User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 672 հատից

Թեմա: Ակումբը հետևում էր թավշյա հեղափոխությանը․ 2018

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    ՖԲ-ում գրածս ստեղ էլ դնեմ.

    Հրապարակ նետված մի քանի թեզի, եթե կուզեք՝ մուտիլովկայի անդրադառնամ:
    ----------
    ԹԵԶ 1. Ժողովուրդն իրավունք չունի Նիկոլ Փաշինյանին ընտրել վարչապետ, դա հակասահմանադրական ու հակաօրինական է:

    ԺԽՏՈՒՄ. Սա սովորական մանիպուլյացիոն հնարք է: Ժողովուրդը չի ընտրում վարչապետին: Որպեսզի իրավիճակը ավելի ընկալելի լինի, այլ տեղից գամ: Մի քանի օր առաջ ՀՀԿ խորհուրդը անում է նիստ ու միաձայն որոշում է վարչապետի թեկնածու առաջադրել Սերժ Սարգսյանին: Այստեղ որևէ հակաօրինական բան չկա, քանզի խորհուրդը ընդամենը առաջարկում է թեկնածու: Հաջորդ պահին Ազգային Ժողովում, համաձայն քաղաքական պայմանավորվածության, ՀՀԿ պատգամավորները, ՀՅԴ պատգավորմները ու ԲՀԿ-ից մի քանի պատգամավոր ընտրում են Սերժ Սարգսյանին վարչապետ: Դե յուրե՝ օրենքի տառին համաձայն: Համանման իրավաճիկում վարչապետի թեկնածու է որոշում ոչ թե ՀՀԿ խորհուրդը, այլ հանրահավաքի մասնակից քաղաքացին, էլի ձեռք բարձրացնելով կամ անուն վանկարկելով, էական չի: Ընդամենը առաջարկում է թեկնածու: Քիչ անց, ազգային ժողովում, համաձայն ձեռք բերված քաղաքական պայմանավորվածության, պատգամավորները օրենքին համաձայն ընտրում են այդ թեկնածուին: Դե յուրե օրենքի խախտում բացարձակ չկա: Կա ընդամենը քաղաքական պայմանավորվածություն, խաղի կանոններ:

    ----------
    ԹԵԶ 2. Մոտեցումը ծայրահեղական է: Կարելի է էս կարճ ընթացքում թողնել որ ԱԺ մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն մնա իշխող ուժ, միևնույն է կլինի արտահերթ ընտրություն:

    ԺԽՏՈՒՄ. Կարևոր է, թե ով է լինելու ընտրություն կազմակերպող ու անցկացնող քաղաքական ուժը, խաղի ինչ կանոններով: ՀՀԿ-ի նպատակն է այդ ընթացքում ղեկը պահել իրենց ձեռքին, որպեսզի կարողանան անցկացնել նույն մեթոդներով ընտրություններ, ինչ արել են մինչ այս: Դա ենթադրում է նույն ընտրական օրենսգիրքը, վերահսկողության նույն մեխանիզմները, կեղծիքների կազմակերպման նույն գործիքները, նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովը և այլն: Կարճ ասած, եթե ընտրությունների կազմակերպիչը, մոդերատորը մնում է ՀՀԿ-ն, ապա ունենում ենք նույն որակի ընտրություն, ինչ ունեցել ենք մինչ այդ, որտեղ մեծ է հավանականությունը նույն բալանսով ընտրությունների՝ նույն խախտումներով, ընտրակաշառքով, լծակների կիրառմամբ, քարոզչության հավասար չլինելով, ԶԼՄ-ների ըստ հայեցողության օգտագործմամբ և այլն : Դրա համար կարևոր է, որ ընտրությունը կազմակերպի երկրում համակարգային փոփոխության ձգտող ուժը, ով նաև կախվածություն ունի ժողովրդից, ով կփոխի խաղի կանոնները, կբարելավի ընտրական օրենսգիրքը, վերահսկողության ճիշտ համակարգեր կդնի, մաքսիմալ կբացառի ընտրակեղծիքն ու ընտրակաշառքը, բոլոր մասնակիցներին կտա հավասար հնարավորություն: Այդ ուժի ներկայացրած վարչապետի գլխավորագույն ու թերևս միակ անելիքը, ըստ այդմ, այս ընթացքում լինելու ա արտահերթ ԱԺ ընտրությունների լավ կազմակերպումը:

    ---------
    ԹԵԶ 3. Այս մեթոդը ժողովրդավարական չէ:

    ԺԽՏՈՒՄ. Այսօր հակաժողովրդավարական է գործող ԱԺ-ն, որը լեգիտիմ չի, ընտրություններն եղել են կեղծիքներով: Ըստ այդմ հակաժողովրդավարական է ամբողջ կառավարությունը, Նախագահը, ԱԺ-ն, պետական ամբողջ կառուցվածքը: Ու պետք է նման կտրուկ միջամտություն, փողոց ելած ժողովրդի պահանջով, որպեսզի ամեն ինչ վերադառնա ժողովրդավարության ռելսերին: Սա անհրաժեշտ քայլ է: Ցանկություն չէ: Կապռիզ չէ: Եվ լիովին տեղավորվում է ժողովրդավարության սկզբունքների մեջ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (25.04.2018), Rammstein (26.04.2018), StrangeLittleGirl (25.04.2018), The_only_one (25.04.2018), Աթեիստ (25.04.2018), Շինարար (25.04.2018), Վիշապ (25.04.2018), Տրիբուն (25.04.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եվրատեսիլ 2018
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 41
    Վերջինը: 26.03.2019, 14:52
  2. Ֆուտբոլի Աշխարհի Առաջնություն 2018
    Հեղինակ՝ Gayl, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 58
    Վերջինը: 16.07.2018, 12:16
  3. Կարող է՞ պատահի մեզ հետևում են
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 26
    Վերջինը: 15.06.2018, 23:35
  4. Օսկար 2018
    Հեղինակ՝ Յոհաննես, բաժին` Կինո
    Գրառումներ: 93
    Վերջինը: 09.03.2018, 01:57
  5. ԲԱՐԵՎ. թավշյա հեղափոխություն, թե...
    Հեղինակ՝ Zodiac, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 492
    Վերջինը: 03.08.2013, 12:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •