Հենց սկզբից էլ հասկացել էինք, բայց ազգովի էշի ականջում քնած լինելը դեռ ոչ մեկը չեղյալ չի համարել։

Ընդդիմությունն էլ ինչպես միշտ խառն էր, մենք էլ հետները։
Ստեղ պետք ա ասել, որ օրինակ ՀԱԿ-ը գլխանց ասում էր, որ պետք ա պայքարել նոր սահմանադրության դեմ, քանի որ սա արվում ա, որ Սերժիկը մնա, ու ճիշտ էր ասում։ Հետո, խաղաղություն ամենեցուն, ու դավայ ռասվիդանյա ․․․
Նիկոլն ասում էր, էտ սաղ հասկանալի ա, բայց էս նոր սահմանադրությունը գոնե հնից լավն ա, թող անցնի, հետո կպայքարենք Սերժիկի դեմ, ու վայթեմ էլի ճիշտ էր ասում։
Կարճ ասած, բոլորը գիտեին որ ժուլիկություն ա տեղի ունենում, բայց էշի ականջը անխափան գործում ա։ Հիմի, թե ինչ կլինի սրա վերջը դժվար ա ասել, բայց երիտասարդության ներգրավվածությունը հուսադրող ա։
P.S. Մոլդովայում եմ, ու մի քիչ առաջ կառավարության շենքում չինովնիկներից մեկը միջանցքում բարևեց, ու ասեց․ «Ես հավատում եմ ձեր ժողովրդին»։ Լայն ժպտացի, բան չպատասխանեցի ու մտքումս ասեցի․ «բըլին, բա ե՞ս ինչի էլ չեմ հավատում, նաֆիգ»

Էջանիշներ