Տրիբուն-ի խոսքերից
Երկուսակացական համակարգի մասով ..... ոչ ԱՄՆ, ոչ ՄԹ-ն Հայաստանի համար օրինակելի չեն։
ԱՄՆ երկուսակցական համակարգը աշխատում ա մենակ ԱՄՆ-ին հատուկ նախագահական համակարգում, որտեղ նախագահը համ էլ գործադիրի գլուխն ա ու ընտրվում ա ուղղակի ընտրությունների միջոցով, ոչ թե պառլամենտի կողմից։ Սա ինքը իրանով ուրույն ու մենակ ԱՄՆ-ում աշխատող համակարգ ա։
ՄԹ կամ սենց կոչված վեսթմինսթրյան համակարգը, որտեղ էլի փաստացի երկուսակացկան պառլամենտարիզմ ա, էլի աշխատում ա մենակ ՄԹ-ում ու որոշ տարբերություններով նախկին գաղութներում, որոնք էսօր դոմինյոնի կարգավիճակով են, այսինքն պետության գլուխը Անգլիայի թագուհին ա․ Կանադա, Ավստրալիա, Նոր Զոլանդիա։ Վեսթմինսթրյան համակարգում կաբինետը համ էլ պառլամենտի մաս ա, այսինքն մինիստրները դեպուտատ են։ Էս համակարգը իրա զարգացման պատմությունն ու տրամաբանությունն ունի ու մեր համար չի, առանց երկար բարակ մանրամասների մեջ խորանալու:
Մեր պառլամենտական համակարգը նմանացրած եվրոպական այլ երկրների պառլամենտական համակարգերին, Գերմանիա, Իտալիա, Հունաստան, Դանիա ․․․ և այլն։ Բազմակուսակցական պառլամենտ․ որտեղ մեծամասնություն ստացածը կամ կոալիցիան ձևավորում ա կառավարություն՝ շատ ուժեղ վարչապետով։ Եթե կուսակցական համակարգը մոնոպոլացված ու ապականված չի, ոնց որ Հայաստանում, ապա էս համակարգը էսօրվա դրությամբ ամենալավ գործող համակարգերից մեկն ա, որը բավականին էֆեկտիվ հակակշիռներ ա ապահովում։
Ասելե թե, Հայաստանին պետք են նամուսով ընտրություններ, առանց այլանդակների։ Ու համակարգը ինքը իրան կբալանսավորի։ Հնարավոր են ճգնաժամային իրավիճակներ, երբ կառավորություն չի ձևավորվում, չեն կարում նախագահ ընտրեն, ծրագիր չեն հաստատում, և այլն ․․ բայց ընդհանուր առմամբ, համակագը կաշխատի եթե իրա նկատմամբ վստահություն լինի, իսկ դա կլինի միայն եթե նորմալ ընտրություններ լինեն։
Էջանիշներ