Հատված Նժդեհի հոդվածներից մեկից.
Հայրենիքի եւ հայրենասիրութեան թշնամին աշխարհաքաղաքացին
է` կոսմոպոլիտը:
Սրա հայրենիքը, իր յայտարարութեամբ, համայն աշխարհն է, ազգը`
համայն մարդկութիւնը:
Չկա՛ն ազգեր, կայ մարդկութիւնը,- ասում է այդ միամիտ երազատե-
սը եւ հայեացքն ուղղում դէպ անորոշ հեռուները:
Պիտ սիրել,- ասում է սա. պիտ սիրել բոլոր մարդկանց` առանց
ցեղի, գոյնի, կուլտուրայի խտրութեան: Այո՛, պիտ սիրել, պիտ կարեկցել,
աւելին` պիտ օգնութեան փութալ իր նմաններին: Սէրը դէպ մեր նմանները
եղել է եւ կը մնայ կրօնների եւ յեղափոխութիւնների հռչակած առաքինութիւնն
երից գերագոյնը: Պիտ ապրի մարդասիրութիւնը: Բայց մի՞թէ մեր
դէպ մարդկութիւնն ունեցած սէրը ազատում է մեզ եւ մե՛ր ժողովուրդը
սիրելուց, հայրենասէր լինելուց:
Մերը պիտի չսիրե՞լ, որովհետեւ պէտք է սիրել եւ օտարի՞նը: Մի
մասը պիտի չսիրե՞լ, որովհետեւ սիրում ենք ամμողջութի՞ւնը: Անհե-
թեթութիւն չէ՞ դա: Իսկ եթէ բոլորն էլ, ի դժբախտութիւն աշխարհի,
իրենց աշխարհաքաղաքացի յայտարարէին, այսինքն դադարէին իրենց
ազգը սիրելուց, իրենց ազգային պարտականութիւնները կատարելուց
- կը շահէ՞ր մարդկութիւնը: Եւ ինչո՞ւ միայն մե՛ր ազգը չսիրել, ինչո՞ւ
միայն մերի՛ն չօգնել, չէ՞ որ դա էլ մի մասն է կազմում մարդկային ցեղի:
Անհեթեթ վարդապետութիւն, որը պղատոնական սէր քարոզելով դէպ
մարդկութիւնը, քար անտարբերութիւն է յանձնարարում դէպ մարդ-
կութիւնը կազմող ազգերը: Չէ՛, լրջօրէն կաղում է այդ մոլար վարդա-
պետութիւնը. նրան պակասում են տրամաբանութիւնը եւ բարոյակա-
նութիւնը:
Հեռո°ւ մեզնից այդ մոլորութիւնը:



Բացարձակապէս հաշտելի են հայրենասիրութիւնն ու մարդասիրութիւնը:
Բարեկամներ են սրանք եւ ոչ թշնամիներ: Միայն ազգասէ՛րը
կարող է սիրել ե՛ւ մարդկութիւնը:
Աշխարհաքաղաքացին իրապէս սիրում է - եթէ սիրում է - ոչ այս, ոչ
այն, այլ մի մեծ քիմերա, մի ոչնչութիւն: Ծառայելով իր ազգին, հայրենա-
սէրը անուղղակի կերպով ծառայում է եւ մարդկութեան: Նոյնը չի կարելի
ասել աշխարհաքաղաքացու մասին: Մարդկութիւնն իրենից չի ներկա-
յացնում մի կազմակերպւած միութիւն, ինչպիսին է ազգը, որպէսզի նրա
նկատմամμ կարողանանք որոշել մեր անելիքը, մեր պարտականութիւնները:
Մեզնից որոշ եւ կօնկրետ զոհողութիւններ պահանջում է ազգը, որը
եւ մեզ բարոյապէս կապում է մարդկութեան հետ, յարաբերութեան դնում
նրա հետ:
Սեղմ ասած, աշխարհաքաղաքացին իրապէս ոչ ոքի հանդէպ իրեն
պարտական չի համարում: Ահա՛ թէ ինչո՛ւ իրականում նա մօտենում է
աւելի եսասէրին, քան այլասէրին: Իսկ եթէ եսասէր չէ, ապա ցնորապաշտ
է, որի սէրը դեպ մարդկութիւնը պլատոնական է, անարժէք:




Աշխարհաքաղաքացիների մի մասը միամիտ ցնորապաշտներ են,
զուրկ իրականութեան զգացումից, միւս մասը` պարտականութեանց
փոքրոգի դասալիքներ, որոնք զանազան սոփեստութիւններով քօղարկում
են իրենց դաւաճանութիւնը մարդկային առաքինութիւններից
ամենագերագոյնի - հայրենասիրութեան հանդէպ: Սրանց աշխարհա-
քաղաքացիութիւնը այլ բան չէ, բայց եթէ բացասումն բոլոր տեսակի
պարտականութեանց:
«Օգտակար անդամը ազգերի դաշնակցութեան մէջ նա է, որն ամե-
նաուժեղ կերպով է թափանցւած ազգայնականութեան գաղափարնե-
րով»,- ասում է Ռուզվելթը:
«Հակահայրենասիրութեան տեսութիւնը,- ասում է եւրոպացի մի
գրող,- միշտ էլ հանդիսանում է որպէս մարդկային ստորնութեան
տեսութիւնը»: