User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Սթրեսներ

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սթրեսներ

    Ա~խ այս սթրեսները
    Կպատմեք Ձեր ստրեսների մասին

  2. #2
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սթրեսներ

    Իմ սթրեսների մասին չեմ պատմի, բայց այ հենց սթրեսի մասին խոսել կարծում եմ, արժե: Սովորաբար "սթրես" ասելով՝ մարդիկ հասկանում են բացասական բան, ծանր հոգեվիճակ, բացասական հույզեր, անհանգստություն: Սակայն, սթրեսը միշտ չէ, որ ունի բացասական իմաստ: Սթրեսն ունի շատ սահմանումներ, բայց ինձ հենց սա է դուր եկել՝ այն մեր օրգանիզմի նորմալ պատասխանն է ցանկացած ոչ նորմալ երևույթին: իրականում մարդն առանց սթրեսի ապրել չի կարող, քանի որ դա անհնար է՝ չունենալ որևէ սթրես նշանակում է չապրել, քանի որ անգամ սրտի բաբախյունը սթրես է օրգանիզմի համար: Ի դեպ, բացասական սթրեսը կոչվում է դիսթրես:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սթրեսներ

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Սթրեսն ունի շատ սահմանումներ, բայց ինձ հենց սա է դուր եկել՝ այն մեր օրգանիզմի նորմալ պատասխանն է ցանկացած ոչ նորմալ երևույթին:
    Հիանալի է ասված: Ու հենց էտ կոնտեքստում համաձայն չեմ այս մտքի հետ
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    իրականում մարդն առանց սթրեսի ապրել չի կարող, քանի որ դա անհնար է՝ չունենալ որևէ սթրես նշանակում է չապրել, քանի որ անգամ սրտի բաբախյունը սթրես է օրգանիզմի համար: Ի դեպ, բացասական սթրեսը կոչվում է դիսթրես:
    որովհետև եթե քո կյանքում ամեն ինչ նորմալ է. ապա չկա ստրես: Ժամանակակից կոնվեյերային հասարակությունները, որտեղ մարդու ծծնդից մինչ մահ հնարավորինս կանոնակարգված է /պրոցեդուրային/, դանդաղ մահանում են հենց ստրեսի կամ դիստրեսի բացակայություններից:
    Շատերը փնտրում են արհեստական գրգիռներ ապրելու համար: Գնում են Թայվան, ընդունում նարկոտիկներ, … "դառնում է" հոմոսեքսուալիստ … Անգամ լսել եմ, որ անկապ լինելով, գնացել են պատերազմական գոտիներ ՝ Իրաք ու կենտրոնական Աֆրիկա…
    Մի խոսքով հլա դեռ սա մեզ հաստատ չի սպառնում

  4. #4
    ձյան սիրահար unknown-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2008
    Հասցե
    այնտեղ ուր ձյունն է
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,131
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սթրեսներ

    Մեջբերում Լէգնա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ա~խ այս սթրեսները
    Կպատմեք Ձեր ստրեսների մասին
    Ես հիմա ստրեսի մեջ եմ , վաղը քննության եմ ու ակամայից ստրես եմ ապրում:Ամեն քննության օր իմ համար ստրեսա
    А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю

  5. #5
    Freedom ! ! ! Freddie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    448
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սթրեսներ

    Սթրեսը հոգեկան խանգարման նման մի բան է։ Համաձայն եմ, որ ունի պաշտպանական նշանակություն։ Սակայն հաճախ սթրեսի հետ խառնում են դեպրեսիան, բավականին տարբերություն կա, իմ կարծիքով։ Վերջինս, կարծես թե, ավելի հաճախ է հանդիպում՝ համենայն դեպս իմ մոտ։

  6. #6
    Սկսնակ անդամ devil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2007
    Գրառումներ
    27
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սթրեսներ

    "Սթրեսը" անգլերեն բառ է և նշանակում է "լարվածություն": Սթրեսի միջազգային ինստիտուտի հիմնադիր կանադացի գիտնական Հանս Սելյեի սահմանմամբ` սթրեսը մարդու օրգանիզմի ոչ համարժեք վերաբերմունքն է շրջապատի փոփոխությունների հանդեպ: Ժամանակակից ըմբռնմամբ սթրեսը այն լարվածությունն է, որը հաղթահարելով անձը կենտրոնացնում է իր ուժերը, լարվում հանուն կենսական խնդիրների լուծման, իսկ դիսթրեսը վնասաբեր սթրեսն է` անձին կաթվածահարող, ջլատող, հյուծող: Սթրեսը, թեև բառացի նշանակում է լարվածություն, սակայն ոչ միայն ինքնին հաղթահարելի վիճակ է, այլև մարդու կեցության համար բնականոն, անգամ ցանկալի: "Սթրեսը կյանքի համն ու հոտն է,- պատկերավոր ասում է Սելյեն ու բացատրում,-քանի որ սթրեսը կապված է ցանկացած գործունեության հետ, դրանից կարող է խուսափել միայն նա, ով ոչինչ չի անում": Անձին դնելով ծայրահեղ լարված վիճակի մեջ` սթրեսը հարկադրում է նրան գործել, հակազդել, դիմագրավել դժվարություններին և փորձություններին, ինչի շնորհիվ հայտնաբերվում և գործադրվում են անձի, հասարակության նիրհած կարողությունները, որ առօրյայում, բնականոն պայմաններում չեն դրսևորվում: Այլ կերպ ասած սթրեսը անձին և հանրությանը ընձեռում է ինքնաճանաչման, ուրեմն նաև ինքնազարգացման, ինքնակատարելագործման հնարավորություն և պարտադրում է իրականացնել դա: Ինչպես Նժդեհն է շատ դիպուկ նկատել "մարդս գաճաճ է իր ներքին հսկայի բաղդատմամբ": Սթրեսը թույլ է տալիս բացահայտել նաև այդ ներքին հսկային:
    www.ForStudents.am
    Լավագույն ուսանողական պորտալ:

    Հրամայում են նրան, ով չի կարողանում ենթարկվել ինքն իրեն...

  7. #7
    Լիարժեք անդամ varduuhi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2008
    Գրառումներ
    84
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սթրեսներ

    Այսօր մարդիկ շատ են բողոքում հոգնածությունից: Բողոքում են և նրանք ովքեր ամբողջ օրն աշխատում են, և նրանք, ովքեր իրենց էնքան էլ չեն անհանգստացնում աշխատանքային գործունեությամբ: Մարդկանց ուժասպառ է անում ոչ թե ֆիզիկական, այլ հոգեբանական հոգնածությունը:
    Լարվածությունից խուսափելու համար հոգեբանները բազմաթիվ միջոցներ են առաջարկում:
    Նախ պետք չէ աշխատել 8 ժամից ավելի, քանի որ մշտապես աշխատելով մենք գերլարում ենք մեր օրգանիզմը:
    Պետք է յուրաքանչյուր շաբաթ հանգստի ժամեր հատկացնել: Ոչ թե անգործության պետք է մատնվել, այլ փոխել գործունեության ձևը:
    Սնվեք առանց շտապելու:
    Օրվա մեջ անպայման ժամանակ հատկացրեք լավ երաժշտություն լսելու համար: Այն կօգնի արագ կողմնորոշվելուն և զերծ կպահի դեպրեսիաներից ու նևրոզներից:
    Մի տրվեք ապագայի հետ կապված վախերին:
    Մի խորացեք նաև անցյալի հետ կապված բացասական հիշողությունների մեջ:
    Ազատ արտահայտեք զգացմունքները: Զսպված հույզերը նպաստում են օրգանիզմում բացասական լիցքերի կուտակմանը:
    Աշխատեք ինքներդ ինչ-որ բան ստեղծագործել: Այն ձեր կյանքը կդարձնի ավելի հետաքրքիր:
    Կանոնավոր կերպով ժամանակ անցկացրեք թարմ օդում:
    Ստեղծված անհարմար իրավիճակներում մեղավորներ մի փնտրեք և ինքներդ ձեզ մի մեղադրեք:

    Եթե սրանցից գոնե մի մասը կարողանանք իրագործել, մեզ ժամանակի ընթացքում կհաջողվի դուրս գալ լարված ու հոգնած վիճակներից ու կկարողանանք կյանքից ավելի շատ հաճույք ստանալ
    ԼԱՎ Է ՄԵԿ ԱՆԳԱՄ ՄՈՄ ՎԱՌԵԼ ԽԱՎԱՐՈՒՄ, ՔԱՆ ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄ ԱՆԻԾԵԼ ԽԱՎԱՐԸ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (30.09.2009)

  9. #8
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սթրեսներ

    Սթրեսը չափող շապիկ

    Սթեսի մե՞ջ եք։ Ընդմիջում կատարելու պահը եկե՞լ է։ Երկար չի մնացել մինչև այն ժամանակը, երբ մեր հագուստը տա այս հարցերի պատասխանը։ Եվրամիության ԿՈՆՏԵՔՍՏ (CONTEXT) ծրագրի շրջանակներում, կազմակերպությունները և հետազոտական ինստիտուտները հարմարավետ մի շապիկ են մշակում, որը կզգա մկանների լարումը և կորոշի սթրեսի աստիճանը ցանկացած պահին։ Շապիկի միջուկը «հագնովի էլեկտրոնային սարքավորումն» է։ Այն կազմված է կտորի թելերի հետ միահյուսված սենսորներից, որոնք գրանցում են մկանաթելերի էլեկտրական գրգռումը, և բարակ հաղորդիչ մետաղական լարերից, որոնք փոխանցում են ազդակները էլեկտրոնային վերլուծող համակարգին։

    Մարդու մկանային լարումը փոփխվում է՝ կախված նրա սթրեսի աստիճանից. որքան մեծ է սթրեսը, այնքան ավելի հավանական է, որ մկանները կենթարկվեն սինխրոն կծկումների։ Չնայած նրան, որ սա հազիվ թե կարելի է զգալ, էլեկտրոդները գրանցում են փոփոխությունը։ Սենսորային շապկի գաղափարը ներմուծվել է Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանի կենսաբժշկության բնագավառի գիտնականների կողմից, որոնց անհրաժեշտ էր աննկատ մի չափիչ սարքավորում՝ սթրեսի ուսումնասիրության համար։ Մինչև շապկի ներմուծումը նրանք էլեկտրոդներն ամրացնում էին ուղղակի հետազոտվողի կրծքավանդակին, ինչը ինքնին սթրես էր առաջացնում և բերում փորձերի սակավարդյունավետության։

    Նոր շապիկը պետք է ապահովի փորձի ավելի անկաշկանդ միջավայր։ Նախագծի անդամներն ուսումնասիրում են հնարավոր հետագա կիրառությունները, օրինակ՝ հատուկ նմանատիպ շապկի պատրաստումը՝ համակարգչային խաղերի համար։ Կծկելով կրծքավանդակի համապատասխան մկանները, խաղացողները կկարողանան ղեկամարել էկրանի վրա եղած խաղային կերպարներին և, ասենք, ջարդել նրանց ձեռքի կամ ոտքի շղթաները։ Շապիկը կարող է նաև նպաստել աշխատավայրի անվտանգությանը, օրինակ՝ ապահովելով, որ աշխատողներն իրենց կարողությունից վեր բեռներ չբարձրացնեն։ Իսկ մարզիչները կկարողանան էլեկտրոնային շապկի միջոցով որոշել՝ արդյոք մարզիկները հասել են իրենց հնարավորությունների սահմանին, թե դեռ պահեստավորված էներգիա ունեն։

    «Ամենօրյա օգտագործման համար ամենակարևոր պահանջը կայուն էլեկտրոնային համակարգն է», – ասում է Տորսթեն Լինցը Բեռլինի Ֆրաւնհոֆերի IZM Միկրոինտեգրման և կայունության ինստիտուտից՝ շապկի պատրաստման համար պատասխանատու գործընկեր կազմակերպությունից։

    Ամբողջ էլեկտրոնային համակարգը պետք է դիմացկուն լինի ջրի և քրտինքի նկատմամբ։ Էլեկտրական հաղորդիչները չպետք է մաշվեն նույնիսկ կրկնվող լվացումներից հետո, և սենսորները պետք է լինեն կոճակի չափ, որպեսզի ապահովեն հագուստի հարմարավետությունը։ IZM–ի հետազոտողները մշակել են նաև կայուն մետաղական լարեր, անջրաթափանց միացումներ և երկարակյաց սենսորային կոճակներ։ Նրանց՝ հաջորդ մի քանի ամսվա աշխատանքը կլինի՝ ինտեգրել այդ ամենը վերլուծող էլեկտրոնային սարքավորումների հետ։ Նախագծի գործընկերները դաշտային հոկեյի մարզումների ժամանակ արդեն ցուցադրել են, որ շապիկը գործում է՝ այն թույլ է տվել խաղացողներին տափողակին հարվածելու ամենահարմար պահն ընտրել և նետել այն սովորականից շատ ավելի հեռու տարածության վրա։

    Նյութը վերցված է http://www.sciencedaily.com/releases...0708110517.htm կայքէջից։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գևոր (23.07.2009)

  11. #9
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Սթրեսներ

    Աշխարհում 3 երևեույթ կարող է ինձ սթրեսի մեջ գցել:
    1. Թարս, սխալ կազմակերպված ու թափթփված աշխատանքը, երբ ստիպված եմ խմբի կազմում մասնակցել դրան:
    2. չարախոսություններն ու չար լեզուների տարածած ասեկոսները: Կապ չունի ում և ինչի մասին: Երբ լսում եմ զրպարտություններ ու չարախոսություններ, հոգեկան անհավասարակշիռ վիճակի մեջ եմ ընկնում:
    3. սպասողական վիճակը

    եթե առաջին երկուսի դեպքում ինձ կարողանում եմ տիրապետել, ապա երորդ տարբերակի դեպքում ոչինչ անել չեմ կարողանում: Սթրեսը սկսում է «ուտել» ինձ ներսից:
    էսպես չի մնա

  12. #10
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սթրեսներ

    երբ որևէ մեկը կարող է ոխ ունենալ հետդ ՝հին երկխոսություններից ՙնեղացված՚ լինելով. ու մոդեռատոր դառնալով հագուրդ տա իր ցանկություններին՝ անհիմն վիրավորանքներով ու առավել ևս անտեղի տուգանայիններով։

  13. #11
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սթրեսներ

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    երբ որևէ մեկը կարող է ոխ ունենալ հետդ ՝հին երկխոսություններից ՙնեղացված՚ լինելով. ու մոդեռատոր դառնալով հագուրդ տա իր ցանկություններին՝ անհիմն վիրավորանքներով ու առավել ևս անտեղի տուգանայիններով։
    Նախանձեցի քեզ: Արի սթրեսներով փոխվենք: Ու՞ր էր մոտս ամեն ինչ էնքան հարթ լիներ, որ տուգանայինից սթրեսի մեջ ընկների:
    էսպես չի մնա

  14. #12
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բավականին հանրամատչելի ֆիլմ է հորմոնների, ստրեսի, դիստրեսի, դեպրեսիայի ծագման,... գիշերային նորմալ քնի, հանգստի և ընդանրապես- առողջ ապրելակերպի մասին:


Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •