Մեջբերում Chico_Madrid-ի խոսքերից Նայել գրառումը
Կարծում եմ որ ովքեր համաձայն են նախաամուսնական սեռական հարաբերությունների, աղջիկների հետ փորձ չունեցող տղաներն են, չտեսությունը նրանց չի թողնում գլխով մտածել:
Ճիշտ ես, շատ ավելի ճիշտ է շփվել պոռնիկների հետ, որոնց հետ մինչև դու ևս մի 1000-ը շփվել է:
Ինչևիցե, ամեն մեկը ինքն է ընտրում իր և շրջապատի առողջությունն ու մաքրությունը ապահովելու կամ հակառակը, դրանց դեմ գործելու ձևերը: Սակայն տրամաբանակն հարց է առաջանում, թե ո՞վ է չտեսը: Նա, ով նախընտրում է ունենալ մեկ մշտական սեռական ընկեր, թե՞ նա, ով օրը մեկի կամ նույնիսկ մի քանիսի հետ է ...
Իսկ փորձենք գլով մտածել:
Մի դեպքում սեռական հարաբերություններ մի մարդու հետ, ում սիրում ու համակրում ես դու և որը սիրում ու համակրում է քեզ: Մյուս դեպքում նա անում է դա, քանի որ դու փող ես տալիս, իսկ դու, քանի որ բավարարում ես քո կենդանական բնազդը: Մտածենք...

Կարծում եմ որ շատ մեքսիկական սերիալներ եք նայել
Մեքսիկական սերիալներ ընդհանրապես չեմ նայում:
ու արդեն մոռացել եք մեր ավանդույթները:
«Կարմիր խնձոր» ավադույթը դատապարտված է մոռացության: Այդպիսի բռի ու հիմար ավանդույթները տեղ չունեն և դա բնականոն զարգացում է:
Ու եթե Եղեռնից 92 տարի հետո մենք գոյատևում ենք,
Գոյատևելու փոխարեն կարելի է պարզապես ապրել:
Ու մեզ,հենց մեր հայ լինելու համար են բնաջնջել,մեր մտածելաձևի ու ավանդույթների:
Մի՞թե: բա ես կարծում էի հողերն էին ուզում: Փաստորեն հայերի պոռնիկների մոտ գնալուց ու մինչամուսնական սեռական կապեր չհաստատելուց ա ամեն ինչ եղել

Ու եթե դուք,չեք պահում մեր ավանդույթները նշանակում է որ մեր պապերը իզուր տեղն են իրենց կյանքը տվել որ մենք այսօր հայ մնանք:
Ամպագորգոռ էր...
Ու ամենահետաքրքիրը նա է որ հենց տղաներն եք ուզում հարաբերություններ ունենալ, մենք պետք է ազգի ավանդապաշտը լինենք, ոչ թե ոտնահարողները:
Հլը ու փորձի մի աղջիկ իր այդպիսի կարծիքը արտահայտի: «Դուրս ընկած» «Պոռնիկ» պիտակները ապահովված են... Իսկ փորձե՞լ ես աղջիկների հետ անկեղծ լինել: Այնպես, որ իրենք էլ քո հետ լինեն անկեղծ: Փորձի, ահագին նոր բան կիմանաս:

Հ.Գ. Գրելուց, ստորակետից, վերջակետից, միաջակետից և այլ կետադրական նշաններից հետո բացատ (պռոբել) դիր, հակառակ դեպքում գրառումներդ դժվար ընթերնելի են: