Ծլնգ-ի խոսքերից
Այ Բյուր ջան, եթե տղամարդու արտաքինն ու հիգիենան ու սեռական կյանքն ու պոտենցիան նույնպես ծաղրանքի առարկա է, ինչո՞ւ պիտի կնոջ նույն ատրիբուտները լինեն անձեռնմխելի։ Զզվելին զզվելի է, բայց եթե զզվանք ես արտահայտում, փորձիր քո զզվանքն էլ անգենդերացված արտահայտես։ Թե չէ այդ գենդերացումից էլ է տուժողը կինը լինելու, թե նենց պուպուշիկ փխրուն առարկա է, որ հանկարծ իրեն ճկույթով չկպնենք․․․ վաղը մյուս օրն էլ «պաշտպանենք» ու ասենք «բա քաղաքականությունը քո պայծառ կանացիությանը հարի՞ր զբաղմունք ա»։
Ասենք Աշոտյանին «քաչալ շուն» ասելը ինձ համար համարժեք ա Շուշան Պետրոսյանին «պամադայով գետաձի» ասելուն․․․ ու սրանից պետք չի նեղվել, իսկ թե դապարտում ես, դատապարտիր երևույթը, ոչ թե դրան գենդերացված գնահատական տուր։
Էջանիշներ