Ինչքան էի ուզում չներքաշվել ինձ համար անըմբռնելի քաղաքական անօգուտ քննարկումների մեջ:

Սոցցանցերի հերոսների "փոխհրաձգությունները" բակային նստարանները իրավմամբ սեփականաշնորհած տատիկների քննարկումներից այն կողմ չեն անցնում: Փաստորեն ամեն մեկս հմուտ դիվանագետ ենք, ամեն մեկս՝ բանիմաց վերլուծաբան: Քաղաքագետ: Էքսպերտ: Չգիտեմինչ:
Մեր բնածին հայկական չտեսությունն է խաթարիչը, թե "ժողովրդավարությունը" որպես հայհոյված տերմին անտեսելը... համենայն դեպս համատարած էյֆորիյան հասուն, գիտակից հեղափոխությունից չզատելու մեր տաղանդը առնավազն...ծափահարության է արժանի: Ու ծափահարում ենք: Փաշինյան Նիկոլը գիտակցում է պահի լրջությունը: Կարապետյան Կարենը ավելի քան գիտակցում է: Իսկ մենք ցնծում ենք պաշտոնական մասը թողնելով իրենց՝ որովհետև մեզ այլևս "թույլատրված է" բանավոր մերժել սերժերին, մերժել սերժանմաններին, ինքներս մեր համարձակությունից գոտեպնդվելով՝ մերժել մեզ դեռևս անհայտ, բայց կարծեցյալ վնասատուներին: Հայ ենք: Ու մյուսներն էլ հայ են, առնավազն՝ հայրենասեր, այլ քաղաքացիությամբ, այլ երկրներից, պաշտպանված այլ օրենքներով, որոնք չեն առարկում էթնիկական կազմերին "մերժելու" ում ուզում են: Ու մերժում են կոտրտված հայերենով, ոգևորված: Ոչինչ, որ ԶԼՄների օբյեկտիվներից դուրս՝ մերոնք են հավաքում աղբը...ամեն ցույցերից հետո՝ ուղղակիորեն և այլաբանորեն: Սա ի միջի այլոց:
Բայց ամեն օրվա վերջը՝ հետևություն ու անալիզ է և Փաշինյանի (ու անտես կորդինացնողների համար), և Կարապետյանի (ու անտես կորդինացնողների համար) :

Հայաստանի հեռավոր գյուղի բնակիչը չգիտի "իսպանական փարոսի" հայտնի անեկդոտը: Բայց գիտի Պուտինի մասին:
Բայց դրա փոխարեն ստորջրյա խութերի մասին տեղյակ են և բազմաչարչար Փաշինյանը, և մտազբաղ Կարապետյանը: Վայ նրան ով Հայաստան Նավը արկածխնդրության կտանի: Փարոսը անհրաժեշտություն չէ: Բայց... չեղած տեղը՝ ՓԱՐՈՍ Է:

Այդպիսի բաներ....