User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 672 հատից

Թեմա: Ակումբը հետևում էր թավշյա հեղափոխությանը․ 2018

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #10
    Դիտարկում... Interdenominational-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2009
    Տարիք
    45
    Գրառումներ
    587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Յուրաքանչյուրս իր կենսագրությունն ունի:
    Ու կան շատերը, որ ինչ-որ դեպքեր ու պատառիկներ շուլալում, կարկատում են իր չեղածին, հարմարեցնելով, հավատացնելով, հավատալով:

    Այսօր առավոտյան... անորոշ առավոտյան...
    Համընդհանուր ցասումի, ընդվզումի ալիքների մեջ, մայթեզրին կանգնած զրուցում ենք: Ինչ-որ պապիկ մոտեցավ: Զրուցընկերոջս ծանոթն է: Համընդհանուր տրամադրություններով ...չասեմ արբած... գոտեպնդված: Չհասկացա ինչու է բղավելով խոսում: Բայց հասկացա ինչու է "մայր քրֆում" կանանց ու աղջիկների ներկայությամբ, համընդհանուր ամենաթողության մթնոլորտում: Ու թեման հասավ Ղարաբաղին: Պիտի հասներ: Գիտեի: Անտրամաբանական, էմոցիոնալ կիսատ-պռատ սերժախառն մեղադրումների ու իրեն անհայտ, բայց արդեն համոզմունք դարձրած ֆիքս իդեայի մեջ: Ընդհատեցի՝ "Ոչինչ, որ դիմացինդ ղարաբաղցի է?", փորձեցի կատակել... Մի քիչ ընկրկեց՝ Տղա ջան, դե սաղ չեն այդպիսին... Տարիքս, որ երևի կհավասարվեր իր մեծ թոռների տարիքին, հաշվի չառնելով, ընդհատեցի՝ "Պապի, գիտես, 93 թվականից առ այսօր ձախ ծնկոսկրիս ու ազդիս մեջ եմ կրում РПГ արկի պայթյունից մնացած բեկորները (ու դա իրոք այդպես է)....Պապի, գիտես, ես ի տարբերություն քո թոռների նորմալ մանկություն ու պատանեկություն չեմ տեսել...թքած ունեմ քո բարբաջած քաղաքականության ու ամեն ինչի վրա՝ այո, ղարաբաղցի եմ, ինչ-որ բան ունես ինձ ասելու?"...փափուկ, մեծ ձեռքը դրեց ուսիս, ու զգացվում է, փորձեց հավասարակշռել ասելիքը...Տղա ջան կարողա ինչ-որ բան համաձայն չես իմ հետ, այ օրինակ ասա, էտ բ*զի տղեն (ինչքան հասկացա ՝ Ս.Սարգսյանը) կարող էր չէ քեզպեսներին թոշակ նշանակել, բայց սաղ իրենք են լափում... Կողքիս կանգնած միրուքավոր զրուցընկերս աչքով արեց՝ լռիր.... Լռեցի: Պապին խոսեց, ու գնաց: Բայց ինչ-որ նստված մնաց: Ու կարծում եմ՝ նաև իր մեջ:

    Այսօր... վարչապետի հրաժարականինց հետո... երեկոյան...
    Հիշեցի 94, թե 93 ...ամառը.... Իմ հորաքրոջ տղա Սասունին հիշեցի: Միշտ ժպտադեմ, գանգուր մազերով Սասունին: Ստեփանակերտում: Գրկեց ինձ: Բրոնիժիլետի կոշտությունն եմ հիշում... ու հնամաշ համազգեստը: Ֆիդայինները (այդպես էինք անվանում զինվորներին) ինչ-որ բանով էին զբաղված քիչ հեռու: Գնում ենք: Այնպես խանդավառ ասաց, որ նախանձեցի՝ ես էլ գամ... ծիծաղեց: Գոնե մինչև Ուրալը գամ... պարզվեց, որ ուրալին դեռ շատ ժամանակ կար: Դրա փոխարեն հեռվից բախտ վիճակվեց տեսնել Ս.Բաբայանին, զգացի, որ նա, անկասկած, հրամանատար է, որովհետև իր համազգեստը նոր է, ու մի տեսակ ուրիշ ձևի...իսկ Սասունենցը՝ փոշոտ ու անգույն: Հաստատ հրամանատար է: Ու մեկ ուրիշ մարդ՝ մեծ, երևի մոդայիկ, ծխագույն ակնոցներով: Բայց երևի նույնպես հրամանատար է, որովհետև նրան էլ են լուռ լսում: Ս.Սարգսյանն էր: Նրա մասին դեռ պիտի լսեի: Ու դեռ չհասկանայի՝ ով է այս մեծ ակնոցներով ու ազդեցիկ մարդը......

    Սասունը չեկավ... բերեցին.........................
    Հորաքրոջս ամուսինը՝ Արամայիսը, առ այսօր շաբաթվա կեսը գերեզմաններում է անցկացնում... այնտեղ են նրա երեք տղաները... ես վախենում եմ այնտեղ գնալ....Սասունի լռությունից եմ վախենում... բոլորի լռությունից...

    Տասն և հինգ րոպե է տևում աշխատավայրից տուն ճանապարհը...այս ամենը վերապրեցի այդ ընթացքում: Չգիտեմ ինչու: Ազնվորեն եմ ասում՝ չգիտեմ ...ինչու.... Առավոտվա պապիկին չասացի այս ամենի մասին...

    Այսօրվա համընդհանուր սիգնալների ու ամեն ինչի մեջ...այսպիսի մտքեր....
    Յուրաքանչյուրս իր կենսագրությունն ունի.... Ով չունի՝ թող հնարի, լրացնի, ես անձամբ կլռեմ ու կլսեմ...

    Հետգրություն՝ կներեք: Ու շնորհավորում եմ բոլորին: Ուղղակի արտահայտվելու կարիք ունեի:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (24.04.2018), ivy (24.04.2018), StrangeLittleGirl (24.04.2018), Yevuk (24.04.2018), Գաղթական (24.04.2018), Ծլնգ (24.04.2018), Հայկօ (24.04.2018), Վիշապ (24.04.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եվրատեսիլ 2018
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 41
    Վերջինը: 26.03.2019, 14:52
  2. Ֆուտբոլի Աշխարհի Առաջնություն 2018
    Հեղինակ՝ Gayl, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 58
    Վերջինը: 16.07.2018, 12:16
  3. Կարող է՞ պատահի մեզ հետևում են
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 26
    Վերջինը: 15.06.2018, 23:35
  4. Օսկար 2018
    Հեղինակ՝ Յոհաննես, բաժին` Կինո
    Գրառումներ: 93
    Վերջինը: 09.03.2018, 01:57
  5. ԲԱՐԵՎ. թավշյա հեղափոխություն, թե...
    Հեղինակ՝ Zodiac, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 492
    Վերջինը: 03.08.2013, 12:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •