Մենք բոլորս էլ գեղեցիկ ենք մեր մարդկային կերպարում քանի դեռ լի ենք երիտասարդությամբ, եռանդով , հավատքով ու անմեղ միամտությամբ, կյանքի ընթացքում մենք նպատակներ ենք ձեռք բերում, ուղիներ գծագրում մեր համար, խենթություններ անում ... բոլոր ժամանակներում էլ փողը երբեք ավելորդ դեր չի խաղացել ամուսնական կապերում և ոչ միայն: Օրինակ , ես հարգում եմ այն կանանց և տղամարդկանց , որոնք անկախ իրենց ամուսնինների ֆինանսական դրությունից, ձգտում են ֆինանսական անկախության, ասում են այն ինչ չի կարելի անել փողով կարելի է անել շատ փողով, և դա ճիշտ է, գլոբալացման պրոցեսների վայրիվերումների թնջուկում, այնուամենայնիվ. մեր հասարակությունը շատ քիչ պատկերացում ունի ինչպես և որտեղ ծախսել այդ փողը, ինչ հաճույքներ և զվարճանքներ կան աշխարհում ... ամուսնու համար ինչպիսի անականկալներ մատուցելու , և հետևաբար երջանկության պահեր պարգևելու, հնարավորություններ կան...
Անշուշտ, մեր հասարակությունում շատ աղջիկներ կան , որոնք գերադասում են ստանալ "պադզեմկից" գնված ծաղիկներ նվեր ստանալ , քան ասենք "Բրաբիոն Ֆլորա Սերվիսից" ստացած անվանական ծաղկեփնջեր, որոնք ի վերջո պատճառ են դառնալու իրենց սիրելիի "սնանկացմանը": Ծաղկեփնջի որակի նկատմամբ պահանջը նաև կապված է ընկերոջ ֆինանսական կարողություններից, նույն աղջիկը, որը գերադասում է սովորական տղաի "պադզեմկից" գնվածը , նմանապես չեր արձագանքի որևէ մի օլիգարխի զավակի համանման նվերին:
Ինչևից է , ավելի կոնկրետ խոսելով Ձեզ հուզող հարցի շուրջ կարող եմ փաստել, որ երիտասարդության հիմնական մասը գտնում է, որ կարևորը սերն է և ոչ փողը:
Սակայն, մարդկության կեցության փորցը ցույց է տալիս, որ սերը , կամ այն սիրո տեսակը, որը դրսևորվում է այդ տարիքում, ցավոք հավերժ չէ, այն ինչ կապում են տղամարդուն ու կնոջը, սա, հազվադեպ, սիրո ուրիշ տեսակ է , իսկ հիմանկանում `փոխադարձ հանրգանք, ընկերություն, հարազատություն, ընդհանուր երեխաներ և տնային տնտեսության բյուջե: Փողը տղամարդ կին հարաբերություներում էական մեծ դեր ունի , քանի որ դրա վրա հիմնված է ամբողջ ընտանիքի ապագան ու բարօրությունը:
Կանացի սերը սահմաններ չունի, բայց վատ կյանքի ձանձրույթն ու աղքատության շեմը ավելի անցակնալի են թե' տղամարդկանց և թե' կանանց համար: Եվ դա բնական է ...մենք բոլորս էլ ապրում ենք առաջին անգամ. թեպետ քչերս ենք գիտակցում որ այս տեսակում վերջին... բոլորս էլ ցանկանում ենք ապրել լավ, իրականացնել մեր երազանքները, իղձերն ու նպատակները ... ձեզանից որ մի ռոմանտիկը իր սիրելիին չի խողտացել "Լուսնային զբոսանք"? Իսկ ահա հարգարժան Բիլ Գեյթսը արդեն իսկ երջանկացրեց իր զավակին վերջինիս ծննդյան օրը ընտանյոք հանդերձ տիեզերքում նշելով: Ինչքան ավելի ենք մեծանում մենք .. այնքան ավելի ենք սիրում կյանքը և կառչում նրանից , այնքան ավելի ենք հասկանում կեցության տրված հնարավորություններն ու դրանց դերը մեր կյանքում ... բայց միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ մենք հավերժ չենք և Ժամանակը գնալով մոտենում է... այդ ժամանակ մենք ավելի ենք տրվում կյանքին ... մեր նպատակների իրականացմանը, և հետևաբար նայև իրականացման միջոցին ` փողին:
Այս թոհ ու բոհի մեջ երբեմն հանդիպում ես նաև սկզբունքային մարդկանց, որոնք ապրում են իդեալիստական գաղափարների շրջականներում ` զգացմունքներ, կրոն , մարդկային կերպարի պահպանում և այլն: Սա էլ է բնական ... նրանք ովքեր չեն կարողանում հասնել փողին, կամա թե ակամա փնտրում են իրենց վիճակի արդարացում : Սեփականությունը և փողը անհատին ավելի են անհատականացնում, եթե ընտանիքը կապում է, ապա փողը շեշտում կամ ուրվագծում է յուրաքանչյուրի պրոֆիլը ...
Էջանիշներ