Վայ, մոռացված թեմա...
Դե ավատարիս մասին նորից չգրեմ, մի քանի էջ առաջ գրել էի, ուղղակի սկսել եմ էլ ավելի սիրել...
2007-ին դիտեցի Կիմ Կի Դուկի «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ և նորից գարուն» ֆիլմը: Դուրս շատ եկան առանց պատ բայց դռներով «միջնորմները» սենյակների միջև...
Նաև նորից ու այս անգամ շաաատ սիրեցի «Մուլեն Ռուժը»՝ ահռելի ու դասական ռեժիսորական, օպերատորական, դերասանական, երաժշտական, դիզայներական աշխատանք...
Նաև «Ոսկե Ծիրանի» օրերին մի քանի լավ ֆիլմ դիտեցի, մեկը երեկ Հ1-ով ցուցադրեցին՝ «Ես մնում եմ», մյուսներն էլ՝ «Գրաֆֆիտի», «Մարդկային պատմություն պատերազմի ու խաղաղության միջև» (հայկական դոկումենտալ)... Էս բոլորն ու մի քանիսը, որ հիմա միտքս չեն գալիս, շատ սիրեցի:




Մեջբերել
Էջանիշներ