User Tag List

Նայել հարցման արդյունքները: Համսեռամոլությունը հիվանդություն է?

Քվեարկողներ
5. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    5 100.00%
  • Ոչ

    1 20.00%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Համասեռամոլությունը հիվանդությու՞ն է

  1. #1
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Համասեռամոլությունը հիվանդությու՞ն է

    Համասեռամոլությունը հիվանդություն է?
    իմ կարծիքով այո, գոնե վարակիչ չլինի
    մի քանի օր առաջ եղբորս երեխայի հետ քայլում էի փողոցով ու երկու համբուրվող տղաների տեսանք երեխան շատ էր զարմացած
    ճիշտ է բան չհարցրեց, բայց դե պետք էր չէ ինչ, որ բան բացատրել
    այսօր համասեռամոլները մեծ թիվ են կազմում Հայաստանում,
    եթե հիվանդներ են թող հավաքեն ու բուժեն չէ, որ նրանք մեծ վտանգ են ներկայացնում հասարակության համար
    չգիտեմ շատ ողբալի հարց է
    ով լուծում կառաջարկի?
    իսկ ծեծելով կամ սպանելով հարցին լուծում չես տա

  2. #2
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համասեռամոլությունը հիվանդություն է?

    ահավոր հիվանդություն ա, բայց լավ ա ժառանգելի չի
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  3. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Համասեռամոլությունը հիվանդություն է?

    Մոդերատորական: Անկախ հարցի, երևույթի մասին Ձեր վերաբերմունքից, անկախ նրանից, թե ինչպես եք մոտենում այս հիվանդությամբ, կամ ոչ հիվանդությամբ (հենց այդ հարցն է այս թեմայում քննարկվում, այլ ոչ թե ձեր վերաբերմունքը) տառապող անձանց, արտահայտեք Ձեր կարծիքը առանց վիրավորական պիտակումների, վիրավորական արտահայտությունների: Հակառակ դեպքում հարկադրված ենք լինելու ջնջել Ձեր գրառումները (ինչպես քիչ առաջ ջնջեցի թեմայի մի քանի գրառումներ), եթե նույնիսկ համաձայն լինենք Ձեր գրառման իմաստային մտքի հետ:

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մոդերատորական 2. Հարցումը փակվում է, քանի որ նմանատիպ հարցումներում անիմաստ է մի քանի ընտրության հնարավորություն տալը, բացի այդ միայն «Այո» ու «Ոչ» տարբերակները քիչ են այս հարցման համատեքստում:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 23.05.2007, 13:13: Պատճառ: Գրառման ավելացում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #4
    ծիպա "ռելոադեդ" Mesrop-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2006
    Հասցե
    կոմպի դեմը
    Տարիք
    33
    Գրառումներ
    773
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համասեռամոլությունը հիվանդություն է?

    միանշանակ հիվանդություն է…
    ժառանգական հիվանդություն… քանի որ դա ոչ թե ձեռք է բերվում կյանքի ընթացքում, այլ լինում է մարդու գենոտիպում…
    եթե հիվանդներ են թող հավաքեն ու բուժեն չէ, որ նրանք մեծ վտանգ են ներկայացնում հասարակության համար
    բոլոր հիվանդությունները չեն որ բուժելի են… թե խոսկի հոգեկան հիվանդների նման պետքա մեկուսացնել հասարակությունից?! ոչ… նրանք լիարժեք մարդիք են, որոնք կազմում են հասարակության մեջ փոքրամասնություն…
    հա, համբուրվում են… ճիշտա կարողա կողքից տհաճա, բայց իրենց համար նույն բանն ա, ինչ, որ աղջիկ-տղա համբուրվում են փողոցում…
    ում ինչ գործ թե իրանք առանձին ինչեր կանեն… հասարակության մեձ ամեն դեպքում սիրով զբաղվելը տգեղ ա դիտվում մեկ-մեկ կողքից, լինի դա թե՛ Ար+Ար, թե՛ Ար+Իգ…
    ԷԼ.ՍԵՔՍԻ.ՉԵՄ =)
    ---
    www.imagger.com |
    http://mesrop.info

  5. #5
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Համասեռամոլությունը հիվանդություն է?

    Սկզբում գրեմ իմ տեսանկյունը:Ցանկացած մարդ կարող է ատել ու չսիրել ում ուզում է, սակայն ես դեմ եմ, որևէ տեսակի բռնարարության:

    Սկսենք:
    Հարցերիդ մի մասը պարզապես ծիծաղելի է: Նենց տպավորություն է, կարծես բոբոների մասին ես գրել: Լավ անցնեմ առաջ:

    Բուն թեման:Միասեռականության (այս բառը անձամբ ես և բազմաթիվ այլ մարդիկ ավելի ճիշտ ենք համարում) մասին դարեր շարունակ ընթացել են վիճաբանություններ բժիշկների, հոգեբանների, հոգեբույժների, արվեստի և մշակույթի բնագավառի և այլ բազմաթիվ ու տարատեսակ մարդկանց միչև: Վեճերը դեժացել են 20-րդ դարում, ինչը սակայն չկար ԽՍՀՄ-ում, որտեղ և, ավաղ, գտնվում էր Հայաստանը: «Չկարը», իհարկե վերաբերվում է «թեժ բանավեճին» այլ որ միասեռականությանը: Միասեռականները եղել են միշտ և ամենուր: Այլ հարց է, թե որտեղ է այդ ամենը եղել բաց, իսկ որտեղ փակ: Օրինակ ԽՍՀՄ-ում նույնիսկ քրեական օրենք կար: ԽՍՀՄ-ի կառավարությունը բազմաթիվ մարդկանց է բանտարկել, աքսորել կամ սպանել հենց այս հոդվածով: Մարդիկ, որոնք այդպիսին եղել են կամ չեն եղել, սակայն հաստատ եղել են հանճարեղ մարդիկ և դուրս են եկել այն ժամանակվա ռեժիմի դեմ: Ինչևիցե, կարծես շեղվեցի թեմայից:

    Տեսնենք թե ի՞նչ են աում թվերը:
    Մասնագետների կողմից բաղմիցս ապացուցված է, որ միասեռականների թիվը գրեթե չի փոփոխվում, այն հաստատուն մնում է չափահասների 4-10 %- ի կողմերը: Նրանցից շատերը ամուսնանում են և ունենում են երեխաներ: Այսինքն մեծամասնությունը բիսեքսուալ է: Միասեռական հարաբերություններ հաճախ են հանդիպում նաև կենդանիների մոտ:

    Բուն հարցը: Արդյո՞ք «հիվանդ» են այս 4-10%-ը մարդկության: «Հիվանդությունների Համաշխարհային Կազմակերպությունը» վաղուց տվել է այս հարցի պատասխանը, որն ի դեպ միանշանակ ՈՉ է: Սա «ՀՀԿ«-ն, իսկ հասարակական ու բարոյական նորմերի մասին խոսակցությունները շարունակվում են:

    Սկսեմ նրանից, որ ֆաշիստները հրեաների և գնչուների հետ սպանում էին նաև միասեռականներին: Այսինքն պայքարը գնում էր այլակարծության հետ: Սա շատ հետաքրքիր փաստ է, քանի որ ապացուցված է, որ անհադուրժողականությունը բնորոշ է տոտալիտար համակարգում ապրող երկրներին: Ֆաշիստական Գերմանիա, ԽՍՀՄ... Հայաստանը որքան գիտեմ ոչ տոտալիտար, ժողովրդավար երկիր է... Համենայն դեպս այդպես է կոչվում:

    Շարունակելով հասարակության կողմից այս հարցի ընկալումը իմ մոտ առաջանում է տրամաբանական հարց: Հիվա՞նդ էին Փարաջանովը, Պետրոս Առաջինը, Չայիկովսկին, այսօր Էլտոն Ջոնը և այլ տաղանդավոր ու հանճարեղ մարդիկ:

    Հիվա՞նդ են ձախլիկները: Չէ՞, որ «նորմա» է աջլիկությունը: Հիվա՞նդ են աջ կողմը սիրտ ունեցողները: Վերջինները, ինչպես նաև միասեռականները կարող են լինել լավ բժիշկ, օդաչու, հրշեջ, նախագահ և այլն:

    Ինչո՞վ են հասարակության համար վտանգ ներկայացնում: Ոչինչով: Բացարձակապես: Նա ով միասեռական է, մնում է միասեռական: Նա ով ոչ, այդպիսին երբեք չի դառնա: Ըստ այդմ որևէ մեկին չպիտի հետաքրքրի թե ինչ է կատարվում մեկ այլ մարդու անկողնում:

    Վերջաբան:
    Աժիոտաժը այս հարցի շուրջ համարում եմ անհիմն:
    Տարօրինակ եմ համարում, որ Ակումբում բացված միասեռականների մասին թեմաները բացվել են ոչ միասեռականների կողմից:
    Անձամբ աննորմալ եմ համարում այսպիսի հարցերի քննարկումը, այսօրվա ողբալի վիճակում գտնվող Հայաստանում: (Միգուցե սա նույնպես ձև է, հասարակությանը այլ ուղղությամբ տանելու, եսիմ ):
    Եվ այլն, և այլն...

    Հարցն համարում եմ անտեղի, անհիմն, աննպատակ և բաժնի մոդերատորին առաջարկում փակել: Քանի որ միասեռականների մասին թեմա ֆորումում կա:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 23.05.2007, 19:14:

  6. #6
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համասեռամոլությունը հիվանդություն է?

    Ինձ թվումա հիվանդությունա , որն առաջանումա հասարակությունից մերժվածների կամ անբավարարվածների մոտ
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  7. #7
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համասեռամոլությունը հիվանդություն է?

    Իսկ ինձ թվում է, ոչ թե հիվանդություն է, այլ մարդկանց տեսակ, եթե կատուն կատու է բայց լինում է սև սպիտակ և այլն, ապպա նրանք էլ մեզ նման մարդիք են, ուղղակի մի քիչ տարբեր:
    Լինում են դեպքեր երբ մարդ այդպիսին ծնվում է, բայց կան դեպքեր երբ փոքր տարիքից, ինչ-ինչ պատճառներով դառնում են այդպիսին, այ 2-րդը հաստատ հոգեկան հիվանդություն է:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  8. #8
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համասեռամոլությունը հիվանդություն է?

    Ժողովուրդ,եթե դա նորմալ,բնական երևույթ լիներ,ապա նման մարդիկ էլ օժտված կլինեին բնության կողմից երեխա ունենալու շնորհով,ոչ թե նորաստեղծ օրենքների կսպասեին,որ երեխա որդեգրելու իրավունք ունենային;Հիմա դուք պատկերացրեք էտ երեխայի վիճակը,որը,ասենք,զրկվելով հորից ու մորից տարբեր պատճառներով,ընկնում է նման ընտանիքների ճիրանը;Ի՚՞նչ եք կարծում՝ի՞նչպես կզգա իրեն նման ընտանիքի երեխան հասակակիցների շրջանում,և,ձեզ չի՞ թվում,որ,եթե նրա համար դա նորմալ երևույթ դառնա,ապա վաղը-մյուս օրը նա մեծ հնարավորություններ ունի շարունակելու իր այսպես կոչված ծնողների սովորությունը,եթե կարելի է այդպես արտահայտվել;
    Կարճ, ինչ եմ ուզում ասեմ,դեռ լավ է,որ հիմա փոքրամասնություն են կազմում նման շեղումները;Բայց, ընդունելով այդ երևույթները որպես նորմալ,շատ հնարավոր է,որ մոտ ապագայում մենք համարվենք փոքրամասնություն
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  9. #9
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համասեռամոլությունը հիվանդություն է?

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսնենք թե ի՞նչ են աում թվերը: Մասնագետների կողմից բաղմիցս ապացուցված է, որ միասեռականների թիվը գրեթե չի փոփոխվում, այն հաստատուն մնում է չափահասների 4-10 %- ի կողմերը:
    Հայտնի է որ օրինակ Սպարտայում բիսեքսուլաները ու միասեռականները կազմում էին տղամարդկանց համարյա 100%-ը։ Նաև պատմական գրքերում կարդացել եմ որ Սպարտայի կործանման պատճառներից ամենամեծը հենց դա էր։ Տղաները աղջիկների հետ չէին ուզում հարաբերությունների մեջ մտնել։ Աղջիկները իրենց հերթին մազերը կտրում էին շատ կարճ և հագնվում տղաների պես որպեսզի տղաները իրենց վրա ուշադրություն դարձնեն։ Միասեռականության հետևանքով շատ քիչ Սպարտացի երեխա էր ծնվում։ Քանի որ Սպարտայի օրենքներով բանակում իրավունք ունեին ծառայել միայն Սպարտացիները իսկ ստրուկները իրավունք չունեին, ապա ինչ որ ժամանակ անց ստրուկների թիվը այնքան աճեց իսկ բանակի չափը այնքան նվազեց, որ ստրուկները ափստամբության ժամանակ ոչնչացրեցին աշխարհի ամենահզոր քաղաքներից մեկը։
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչո՞վ են հասարակության համար վտանգ ներկայացնում: Ոչինչով: Բացարձակապես: Նա ով միասեռական է, մնում է միասեռական: Նա ով ոչ, այդպիսին երբեք չի դառնա: Ըստ այդմ որևէ մեկին չպիտի հետաքրքրի թե ինչ է կատարվում մեկ այլ մարդու անկողնում:
    Հետազոտությունները ցույց են տալիս որ միասեռականների ընտանիքներում մեծացած երեխաների զգալի մասը դառնում է կամ միասեռական կամ բիսեքսուալ։

  10. #10
    ծիպա "ռելոադեդ" Mesrop-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2006
    Հասցե
    կոմպի դեմը
    Տարիք
    33
    Գրառումներ
    773
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համասեռամոլությունը հիվանդություն է?

    Ինձ թվումա հիվանդությունա , որն առաջանումա հասարակությունից մերժվածների կամ անբավարարվածների մոտ
    դա ժամանակի ընթացքում չի առաջանում… ժամանակի ընթացքում արտահայտվում է… իսկ լինում է ի ծնե…
    Լինում են դեպքեր երբ մարդ այդպիսին ծնվում է, բայց կան դեպքեր երբ փոքր տարիքից, ինչ-ինչ պատճառներով դառնում են այդպիսին, այ 2-րդը հաստատ հոգեկան հիվանդություն է:
    ծնվում է…
    իսկ 2-րդ-ը դա ուղղակի ձևականություն է… որը ոչ թե հոգեկան հիվանդություն է, այլ հիմարություն… ձևական համասեռամոլները երբեք էլ չեն դառնա իսկական…
    իսկ հոգեկան հիվանդությունները նույնպես լինում են ի ծնե…
    ԷԼ.ՍԵՔՍԻ.ՉԵՄ =)
    ---
    www.imagger.com |
    http://mesrop.info

  11. #11
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համասեռամոլությունը հիվանդություն է?

    ծնվում է…
    իսկ 2-րդ-ը դա ուղղակի ձևականություն է… որը ոչ թե հոգեկան հիվանդություն է, այլ հիմարություն… ձևական համասեռամոլները երբեք էլ չեն դառնա իսկական…
    իսկ հոգեկան հիվանդությունները նույնպես լինում են ի ծնե…
    Անիսկական համասեռամոլը որն ա՞
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  12. #12
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համասեռամոլությունը հիվանդություն է?

    Մեջբերում Mesrop-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ հոգեկան հիվանդությունները նույնպես լինում են ի ծնե…
    Բոլո՞ր հոգեկան հիվանդությունները լինում են միայն ի ծնե։

  13. #13
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համասեռամոլությունը հիվանդությու՞ն է

    Մեջբերում Mesrop-ի խոսքերից Նայել գրառումը
    ծնվում է…
    իսկ 2-րդ-ը դա ուղղակի ձևականություն է… որը ոչ թե հոգեկան հիվանդություն է, այլ հիմարություն… ձևական համասեռամոլները երբեք էլ չեն դառնա իսկական…
    իսկ հոգեկան հիվանդությունները նույնպես լինում են ի ծնե…
    Եթե նա իր՝ միասեռականին վայել պահվածքով այլասերում է ուրիշներին, ասենք, դեռահասներին, ապա մեզ ի՞նչ, թե նա ձևական միասեռական է և ոչ թե իսկական։

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլո՞ր հոգեկան հիվանդությունները լինում են միայն ի ծնե։
    Ոչ, որքան գիտեմ, հոգեկան հիվանդությունների նկատմամբ նախատրամադրվածությունն է լինում ի ծնե և/կամ ժառանգական, իսկ նպաստավոր պայմանների առկայության դեպքում նախատրամադրվածությունը հանգեցնում է հիվանդության։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #14
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համասեռամոլությունը հիվանդությու՞ն է

    Եթե մեծերից մեկը եղել է համասեռամոլ դա չի նշանակում, որ մենք պիտի ընդունենք այդ մարդկանց որպես հասարակության լիիրավ անդամների նրանք հիվանդներ են եւ այլասերում են մեր հասարակությանը արատավորում են մեր բարոյական կերպարը
    պատկերացրեք այն երեխայի վիճակը ում որդեգրել են նման այլասերվածները
    Հային վայել չի համասեռամոլ լինելը ու մենք պետք է դա հասկանանք ու կարողանանք դրա դեմն առնել չգիտեմ ինչպես բայց պետք է մտածել

  15. #15
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համասեռամոլությունը հիվանդությու՞ն է

    Լավ Կներեք էն անգամ մի քիչ դաժան էի գրել , բայց ամեն դեպքում իմ կարծիքով մարդկանց անտարբեր վերաբերմունքն է նրանց թվաքանակի պարբերական աճի հիմնական պատճառը…ու ընդհանրապես իմ կարծիքով չի կարելի նման այլասեռվածությունը ընդունել որպես այդ մարկանց ցանկություն և դրան նորմալ վերաբերվել……թե չե տենց որ գնա կարողա որոշ ժամանակ անց են պեդոֆիլները ու դեգենաերատները/ես այդպես եմ կոչում կենդանիների նկատմամբ սեռական բռնություն ցույց տվող մարդկանց/ նույնպես սկսվեն ճանաչվել ու համարվել նորմալ……հա ելի մարդա էլի ինքն էլ երեխեքա ուզում կամ ասենք կատուներ
    Loading your personal settings....

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •