WhiteSmoke{F}-ի խոսքերից
Մի խոսք կա չէ՞,կարծեմ սենց է «տղամարդկային հմայքի ֆիշկան փող, շատ փող ունենալու մեջ է, ինչպես կնոջ դեպքում երկար ոտքերն ու գեղեցկությունը»: Ես սա հենց ենպես չեմ ասում, եթե շատ հարուստ տղամարդը անընդհատ կասկածում է, որ իր հետի կինը իրեն ընտրել է փողերի համար, եդպես էլ կինն է կասկածում, որ իրեն ընտրել են իր երկար ոտքերի համար: Ու անընդհատ դա տանջումա, ու ապացույցներ ես փնտրում անիմաստ, կամ էլ հարուստ տղամարդուտ ստիպված էս լինում անընդհատ ապացուցել, որ իրեն սիրում էս ոչ թե իր փողերի, այլ նրա համար, որ ինքն ինքնա: Իսկ թե ինչի են գեղեցիկներն հաճախ ընտրում գեղեցիկներին կամ հարուստներին: Կոնկրետ ինձ համար ասեմ, նախընտրում եմ մաքսիմում ինքնահաստատված ու աչքաբաց տղամարդկանց: Որովհետև, իրենց հետ համոզված էս զգում, որ մարդը քեզ ասումա գժվում եմ քո համար, հենց նենց չի ասում նրա համար, որ առաջին անգամա երկար ոտքեր տեսնում, չտեսությունից չի: Տեսած մարդու հետ ավելի քիչա շանսերը, որ լակոտավարի գլուխ կգովի, թե տեսեք ինչ աղջկա հետ եմ հանդիպում: Ու գիտես էլի, որ մենակ գեղեցկությանդ համար քեզ չի սիրում: Որովհետև շատ գեղեցկուհիներովա շրջապատված, բայց քեզա ընտրել, քանի որ բացի գեղեցկությունից ներսդելա սիրել: Ի հարկե կան նաև ոչ հարուստ, և ոչ էլ սիմպատիկ տղամարդիկ, որ տենց աչքաբաց են, շատ հոգևոր, հասուն ու էլի լիքը լավ բաներ: Այ եդ տղամարդիկ ինձ համար ամենագրավիչն են: Իրանցը լրիվ բնությունիցա, ներսիցա գալիս: Անբացատրելի տղամարդկային հմայքա: Խելքնա, թե ինչ չեմ կարող ասել: Այ տղամարդկային այս տիպի մոտ, թե փողը, թե տեսքը լրիվ անցնում են հիսուներորդ պլան: Բայց ափսոս շատ քիչ են նման տղամարդիկ
Էջանիշներ