User Tag List

Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 93 հատից

Թեմա: Փողը աղջիկ-տղա հարաբերություններում

  1. #16
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փողը աղջիկ-տղա հարաբերություններում:

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է հնչում, բայց կցանկանայի որ ծավալվես, եթե կարող ես իհարկե
    Մենք բոլորս էլ գեղեցիկ ենք մեր մարդկային կերպարում քանի դեռ լի ենք երիտասարդությամբ, եռանդով , հավատքով ու անմեղ միամտությամբ, կյանքի ընթացքում մենք նպատակներ ենք ձեռք բերում, ուղիներ գծագրում մեր համար, խենթություններ անում ... բոլոր ժամանակներում էլ փողը երբեք ավելորդ դեր չի խաղացել ամուսնական կապերում և ոչ միայն: Օրինակ , ես հարգում եմ այն կանանց և տղամարդկանց , որոնք անկախ իրենց ամուսնինների ֆինանսական դրությունից, ձգտում են ֆինանսական անկախության, ասում են այն ինչ չի կարելի անել փողով կարելի է անել շատ փողով, և դա ճիշտ է, գլոբալացման պրոցեսների վայրիվերումների թնջուկում, այնուամենայնիվ. մեր հասարակությունը շատ քիչ պատկերացում ունի ինչպես և որտեղ ծախսել այդ փողը, ինչ հաճույքներ և զվարճանքներ կան աշխարհում ... ամուսնու համար ինչպիսի անականկալներ մատուցելու , և հետևաբար երջանկության պահեր պարգևելու, հնարավորություններ կան...
    Անշուշտ, մեր հասարակությունում շատ աղջիկներ կան , որոնք գերադասում են ստանալ "պադզեմկից" գնված ծաղիկներ նվեր ստանալ , քան ասենք "Բրաբիոն Ֆլորա Սերվիսից" ստացած անվանական ծաղկեփնջեր, որոնք ի վերջո պատճառ են դառնալու իրենց սիրելիի "սնանկացմանը": Ծաղկեփնջի որակի նկատմամբ պահանջը նաև կապված է ընկերոջ ֆինանսական կարողություններից, նույն աղջիկը, որը գերադասում է սովորական տղաի "պադզեմկից" գնվածը , նմանապես չեր արձագանքի որևէ մի օլիգարխի զավակի համանման նվերին:
    Ինչևից է , ավելի կոնկրետ խոսելով Ձեզ հուզող հարցի շուրջ կարող եմ փաստել, որ երիտասարդության հիմնական մասը գտնում է, որ կարևորը սերն է և ոչ փողը:
    Սակայն, մարդկության կեցության փորցը ցույց է տալիս, որ սերը , կամ այն սիրո տեսակը, որը դրսևորվում է այդ տարիքում, ցավոք հավերժ չէ, այն ինչ կապում են տղամարդուն ու կնոջը, սա, հազվադեպ, սիրո ուրիշ տեսակ է , իսկ հիմանկանում `փոխադարձ հանրգանք, ընկերություն, հարազատություն, ընդհանուր երեխաներ և տնային տնտեսության բյուջե: Փողը տղամարդ կին հարաբերություներում էական մեծ դեր ունի , քանի որ դրա վրա հիմնված է ամբողջ ընտանիքի ապագան ու բարօրությունը:
    Կանացի սերը սահմաններ չունի, բայց վատ կյանքի ձանձրույթն ու աղքատության շեմը ավելի անցակնալի են թե' տղամարդկանց և թե' կանանց համար: Եվ դա բնական է ...մենք բոլորս էլ ապրում ենք առաջին անգամ. թեպետ քչերս ենք գիտակցում որ այս տեսակում վերջին... բոլորս էլ ցանկանում ենք ապրել լավ, իրականացնել մեր երազանքները, իղձերն ու նպատակները ... ձեզանից որ մի ռոմանտիկը իր սիրելիին չի խողտացել "Լուսնային զբոսանք"? Իսկ ահա հարգարժան Բիլ Գեյթսը արդեն իսկ երջանկացրեց իր զավակին վերջինիս ծննդյան օրը ընտանյոք հանդերձ տիեզերքում նշելով: Ինչքան ավելի ենք մեծանում մենք .. այնքան ավելի ենք սիրում կյանքը և կառչում նրանից , այնքան ավելի ենք հասկանում կեցության տրված հնարավորություններն ու դրանց դերը մեր կյանքում ... բայց միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ մենք հավերժ չենք և Ժամանակը գնալով մոտենում է... այդ ժամանակ մենք ավելի ենք տրվում կյանքին ... մեր նպատակների իրականացմանը, և հետևաբար նայև իրականացման միջոցին ` փողին:
    Այս թոհ ու բոհի մեջ երբեմն հանդիպում ես նաև սկզբունքային մարդկանց, որոնք ապրում են իդեալիստական գաղափարների շրջականներում ` զգացմունքներ, կրոն , մարդկային կերպարի պահպանում և այլն: Սա էլ է բնական ... նրանք ովքեր չեն կարողանում հասնել փողին, կամա թե ակամա փնտրում են իրենց վիճակի արդարացում : Սեփականությունը և փողը անհատին ավելի են անհատականացնում, եթե ընտանիքը կապում է, ապա փողը շեշտում կամ ուրվագծում է յուրաքանչյուրի պրոֆիլը ...

  2. #17
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փողը աղջիկ-տղա հարաբերություններում:

    Բայց մեռսեդեսի մեջ լացելը ավելի հաճելի է չէ:
    Ասենք սիրելով պսակվել ես ու վաղը երեխատ հաց է ուզում ինչ ես ասելու` մենք իրար սիրում ենք, բայց այդ սերը երեխան չի ուտի չէ?
    Այ իմ համար երջանկությունը դա սիրելն ու սիրված լինելն է, բայց չգիտես ինչու հիմա հարուստներին են սիրում:
    իսկ ինչ է հարստությունը?
    իմ համար իմ ծնողները, իմ ընկերությունը, իմ բարեկամությունը
    ես աշխարհի ամենահարուստ մարդն եմ

  3. #18
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փողը աղջիկ-տղա հարաբերություններում:

    Ցավոք, իրոք իմ շրջապատում էլ հանդիպել եմ փողով գնված «սերեր», բայց մի՞թե կարելի է այն սեր անվանել
    Շատ տղաների համար այսօր փողը դարձել է այն միջոցը, որի պակասի դեպքում չեն խոստովանում իրենց սերը, որն ըստ իս արդեն մեծ խոչընդոտ է հանդիսանում այդ հարաբերությունների մեջ, իսկ այն տղաներին, երբ փողի շատ մեծ պաշար կա, երբեմն թվում է, թե յուրաքանչյուր աղջիկ, տեսնելով իր բջջային հեռախոսը կամ պապայի փողերով գնած մեքենան, կվազեն իրենց մոտ, սակայն ի ուրախություն ինձ դեռ կան աղջիկներ, որոնց երբեք փողը չի հետաքրքրել, և տղաներ, ովքեր սիրում են անշահախնդիր աղջիկների
    Մի մտածեք, եթե փող չունեմ մոտենամ, ի՞նչ անեմ, չէ որ այդ աղջիկը այդքան լավը լինի և հասկացող, ապա նրան երբեք փողը չի հետաքրքրի
    Չգիտեմ ինչքանով կարողացա հասկանալի դարձնել միտքս, բայց հույսով եմ արտահայտեցի այն, ինչ ցանկանում էի:
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Renata (28.10.2011)

  5. #19
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2007
    Հասցե
    Մադրիդ
    Տարիք
    37
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փողը աղջիկ-տղա հարաբերություններում:

    Իսկ եթե Մերսեդեսի մեջ չլացես ու սպիտակ Նիվաի մեջ լացես կարևոր բան է փոխվելու՞:
    Եթե ամուսնության մասին մտածենք ուրեմն տղան պետք է գոնե առանձին տուն ունենա ու նոռմալ աշխատանք որ կարողանա ընտանիք պահել:Կնոջ տանը նստելը արդեն հին բան է,հիմա կյանքը շատ դժվար է ու եթե ուզում ես շատ լավ ապրել,ուրեմն պետք է երկուսով աշխատել: Եթե ընտանիքին ոչ մի բան չի պակասում ուրեմն պարտադիր չի Մերսեդես քշելը:

    Օրինակ բերեմ,շատ հայ ընկերներ ունեմ Վենեսուելայում,այնտեղ հայ հարուստերը նախընտրում են իրենց աղջկան հարուստ արտասահմանցու հետ ամուսնացնել,քան հայ սովորական տղաների հետ:Ու դա շատ ամոթ բան է,որովհետև միայն փողի համար արդեն նրանց թոռները հայերեն չգիտեն ու 20 տարեկանում չգիտեն թե ինչ է Հայաստանը:Կյանքում ամեն ինչ փողը չի,ուրիշ ավելի կարևոր բաներ էլ կան:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Renata (28.10.2011)

  7. #20
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փողը աղջիկ-տղա հարաբերություններում:

    Մեջբերում Chico_Madrid-ի խոսքերից Նայել գրառումը
    :Կյանքում ամեն ինչ փողը չի,ուրիշ ավելի կարևոր բաներ էլ կան:
    Համաձայն եմ կան ավելի կարևոր բաներ, բայց կան նաև կարևոր բաներ, որոնք կորչում են փողի պակասից:
    http://www.conversebank.am/am/IntBank

  8. #21
    Pro Wisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ!!!
    Տարիք
    35
    Գրառումներ
    537
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Կարևոր է...........

    Շատ լավ թեմա է՝ հմմմ... իրոք լավն է (չմոռանամ վարկանիշ տալ ):
    Հա, Սելենը շատ լավ բաներ էր գրել՝ ընդհանուր կերպով բավականին համաձայն եմ...

    Ուրեմն՝ որ փողը շաաատ մեծ ու որոշիչ դեր ունի մեր բոլորիս, կրկնում եմ բոլորիս կյանքում, էտ լրիվ ճիշտա, բոլորս էլ գիտենք ու եկեք հիմա էլ համաձայնվեք իմ հետ... Փողը կարող է լուծել մարդկային բոլոր պրոբլեմների մինչև 95 տոկոսը՝ դա լրիվ փաստա :
    Գրառումներում շատ տեսա այն մասին, որ աղջիկները ավելի և ավելի շատ են տոչկվում հենց փողատեր տղաների վրա... դէ էտ փաստա, բան չունեմ ասելու...
    Ուրեմն հիմա ինչ որ կգրեմ կվերաբերվի թէ՛ աղջիկներին, թե՛ տղաներին՝ ուշադիր կարդացեք և կտեսնեք, որ ամեն ինչ ավելի բարդ է, քան կարելի էր պատկերացնել... ֆսյո գնացինք...

    1. Փողը կարևոր է թէ տղա-աղջիկ և թէ կին-տղամարդ հարաբերություններում
    Ինքներտ մտածեք, ո՞ր մի աղջիկը չի ուզենա միշտ հաճելի ժամանցներ անցկացնել տղայի հետ - կյանքում տղայից բացի էլի շատ բաներ կան, որ աղջկան հաճելի են, իսկ վերջիններս ուղեկցվում են ֆինանսական միջոցների սպառումով - բնական երևույթա...
    Հետո, ինքներտ պատկերացրեք ձեզ ամուսնու դերում, հա ինչքան էլ սիրեք ձեր կնոջը և երեխաներին, մեկ է мы все жрать хотим : Աղջիկներ ջան միայն սերը եթե լինի պարզա, որ երջանկությունը նորմալ չի լինի, բայց ասեմ մինչև կյանքներիտ վերջ հիշեք, որ միայն փողի դեպքում էլա նույն զիբիլնա (կներեք արտ.-նս համար)...
    2. Ես չգիտեմ ոնց ասեմ, որ ճիշտ հասկանաք, բայց ասեմ, որ հանցագործության նման մի բան եմ համարում այն, որ տղան իմանալով, որ ինքը ապագա ընտանիքը չի կարողանալու պահել (տվյալ պահին էլի, թե չէ հետոն շատ լայն իմաստ ունի - հետո ես երկնաքեր էլ կարողա ունենամ ) ու հաշվի չառնելով էտ փաստը՝ միևնույնն է ամուսնանում է և իտոգում խորտակում իր և իր ընտանիքի կյանքը...
    Նույն բանը կարող եմ ասել էն աղջիկների համար, որոնք մտածում են, թե փողը կա՝ ֆսյո կարելիա էս տղու հետ ընտանիք ստեղծել - իտոգում նորից էտ ընտանիքը խորտակվումա (բայց էն որ ասում էի փողը 95 տոկոս պրոբլեմը լուծումա - հնարավորա մի կերպ մազի վրա գոյատևի էս ձևի ընտանիքը՝ սաղի ներվերի հաշվին...)
    3. Տղեք ջան եթե ֆինանսականը տեսնում եք էն չի՝ գոնե հենց էտ նեղ մաջալին մի ամուսնացեք - «Հարց հակառակ սեռի ներկայացուցչին» թեմայում մի լավ հարց էի տվել այստեղ: Որ կարդաք, կհասկանաք որ կարելիա գոնե մի քիչ էտ ամուսնությունը հետաձգել՝ մինչև որ ֆինանսականը տեղը ընկնի - եթե իհարկե աղջիկը կսպասի էտքան՝ բայց դէ հիմնականում չի սպասի (ի՞նչ անես՝ բնությունը իրենց տենցա ստեղծել... ):
    4. Դարերի ընթացքում տղամարդը հայթհայթել է ամեն ինչ, ինչ պետք էր ընտանիքի գոյատևմանը... Աղջիկները շատ ճիշտ են անում, որ որոշակի պահանջներ են դնում ֆինանսական առումով՝ էտ ֆինանսականի գործը միշտ տղեն պիտի լուծած լինի, որ սաղ լավ լինի: ԲԱՅՑ դարերի ընթացքում աղջիկները եղել են տան սյունը՝ նրանք միշտ հոգ են տարել տան միջի կատարվելիքի մասին ու նաև ամենակարևորը ամուսնու և երեխաների մասին - նենց որ աղջիկներ ջան՝ ինչքան դուք եք պահանջելու ֆինանսներ, այնքան էլ իրավունք ունեն տղաները ձեզնից պահանջելու ձեզնից հասանելիքը՝ հաշվի առեք այս ասածս, այն մեծ դեր է խաղում ընտանիքի երջանկության մեջ:
    5. Եվ վերջում, ինչպես միշտ իմ վրա եմ օրինակ բերում, որ պատկերացնեք որ բլեֆ չեմ գրել էսքան՝ ես ինքս էս կանոններին հետևում եմ
    Ես իմ առաջ նպատակ ունեմ նախքան ամուսնանալը հասնել մի որոշակի ֆինանսական ու հոգեբանական բարձր վիճակի: Այստեղ երկուսն էլ կարևոր դեր են խաղում՝ 1-նը ընտանիքի անիվներնա, 2-ը՝ ընտանիքի հիմքը... Երբ ես համոզված կլինեմ, որ կկարողանամ նյութական կողմով (սեփական տուն, ավտոմեքենա, հետագա ապրելու սախսեր՝ գումարած դրան ծնողներիս լավ խնամելու հաշիվներ) և հոգեբանական կողմով (ընտանիք հասկացողության ճիշտ ընկալում, ծնողական և այլն պարտականությունների պատշաճ կերպով կատարում), այ այդ ժամանակ էլ միայն ինքս ինձ թույլ կտամ ամուսնանալ: Էս ամենը նախադրյալ կլինի նրան, որ իմ ընտանիքը՝ հանձինս իմ երեխաների, ճիշտ ապագա կունենա և այլն...

    Հ.Գ. Էս ամբողջ գրածները կարդալուղ հետո երևի մտածում եք, որ եթե իմ նման մտածեք, ապա կմնաք «ԲՈՌՏԻՆ», բայց ասեմ, որ տենց կմտածեն միայն նրանք՝ ովքեր համոզված չեն իրենց վրա և վախենում են ապագայից... իսկ եթե դուք այդպիսինն եք, ապա լավ կլինի չամուսնանաք, քանի որ դրանից օգուտ չի լինի...

    Ավելացվել է 17 րոպե անց
    Հ.Գ. 2 - Բավականին գրառումներ կարդացի, որոնք լիքը լավ մտքեր էին արտահայտում: Իմ երկար բարակ գրածով փորձեցի պատասխանել հիմնական հասկացությունների պարզաբանմանը....
    Վերջին խմբագրող՝ Wisper: 28.05.2007, 01:13: Պատճառ: Գրառման ավելացում
    Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!... ՔՈՒԻԶ

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Renata (28.10.2011)

  10. #22
    Գրածս կարդա Մարիաննա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փողը աղջիկ-տղա հարաբերություններում:

    Եթե ասենք միայն սիրո համար ամուսնանալն է ճիշտ, ասել է, թե ոչինչ չենք ասել, եթե ասենք միայն փողի համար ամուսնանալն է ճիշտ, կրկին, ասել է, թե ոչինչ չենք ասել, իսկ ու՞ր մնաց այս երկուսի հատման կետը՝ ոսկե միջինը:
    Ի դեպ նմանատիպ քննարկումներ կան նաև այս թեմայում՝
    http://www.akumb.am/showthread.php?t=5737
    Վերջին խմբագրող՝ Մարիաննա: 28.05.2007, 10:55:
    Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:

  11. #23
    Մշտական անդամ Kheranyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    303
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փողը աղջիկ-տղա հարաբերություններում:

    Փողը կին-տղամարդ հարաբերություններում ունի էական դեր, սակայն այստեղ քննարկվում է աղջիկ-տղա հարաբերությունները, իմ կարծիքով ցանկացած դեպքում պետք է առկա լինի փող, սակայն այն հարաբերությունները, որոնք կառուցված են փողի վրա, կամ որոնց հիմքում ընկած է փողը կամ շահը, ըստ իս, հետագայում չեն կարող վերածվել սիրո կամ ընկերության, փողը պետք է լինի օժանդակ միջոց, իսկ կին-տղամարդ հարաբերություններում փողի դերը շատ լավ նկարագրել է Rootը:
    Օգնիր ինձ Մարիամ…:
    Պ. Սևակ

  12. #24
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2007
    Հասցե
    LEVEL 7
    Գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փողը աղջիկ-տղա հարաբերություններում:

    Մոդերատորական: Գրառումը ջնջված է անընթեռնելիության պատճառով:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 03.06.2007, 00:06:

  13. #25
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փողը աղջիկ-տղա հարաբերություններում:

    Փողը եսիմ է Իմ կարծիքով ցավոք շատ ժամանակ ունի դեր բայց հուսով եմ դա այնքան էլ որոշիչ չէ աղջիկ տղա հարաբերություններում չնայած միևնույն ժամանակ որոչիչ է կին տղամարդ հարաբերություններում եսիմ է…
    Հ.Գ. կներեք որ կրկնվում եմ ուղակի ուզում էի թեման թարմացնել
    Loading your personal settings....

  14. #26
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փողը աղջիկ-տղա հարաբերություններում:

    Իհարկե հաճելի է նվերներ ստանալ, ծաղկեփնջեր ստանալ, ամեն հանդիպմանը գնալ սրճարան, նրա ավտոմեքենայով տուն գնալ
    Վաաայ էս ինչ եմ ասում, ֆուուուու, ես ինքս ինձանից զզվեցի

    Կարճ ու կոնկրետ ասած՝ կարևոր չի բայց դեր է խաղում:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  15. #27
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի http://www.akumb.am/showthread.php?t=9753&page=2

    Հարուստ փեսացու հիմա շատերն են փնտրում, առանց հաշվի առնելու զգացմունքները տարիքը նրանք վազում են մարդու փողերի հետևից:

    Ես ձեզ կոնկրետ մի դեպք կպատմեմ, որը հենց հիմա տեղի է ունենում ու ես այդ ամենը տեսնում և ամենայն մանրամասնություններով լսում եմ: Չխորանամ ով է բայց այդ ամենը պատմում է նրա մայրը: Աղջիկը մի տղայի հետ հանդիպելու ժամանակ պատահաբար ծանոթացել է 45-50 տարեկան ամերիկահայ մի տղամարդու հետ, որը գերվել է նրա "գեղեցկությամբ" ոսկե սարեր խոսք տվել, եթե նա նրա կինը դառնա և հեռախոսի համարը վերցնելով գնացել ետ ԱՄՆ: Աղջիկը շարունակել է հանդիպել մյուս երիտասարդ և հարուստ տղայի հետ, միաժամանակ հեռախոսով հավատարմություն և հույս տալով ծեր հարուստին: Մայրը պատմում է ինձ, էհ լավ կլիներ եթե Ա-ն լիներ, համ ջահելա համ հարուստ, բայց անտերը ոչ մի քայլ չի անում, խեղջ աղջիկս կոտորվեց նամյոկներ անելով, բայց ոչ իրանց տունա տանում ոչ էլ ասումա, որ կամուսնանան, բայց ոչինչ զատո իրա հաշվին ծնունդը օպերա կլուբում նշեց ու լավ-լավ նվերներ տվեց աղջկաս…

    Լսիի բա բիձեեեն, խեխղճը խփնվելա ամեն օր զանգումա, մանրամասն հարցնումա, թե էդ օրը ինչա արել ազջիկս, ուրա գնացել, հետաքրքրվումա իրա համար սապոգ ու մուշտակ առելա ձմռան համար, որ հանկարծ ճմրսի: մալադեց աղջկաս, նենց լավ հասկացրեց, որ "ինչով առնի" հեսա 1000 դոլարա ուղարկելու…

    Բիձեն ուղարկեց 1000 դոլարը գնացինք աղջկաս համար լիքը բան առանք, դե ես էլ ոչինչ մի կերպ յոլա կգնամ, հա բիձեն խոսկա տվել, որ հենց գա Երևան ինձ հանելուա էս գործից ինքը պահի ինձ էլ աղջկաս էլ…

    Աղջիկը շարունակում է հանդիպել երիտասարդի հետ, նրա պատմելուց հասկանում էի, որ տղան լավ էլ բիթիա թե ինչ տիպի աղջկայա հանդիպել ու լավ քթից քարշա տալիս, հետը ֆռֆռումա, բայց հարազատներից հեռույա պահում, հետո պարզվեց, որ մի ուրիշ աղջկա է սիրահետում ու լուրջ… " Խեղջ աղջիկս նենցա հիասթափվել, սաղ տղերքը ծախու են դավաճան, ասեցի մի տխրի բալես, զատո դրա հաշվին լավ ֆռֆռացել ես"




    Վայ հոգնեցի, մնացածը վաղը կամ ավեելի ուշ, այկյսքանի մասին կուզեմ լսել ձեր կարծիքները
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  16. #28
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարուստ փեսացուն

    Լուրջ ուզում ես կարծիք լսե՞ս :
    Առանց երկար բարակ խորանալու ասեմ, որ ես էլ մի հատ "մայր" գիտեի, որի աղջիկը իր ամուսնուց գաղտնի իր ընտանիքի ոսկեղենից բերում էր մորը տալի, որ լիուլի իր հոր ու մոր ընտանիքը նոր տարի անեն: Իսկ մայրը իմանալով էս ամենը, ոչ միայն չէր կանգնացնում ու սաստում աղջկան, այլև հակառակը, գովում էր, թե նաի՝ ինչքան է հորն ու մորը սիրում:
    .......
    Էնպես որ շատ մի զարմացի, որ մայրը աղջկան ինչերի կարող է մղի: Դրա համար էլ ասում են, աղջկա մասին կարծիք կազմի մորը ուսումնասիրելով:

  17. #29
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարուստ փեսացուն

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Լուրջ ուզում ես կարծիք լսե՞ս :
    Առանց երկար բարակ խորանալու ասեմ, որ ես էլ մի հատ "մայր" գիտեի, որի աղջիկը իր ամուսնուց գաղտնի իր ընտանիքի ոսկեղենից բերում էր մորը տալի, որ լիուլի իր հոր ու մոր ընտանիքը նոր տարի անեն: Իսկ մայրը իմանալով էս ամենը, ոչ միայն չէր կանգնացնում ու սաստում աղջկան, այլև հակառակը, գովում էր, թե նաի՝ ինչքան է հորն ու մորը սիրում:
    .......
    Էնպես որ շատ մի զարմացի, որ մայրը աղջկան ինչերի կարող է մղի: Դրա համար էլ ասում են, աղջկա մասին կարծիք կազմի մորը ուսումնասիրելով:
    հա բայց դեպի պրոստիտուցիա մղե՞լ, մեր աշխատողներով ինչ նոտացիա ասես որ չենք կարդում գլխին, բայց ինքը բարձր ծիծաղումա ու գնում, էհ, տխուրա, իսկ աղջիկը ընդհամենը 18 տարեկանա, բայց մի 8 տղամարդու հետ հանդիպելա
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  18. #30
    >>> Racer-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարուստ փեսացուն

    Դա դեռ ոչինչ, աղջիկը կարգին «քոքված էր» հասկանում էր ինչի համար ա անում, բա որ ենթադրենք մի աղջիկ խեղճ ա լինում ու իր կամքին հակառակ ծնողները ցանկանում են ամուսնացնել որևէ մի հարուստ բիձու հետ, իրենց կարծիքով հանուն աղջկա երջանիկ ու ապահով ապագայի:
    "Clouds now and again
    give a soul some respite from
    moon-gazing-behold."

    Matsuo Basho

Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հին հարաբերություններում ծագող խնդիրներ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 51
    Վերջինը: 17.11.2023, 13:59
  2. Աղջիկ-աղջիկ ընկերություն
    Հեղինակ՝ Mar, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 127
    Վերջինը: 16.12.2019, 01:02
  3. Հիասթափություններ հարաբերություններում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.08.2017, 15:44
  4. Փողը պահել բարձի տակ, թե դնել շրջանառության մեջ:
    Հեղինակ՝ Economist, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 45
    Վերջինը: 11.02.2016, 23:16
  5. Պարտավորություններ հարաբերություններում
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 03.08.2015, 03:08

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •