Ծլնգ էս ինչ արիր դու, ես մահամերձ էի ՃՃՃ
Իհարկե բարբառով որ գրեյիր, ավելի հետաքրքիր կստացվեր, բայց տհե նկարագրական ու համեմատական խոսքով հարուստ զրից (էն շան վրա կամաց ազարենի իջնելու պահը սպանում էր) իմ հասկանալով՝ հայերենի միայն մի բարբառովա հնարավոր, ու ղաստի էլ ուզիյր, հնարիլ չտիյր )))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ծլնգ (30.04.2018)
Նենց տպավորությունա, կարծես Քոչարյանը վերջին մի 5-6 օրը տանը կամ ինքնաթիռի մեջ քնածա եղել: Հենց արթնացել միանգամից քնաթաթախ գնացելա հարցազրույց տալու: Ռոբերտ, ուրիշ լավ ե՞ս ապեր: Ճամպրուկը արդեն վաղուց փոխանցվելա իսկական սեփականատիրոջը ու ստացականն էլ ամսի 1-ին են ուղարկելու: Էկել բզբզում ես, որ ի՞նչ անես:![]()
Պետդումայի .... էէհ, ՀՀԿ պատգամավվորները հավատարիմ են իրենց ցարի շահերին![]()
Ասում ա եվրոպա-ամերիկաներում փախստականության համար դիմող հայերը Նիկոլից բեսամթ նեղացած են՝ իրենց գործերի մեջ քաքելու համար․ հալամ աշխարհի կամերաների դիմաց ապացուցեց, որ Հայաստանը սիրո ու համերաշխության երկիր ա։
Freeman (01.05.2018), Mr. Annoying (01.05.2018), StrangeLittleGirl (01.05.2018), Yevuk (02.05.2018), Արշակ (01.05.2018), Գաղթական (01.05.2018), Ուլուանա (01.05.2018), Տրիբուն (01.05.2018)
Երեկվա վիճակը չես համեմատի 23֊ի հետ
Տրիբուն ջան,ես էլի եմ ասում ինձ ու շատերի համար կային տհաճ երևուկթներ,իմ ասածը էնա,որ էդ ամենի դեմ պետքա խոսվեր Նիկոլի կողմից ու ի վերջո տենց մի բան եղավ ։ճ հա ընդունում եմ,իմ դիրքորոշումը ծայրահեղական էր ։ճ
Նիկոլը էլի աչքիս լույսը չի,բայց սաղ մի կողմ դնելով ասում եմ.էս մարդու արածը իրոք եզակիա։
Խելքս չի կտրում էս վարչապետի ընտրությունները ոնց պիտի գնան ու ոնց պիտի լինի ՀՀԿ-ականների հետ հետագան։ Պադոշները խավարասերների պես լռվել մնացել են, կարծես Սերժիկը իրենց անփոխարինելի թեկնածուն չէր։ Իմ կարծիքով ժողովուրդը պիտի պահանջի ՀՀԿ-ն հրաժարական տա, այլապես էս վիճակը ոչ մի տրամաբանության չի ենթարկվում։
Si vis pacem, para bellum
StrangeLittleGirl (01.05.2018)
Կամաց-կամաց սկսում եմ կիսել Պարույր Հայրիկյանի դեպրեսիան ։Ճ
Si vis pacem, para bellum
Հայաստանը հրաշքների երկիրա, հո զոռով չի :լօվէ
Էստեղ ոչ միայն հնարավորա համազգային հեղափոխություն անելով ու իշխանության 2 պարագլուխներին տապալելով՝ իշխանության չգալ, այլև 10-նամյակ իշխող կուսակցության լուրջ պաշտոններ զբաղեցրած պատգամավորը կարող է ԱԺ-ում չնչին փոքրամասնություն կազմող ընդդիմությունից, ամենայն անկեղծությամբ պատասխան ակնկալելով, հարցնել, թե երբ է երկրի գլխավոր ռազմական դաշնակիցը դադարեցնելու զենք վաճառել մեր թշնամիներին...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Freeman (01.05.2018)
ՀՀԿ-ականները նոր պապայի փնտրտուքի մեջ են։ Իրանք չեն կարա առանց պապայի ապրեն, էտ իրանց էությունն ա։ Իրանց համար պետք ա միշտ լինի մի հատ պաշտամունքի ու ենթարկվելու օբյեկտ ․․․ կարա լինի տաբուրետկա։ Եթե չգտան, արագ կցրվեն, քանի որ որոշ առանձնյակներ կշեղվեն նախիրից, նոր հյութեղ արոտավայրեր գտնելու հույսով։
Էսօր կերևա, թե սրիկայության ինչ լեվել ա մոտները։ Եթե նույնիսկ տապալեն վարչապետի ընտրությունները ու ՀՀԿ-ն փաստացի մնա իշխանության ու ինքը կազմակերպի ԱԺ արտահերթ ընտրությունները, մեկ ա, ՀՀԿ-ին ես երկու գռոշի կյանք չեմ տա։ Հենց իրանց աֆտարիտետնի օրենքներով ու պանյատներով իրանց պապային կզայցրել են, այսինքն իրանք էլ ոչ մի բան են։
Mephistopheles (01.05.2018), Rammstein (02.05.2018), StrangeLittleGirl (01.05.2018)
էս ԷՇ-ի հռետորաբանությունից արդեն զգացվում ա, որ մի նոր ստոր պլան են հղացել..«Այսօր մենք ընտրելու ենք պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարին, Ալիևի, Պուտինի և Թրամփի հետ բանակցությունների նստող հիմնական բանակցողի»,- ասաց նա:
Բայց ճիշտա ասում, թե Նիկոլը Սերժի կարգի բանակցող չի Պուծինի հետ:
Սերժն էն տղենա, որ մի գիշերվա մեջ ստիպեց Պուծինին Հայաստանն էլ մտցնել ԵԱՏՄ..՝
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
դուխո՜վ․․․ մտնում ենք արդեն․․․ Նիկոլը մի խոսքով էս լրիվ թատրոնի բնութագիրը տվեց․ «այստեղ որոշում ենք՝ ձեր մասնակցությամբ ենք լուծելու ճգնաժամը, թե ձեր մասնակցությանը հակառակ» (մոտավորապես մեջբերում)․․․ նրան են բերելու, որ ամբողջ ՀՀԿ-ով, ու ամեն մեկը հատ-հատ պիտի վերջում գրի «ես սխալ էի, Նիկոլը ճիշտ էր»։
Mr. Annoying (01.05.2018), StrangeLittleGirl (01.05.2018)
Ես զարմանում եմ, թե Սերժի հրաժարականին հասած ժողովուրդը ինչու է համբերատար լսում Սերժի մանկլավիկների ու թերմացքների տխմար ելույթներն ու որոշումները։ Լրիվ խեղկատակություն ա։
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ