"Ազգային ժողովը վարչապետ է նշանակում ժողովրդի թեկնածուին" էս մի պահը անհասկանալի է, ու կարող է պրոբլեմատիկ լինել իրավաբանական տեսակետից, հետաքրքիր է, թե ոնց կստացվի: Երևի Նիկոլը նկատի ունի, որ իրավիճակը հաշվի առնելով, իրեն կընտրեն ժամանակավոր կառավարության ղեկավար: Կուզենայի տեսնել, թե ոնց են հանրապետականները Նիկոլին ընտրում :Ճ Ինձ թվում է, սաղ կաշան գալիս է անգրագետների կազմած սահմանադրությունից: Ես հույս ունեմ, որ ի վերջո ՀՀ սահմանադրությունն էլ կփոխվի խելքը գլխին իրավաբանների կողմից այնպես, որ բոլոր տիպի իրավիճակներում հստակ տրամաբանական կանոնակարգ ու քայլերի հաջորդականություններ սահմանվեն, օրինակ ասենք ինչ է լինում, երբ սաղ կառավարությունը, նախագահն ու ազգային ժողովը միասին հրաժարական են տալիս, կամ ինչ է լինում երբ ԱԺ-ի կողմից ընտրած թեկնածուին ժողովուրդը մերժում է: Իմ կարծիքով, փաստացի ժողովուրդը մերժեց Հանրապետականին, ուղղակի սա մի քիչ բարդ ա հանրապետականների ուղեղը մտցնելը:
Էջանիշներ