Չեմ կարծում, որ ճիշտ է քննարկել թե փողն ինչ դեր ունի աղջիկ տղա հարաբերություններում, ու ընդհանրական եզրակացություններ անել: Իմ ընկերուհին, օրինակ թքած ունի էսօր "Դուետի" առանձնասենյակներում 5000 դրամանոց կոկտեյլ էինք խմում թե AFC-ում 200 դրամանոց թեյ: Կամ որ ես երբեք էլ իրան տաքսիով տուն ճանապարհած չկամ, ու ամենաթանկ նվերս էլ 10000 դրամից ավել չի եղել: Էնքան ավելի կարևոր ու թանկ բաներ կան մեր կյանքում, որ էս մանր մունր բաները անգամ ծիծաղելի են հավատացնում եմ ձեզ: Իհարկե չեմ ասում որ բոլոր աղջիկներն էդպիսին են, բայց դե բոլոր աղջիկներն էլ, ասենք իմ հետ Շադե չեն լսում, կամ անտրամադիր եղածս ժամանակ գժություններ չեն անում որ տրամադրությունս բարձրանաԱմենակարևորը գտնել էն մարդուն ում հետ լավ ես զգում, անկախ էն բանից փող կա թե չէ, կամ ծնունդին Լուի Վիտոնի պայուսակ ես նվիրել, թե սառնարանին կպցնելու մագնիս
երբ որ իրար հետ լավ կզգաք էդ մնացած ամեն ինչը արդեն ավելորդ կլինի:
Երբ աշխատանքդ ութին կվերջանա, քառասուն րոպե երթուղայինով կիսամեռ կհասնես տուն մի կտոր հաց կուտես, հետո էլի մի կես ժամ կգնաս քաղաքի մյուս ծայրը մենակ էն բանի համար, որ ընկերուհիդ (կինդ) աշխատանքից հետո միայնակ չգա տուն, ու երբ աշխատանքից թույլտվություն կվերցնես, կհասնես տուն, նորից կհասնես քաղաքի մյուս ծայրը, մենակ են պատճառով, որ տաք շոր տանես ընկերուհուդ, որովհետև "էս անտեր եղանակները թե ինչի ցրտեցին" ու նորից կվերադառնաս աշխատանքիդ ու երեկոյան էլի կգնաս, որպեսզի միասին գաք տուն, հաստատ էդքանից հետո թքած կունենա ամենա թանկ նվերների վրա![]()
Էջանիշներ