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    1 16.67%
  • Ոչ

    5 83.33%
  • Դժվարանում եմ պատասխանել

    0 0%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Միջազգային դիտորդների հետընտրական միջանկյալ զեկույց թիվ 1

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #2
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միջազգային դիտորդների հետընտրական միջանկյալ զեկույց թիվ 1

    Գ. ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ Ընտրական օրենսգրքով նախատեսվում է, որ թեկնածուները, վստահված անձինք կամ ՏԸՀ-ի անդամներն իրավունք ունեն կոնկրետ ընտրատեղամասում բողոքարկելու քվեարկության արդյունքները` վերահաշվարկի դիմում ներկայացնելով համապատասխան ԸԸՀ: Թեեւ նման դիմումների մեծ քանակի դեպքում հարցի տակ է դնում ԸԸՀ-ի` աշխատանքը սահմանված ժամկետներում ավարտելու հնարավորությունը, Ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս ճկունություն ցուցաբերել, որպեսզի ԸԸՀ-րը երկարացնեն իրենց աշխատանքային ժամերը նման հնարավոր դեպքերին արձագանքելու համար8, եւ չկան օրենքով սահմանված դրույթներ, որոնք որեւէ պատճառ են նշում, թե ինչու ԸԸՀ-ը կարող է հրաժարվել վերահաշվարկ անցկացնել դիմումը ճիշտ լինելու պարագայում: Այն դեպքերում, երբ ԸԸՀ-րը մերժել են վերահաշվարկի դիմումները, դրա վերաբերյալ որոշումը կայացվել է ընթացակարգային հիմքերի վրա եւ օրենքի համաձայն:

    ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին իրազեկել են վերահաշվարկի ավելի քան 30 դիմումի վերաբերյալ, որոնք ազդում են 12 ընտրատարածքների ավելի քան 200 ընտրատեղամասերի վրա. դիմումները հիմնականում վերաբերում էին մեծամասնական ընտրապայքարին: Այս դիմումներից շատերը հետագայում ետ են վերցվել բողոքատուների կողմից:

    ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին հայտնի երկու դեպքերում (թիվ 15 եւ 25 ԸԸՀ) բողոքատուները վերահաշվարկի իրենց դիմումները ետ են վերցրել վերահաշվարկը սկսվելուց հետո` անվստահություն ցուցաբերելով ԸԸՀ-ի վերահաշվարկման գործընթացին: Թիվ 15 ԸԸՀ-ում վերահաշվարկի ընթացքի վրա ազդեց մայիսի 16-ից 17-ը ԸԸՀ-ի շրջակայքում անցկացված ցույցը, ինչպես նաեւ քվորում ապահովելու համար ձգձգումները:

    Հինգ տեղերում, որտեղ վերահաշվարկներն ավարտին են հասցվել, ինչպես հայտնում են, դրանք անց են կացվել հանգիստ մթնոլորտում եւ ընթացակարգի համաձայն: Թիվ 33 ԸԸՀ-ը չհասցրեց վերահաշվարկի ամփոփումը ժամկետում կատարել, բայց հայտնի է, որ ժամկետը երկարացվել է ԿԸՀ-ի կողմից: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի կողմից դիտարկված վերահաշվարկների արդյունքում Ընտրատեղամասերի 35 տոկոսի դեպքում, որտեղ հաշվարկը դիտարկվել է, ՏԸՀ-ի անդամները դժվարություն են ունեցել արդյունքների արձանագրությունները լրացնելու մեջ, եւ 11 դեպքում դիտարկվել է, որ ՏԸՀ-ը արգելված գործողություն է կատարել` փոխելով արձանագրության սկզբնական տվյալները (ընտրողների թիվը ըստ ընտրացուցակների, ստացված քվեաթերթիկների եւ ծրարների թիվը, մարված եւ չօգտագործված քվեաթերթիկների թիվը, քվեաթերթիկների ելունդների թիվը)3: ՏԸՀ-րում արդյունքների արձանագրությունների լրացման հետ կապված դիտարկված դժվարությունների ներիմաստը առավել ակնհայտ դարձավ արդյունքները ԸԸՀ-ում ամփոփելու համար տեղափոխելու պահին. արդյունքների շատ արձանագրություններ թերի կամ սխալ էին լրացվել ՏԸՀ-րի կողմից:

    Հետեւաբար, լայնորեն դիտարկվել է արձանագրությունների լրացում կամ ուղղում. ԸԸՀ-րի 17 տոկոսը ուղղումներ կատարելու հանձնարարական է տվել, եւ դիտարկվել է, թե ինչպես են ամբողջովին նոր ՏԸՀ արձանագրություններ լրացվել թիվ 13, 16 եւ 37 ԸԸՀ-րում: Դրանք ինչ-որ տեղ նպաստեցին ԸԸՀ-րում առկա անկազմակերպվածությանը, որտեղ ԸԸՀ-րի 31 տոկոսի դեպքում ԸՄԴԱ-ի դիտորդները հայտնել են ընթացակարգային սխալների մասին:

    Դրանք ներառում էին ընտրական նյութերի ապահովության եւ թափանցիկության հետ կապված մի շարք ընթացակարգերում տեղ գտած անփութություններ 4 : Ընդհանուր առմամբ, ԸՄԴԱ-ի դիտորդներն ամփոփման անցկացումը ԸԸՀ-րի 35 տոկոսում գնահատել են որպես վատ կամ շատ վատ:

    Դիտարկվել են նաեւ Ընտրական օրենսգրքով արգելված գործողություններ. դիտարկվել է, որ 14 ԸԸՀ-ր փոխել են կամ հանձնարարական են տվել փոխել ՏԸՀ արձանագրություններում ամփոփված ¦սկզբնական տվյալները§. յոթ ԸԸՀ-րում քվեաթերթիկներ պարունակող պարկերը կամ չկնքված են բերվել ՏԸՀ-րից կամ հստակ կերպով կնքվել են եւ կրկին բացվել5: Թիվ 19 ԸԸՀում ԸԴԱ-ի դիտորդները տեսել են, թե ինչպես են քվեաթերթիկների չկնքված պարկերը տարվել Հանրապետական կուսակցության մի քարոզչական շտաբ եւ ապա կնքված հետ բերվել ԸԸՀ-ի տարածք:

    Դիտարկվել է, որ թիվ 4, 36 եւ 40 ԸԸՀ-րը շարունակել են արդյունքների ամփոփումը մայիսի 13-ի ժամը 14:00-ի վերջնաժամկետից հետո: ԿԸՀ-ը զգալի ջանքեր է գործադրել արդյունքների զեկուցման համար թափանցիկ համակարգ ստեղծելու համար` նախատեսելով ԿԸՀ-ի կայքում արդյունքների ներկայացումն ըստ ՏԸՀ-ի: Մայիսի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արդյունքները դանդաղ էին հայտնվում կայքում: Երեւանի 13 ԸԸՀ-րից հայտնած արդյունքների մեծ մասը տեղադրված չէին մինչեւ մայիսի 13-ի կեսօրը, որը չի կարող բացատրվել հաշվարկի եւ ամփոփման դանդաղ տեմպով:

    Թեեւ արդյունքները հայտնվեցին ԿԸՀ-ի կողմից նախնական արդյունքները հայտարարելու ժամկետում (այն է` մինչեւ մայիսի 13-ի ժամը 20:00-ը), զգալի անփութություն է տեղի ունեցել ընտրությունների արդյունքների գրանցման խոստացած թափանցիկության մեջ, քանի որ Երեւանում քվեների հաշվարկը եւ արձանագրությունների լրացումը, ԸԴԱ-ի դիտորդների տեղեկացմամբ, Երեւանի գրեթե բոլոր ՏԸՀ-րում ավարտվել էր մինչեւ մայիսի 13-ի ժամը 06:00-ը:

    ԿԸՀ-ը ԸԸՀ-րի հետ կապող համակարգչային ցանցը չէր օգտագործվել Երեւանում արդյունքների տրամադրման համար:

    Փետրվարին ընդունված ԿԸՀ-ի որոշմամբ6` Երեւանի ԸԸՀ-րի ամփոփված արդյունքների մասին տվյալները պետք է բերվեին ԿԸՀ-ի տարածք եւ այդտեղ ԿԸՀ-ի աշխատակազմի միջոցով համակարգիչ մուտքագրվեին: Նշվածի մասին պաշտոնական որոշումն ակնհայտորեն լայնորեն չի ըմբռնվել եւ, ըստ երեւույթին, հակասել է ընտրությունների օրվանն ավելի մոտ տրված տեղեկատվությանը, այդ թվում ապրիլի 12-ին ԿԸՀ-ի նախագահի` համակարգի շնորհանդեսին ԶԼՄ-րին տրված տեղեկատվությանը (տե'ս ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի միջանկյալ զեկույց թիվ 2):

    Բ. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ

    Մայիսի 13-ին ժամը 16:10-ին ԿԸՀ-ը հայտարարեց համամասնական ընտրապայքարի նախնական արդյունքները: Այնուամենայնիվ, ԿԸՀ-ի ինն անդամներից երեքը, որոնք ներկայացնում են նախկին Արդարություն դաշինքը, Օրինաց երկիր-ը եւ Ազգային միաբանություն կուսակցությունը, հրաժարվել են ստորագրել արդյունքների արձանագրությունն այն հիմքերի վրա, որ իրենց հայտնի ընտրախախտումների չափը հարցի տակ է դնում հայտարարված ընտրությունների արդյունքների ճշգրտությունը:

    Մայիսի 13-ից ի վեր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն ի վիճակի է եղել համեմատել ԸԴԱ-ի դիտորդների կողմից (35 ընտրատարածքներից) ձեռք բերված 94 հաստատված ՏԸՀ ¦արձանագրության քաղվածքները§ ԿԸՀ-ի կայքում ըստ տեղամասերի բերված համամասնական ընտրապայքարի նախնական արդյունքների հետ: Մուտքագրման 187 առանձին կետերում անճշտության դեպքեր են հայտնաբերվել: Թեեւ նման սխալները հնարավոր է, որ դիտումնավոր չէին, դրանք ներառում էին սխալ տողերում թվերի լրացում եւ սխալ հաշվարկներ: Այդուհանդերձ, նշանակալի անճշտություններ են նաեւ հայտնաբերվել այսպես կոչված սկզբնական տվյալներում:

    Ընտրական օրենսգրքի համաձայն` այս տվյալները չպետք է փոփոխվեին նախապես արձանագրվելուց հետո: Մայիսի 16-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի դիտորդները ականատես եղան, թե ինչպես է ԿԸՀ-ի աշխատակազմը Երեւանում գտնվող ԿԸՀ-ի տարածքում ԸԸՀ-ի ներկայացուցիչների ներկայությամբ ամփոփման համակարգչային ցանց վերամուտքագրում ՏԸՀ արձանագրության համամասնական ընտրապայքարի տվյալները: ԸԴԱ-ին բացատրեցին, որ ԸԸՀ-րի կողմից Երեւան բերված բնօրինակ արձանագրություններն օգտագործվում են տվյալների վերամուտքագրման համար, եւ որ ընտրությունների վերջնական արդյունքներն այդ հիմքի վրա կսահմանվեն:

    Մայիսի 19-ին ԿԸՀ-ը անցկացրեց համամասնական ընտրակարգով ընտրությունների վերջնական արդյունքների սահմանման եւ հայտարարման շուրջ իր նիստը:

    Հայտարարված վերջնական արդյունքներում համեմատած նախնական արդյունքների հետ աննշան փոփոխություններ կային ամփոփված թվերում, այնուամենայնիվ դրանք, կարծես թե, ազդեցություն չունեցան ընտրությունների արդյունքների վրա, որոնք որ հաշվարկվել էին ըստ նախնական արդյունքների: ԿԸՀ-ի նույն երեք անդամները, որոնք հրաժարվել էին ստորագրել նախնական արդյունքների արձանագրությունը, հրաժարվեցին նաեւ ստորագրել վերջնական արդյունքների արձանագրությունը:

    Մինչ օրենքով նախատեսվում է, որպեսզի ըստ ՏԸՀ-ի բաշխված համամասնական ընտրապայքարի ԸԸՀ արձանագրությունները հրապարակավ փակցված լինեն, մեծամասնական ընտրապայքարի արդյունքների փակցնելն ըստ ՏԸՀ-ի սահմանված չէ Ընտրական օրենսգրքում: Հետեւաբար, վստահված անձինք, դիտորդները եւ այլ շահագրգիռ կողմեր հնարավորություն չունեին ստուգելու հաստատված ՏԸՀ արձանագրությունների պատճենների ճշտությունը` համեմատելով այն մեծամասնական ընտրապայքարի ԸԸՀ-ի արձանագրության հետ: Ավելին, ՏԸՀ-ի եւ ԸԸՀ-ի տարածքներում արդյունքների արձանագրությունների (համամասնական եւ մեծամասնական) փակցնելու ժամանակահատվածը սահմանված չէ: Շատ տեղերում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ը դիտարկել է, թե ինչպես են արձանագրությունները հանվել են ընտրությունների օրվանից քիչ հետո:

    Մայիսի 18- ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ը նկատել է, որ մեծամասնական ընտրապայքարի արդյունքների վերաբերյալ բոլոր ԸԸՀ արձանագրությունների տվյալները հանվել են ԿԸՀ-ի կայքից: Արդյունքների հաշվարկի, ամփոփման եւ հրապարակման ընթացքում տեղ գտած խնդիրների եւ խախտումների աստիճանը եւ թափանցիկության մեջ առկա թերությունները չեն նպաստում վճռական նշանակություն ունեցող ընտրական ընթացակարգերի նկատմամբ հանրության մոտ վստահության ամրապնդմանը:

    Իշխանությունները սկսել են ուղղիչ քայլեր ձեռնարկել, այդ թվում` ընտրությունների արդյունքների կեղծման համար թիվ 15/16 ՏԸՀ-ի բոլոր ինն անդամների վերաբերյալ քրեական քննության նախաձեռնումը, ինչպես նաեւ ընտրակաշառքների եւ ընտրացուցակում կեղծ ընդգրկումների առնչությամբ քրեական գործերի հարուցումը: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ վարչապետ Սերժ Սարգսյանը նշել են, որ ընտրախախտումները հետապնդվում են քրեական պատասխանատվությամբ (տե'ս նաեւ ստորեւ):

    (շարունակությունը` հաջորդիվ)
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 27.05.2007, 09:19:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Միջանկյալ քայլ՝ պրոֆեսիոնալ բանակի ճանապարհին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 110
    Վերջինը: 27.01.2018, 16:52
  2. Միջանկյալ քննություններ
    Հեղինակ՝ n1djhayko, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 30.12.2010, 01:26
  3. Հետընտրական իրավիճակը հարևան Իրանում
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 116
    Վերջինը: 01.01.2010, 05:15
  4. Համապետական միջանկյալ հանրահավաք հուլիսի 2-ին
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 05.07.2009, 21:47
  5. Հետընտրական նոր էտապը ՀՀ-ում
    Հեղինակ՝ Լ.յ.ո.վ., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 06.06.2008, 18:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •