<<Ու՞ր էիր Աստված...>> թեման բացելու միտքն առաջացավ, երբ կարդացի Հարութ Փամբուկչյանին վերաբերող թեմայի ներկայիս վերջին գրառումը.
Մեջբերում Vive L'Armenie-ի խոսքերից
Պաշտում եմ նրա "Ու՞ր էիր Աստված" երգը. ուղղակի չեմ կարող նկարագրել թե ի՞նչ հոգեվիճակ են ունենում այն լսելիս
Խոսքս երգի մասին չէ և հասկանում եմ, որ <<Ճաշակի ու համի հարցում ընկեր չկա>>, խոսքս ու բացածս թեմայի նպատակն այս երգի բառերի հետ ևս կապված հետևյալ փիլիսոփայական հարցադրումն է.

Աստված կարո՞ղ է կամ իրավունք ունի՞ միջամտել մարդկանց գործերին կամ ո՞ր մարդկային գործերին կարող է կամ իրավունք ունի Աստված միջամտի, իսկ որին՝ ոչ, թե՞ Նա որևէ այդպիսի հնարավորություն ու իրավունք էլ չունի, այլ պարզապես դա մարդու հերթական խաբկանքներից մեկն է՝ Աստվածայինին մարդկային կերպարով ու որակներով օժտելու սխալից եկող հետևանքները:

<<Ու՞ր էիր Աստված...>> երգի հենց այս բառերով սկսվող հարցադրումն լսում եմ ես անմիջապես անջատում եմ պատասխանելով այդ հարցին. <<Ու՞ր էիր Աստված...>> - Էստեղ էի, դու՞ք ու՞ր էիք...