Հարգելի ակումբցիներ: Ընդհանրապես իմ մոտ սովորություն է դարձել բացել այնպիսի թեմաներ, որոնք սերտորեն կապված են մեր առօրիայի հետ: Ուրեմն, թեման կոչեցի «Ճիշրը մի հատա»:
Շատերս նկատած կլինենք, ասենք թե անկապ քայլում ենք ու պատահաբար հայացք ենք գցում ինչ-որ մի պատահական անցորդի վրա... Ու ստեղ անցորդը շուռա գալիս ու մեկել սկսումա մունաթով՝
- Ապեր խի՞ ես տենց թարս նայում որ:
- Ապեր ջան, դու ինձ չես ճանաչում, որ տենց բան ասես
- Իիիիի, հլը հանգստացի արա այ տղաաա
- Արան ո՞վա այ տուուու........![]()
![]()
Դէ վերջում էլ եքա շիլափլավա դառնում՝ աջապսանդալով![]()
:
Հիմա, մի՞թե այսպիսի վարքագիծը (հատկապես մեր երիտասարդների - ջահել տղեքի էլի) կասկածամտության արտահայտման մի որոշակի ձև չէ: Լավ, իսկ ի՞նչն է մեզ (հասարակության մի ստվար մասին) դրդում կամ ստիպում, որպեսզի մենք ամբողջ օրը ՌԵՄԲՈՅԻ դեմքի արտահայտությամբ գտնվենք հասարակության մեջ և միևնույն ժամանակ ամեն մի փոքր առիթով ձգտենք ապացուցել մեր «ճիշտը»...
: Ահա այս հարցերի շուրջ էլ եկենք արտահայտենք մեր կարծիքները...
![]()
Հ.Գ. Չմոռանաք հարցմանը մասնակցել![]()
Էջանիշներ