StrangeLittleGirl (19.04.2018)
Ժող, մի հարց էլ։ Ես իրադարձություններին շատ չեմ հետևել, կարծում եմ՝ ոնց էլ չլնի, մեկը Սերժիկին էդ հարցը տված կլինի։ Եթե դուք տեղյակ եք, ասեք էլի։ Սահմանադրական բարեփոխումներից առաջ ինքը խոստացել էր, որ վարչապետ չի դառնալու։ Բա էս ի՞նչ հաշիվ ա։ Ինչու՞ միտքը փոխեց։
Mr. Annoying (19.04.2018)
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Սաղ հեչ, «Աշոտ»-ի մոմենտը հանճարեղի շարքից էր..
Եթե ներկայացում էր, հալալա բեմադրողին:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ախր, ասում ա՝ այ ցավդ տանեմ, կռուտիտի պես բան լինի, Հանրապետականների դեմ կռուտիտի հարցով խաղ չկա: Շատ ես ուզում, կարդա՝ Սերժ Սարգսյանն ասել է, թե ինչու է առաջադրվել՝ չնայած խոստմանը
Կարճ ասած՝ Սերժ Սագսյանը անձնական պատասխանատվություն է զգում հավերժ իշխանություն ունենալու հարցում: Ես իրեն հավատում եմ:
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 19.04.2018, 02:56:
Si vis pacem, para bellum
Mr. Annoying (19.04.2018), StrangeLittleGirl (19.04.2018)
Mr. Annoying (19.04.2018)
Հենց սկզբից էլ հասկացել էինք, բայց ազգովի էշի ականջում քնած լինելը դեռ ոչ մեկը չեղյալ չի համարել։ Ընդդիմությունն էլ ինչպես միշտ խառն էր, մենք էլ հետները։
Ստեղ պետք ա ասել, որ օրինակ ՀԱԿ-ը գլխանց ասում էր, որ պետք ա պայքարել նոր սահմանադրության դեմ, քանի որ սա արվում ա, որ Սերժիկը մնա, ու ճիշտ էր ասում։ Հետո, խաղաղություն ամենեցուն, ու դավայ ռասվիդանյա ․․․
Նիկոլն ասում էր, էտ սաղ հասկանալի ա, բայց էս նոր սահմանադրությունը գոնե հնից լավն ա, թող անցնի, հետո կպայքարենք Սերժիկի դեմ, ու վայթեմ էլի ճիշտ էր ասում։
Կարճ ասած, բոլորը գիտեին որ ժուլիկություն ա տեղի ունենում, բայց էշի ականջը անխափան գործում ա։ Հիմի, թե ինչ կլինի սրա վերջը դժվար ա ասել, բայց երիտասարդության ներգրավվածությունը հուսադրող ա։
P.S. Մոլդովայում եմ, ու մի քիչ առաջ կառավարության շենքում չինովնիկներից մեկը միջանցքում բարևեց, ու ասեց․ «Ես հավատում եմ ձեր ժողովրդին»։ Լայն ժպտացի, բան չպատասխանեցի ու մտքումս ասեցի․ «բըլին, բա ե՞ս ինչի էլ չեմ հավատում, նաֆիգ»
Mr. Annoying (19.04.2018), StrangeLittleGirl (19.04.2018), Աթեիստ (19.04.2018), Գաղթական (19.04.2018)
Հա, բայց նաև քննարկվում էին հնարավոր տարբերակներ, թե ում ա իրա տեղը դնելու Սերժիկը։ Ստեղ որ էս սաղ պատմում եմ, ասում են՝ փաստորեն խաբեց, որ սահմանադրությունն անցկացնի, հիմա պետք ա հաշիվ պահանջել։ Ասում եմ՝ էդ ձեր երկրներում ա տենց
Հա, ասա է, մի մոլդովացու չափ էլ չկանք, որ հավատանք։ Ստեղացիք էլ են հավատում, ասում եմ՝ միամիտ եք, ասում են՝ մենք միամիտ-միամիտ հավատում ենք։
Mr. Annoying (19.04.2018), Աթեիստ (19.04.2018), Տրիբուն (19.04.2018)
բայց մեկ ա ամենախայտառակ բանը էն ա, որ սաղ համալսարաններում դասերը շարունակվում են, ու դասի գնացող ուսանող կա
էս Ակումբն էլ դառել ա սփյուռքահայերի քուշի բիսեդկա, Հայաստանից էլ ոչ մեկ ակտիվ չի։
Ուլուանա (20.04.2018)
Ներսես ջան, նորմալ ա… Արդեն ահագին ժամանակ ա Հայաստանում երկու զուգահեռ իրականություն ա գործում:
Մի իրականության մեջ Նժդեհն ա, բիզնեսով, հին ու նոր սահմանադրությամբ, ԱԺ-ով, կառավարությունով, ինքը իրա համար, զարգացում, ՀՆԱ աճ, տնտեսական ակտիվություն, հարսնիք, կնունք, քավոր, ինչ-որ բաներ են որոշում, ելույթներ են ունենում, Սերժիկն անփոխարինելի է երդումներ, մատաղ, կաթողիկոս, շնորհավոր ....
Մյուս իրականության մեջ մարդիկ հասկանում են որ երկիրը արդեն վաղուց քաքի մեջ ա ու պետք ա մի բան անեl ..…
Ու էս առաջին իրականությունը բացարձակ կապ չունի ունի երկրորդի հետ, չի էլ հասկանում թե սրանց ուզածն ինչ ա, իրա համար գնում ա գործի, դասի ու սենց …
Դրա համար էլ ես մտածում եմ, որ Նիկոլի էս շարժումը կարա ասենք մի երեք տարի սաղ օրը միտինգ անի, կարա դաժե կառավարության ու ԱԺ շենքերը լրիվ փակի ու պարալիզացնի, ու դաժե ոստիկանությունն էլ փակի, ու մեկա էլի բան չփոխվի: Առավոտը հելնենք ու տենանք ՏՎ-ով չեբուռը պատմում ա, թե ՀՆԱ-ն ու արտահանումը քանի տոկոսով են աճել
StrangeLittleGirl (19.04.2018), Yevuk (20.04.2018), Ուլուանա (20.04.2018), Վիշապ (19.04.2018), Վոլտերա (20.04.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ