ivy (02.05.2018)
ՈՒսանող ժամանակներս մեկումեջ «սոցհարցումներ» էի ինձ-ինձ կազմակերպում:
Չէ, սոցիոլոգիաների ու լրագրության հետ ընդհանրապես կապ չունեինք՝ ես ինժեներ եմ, բայց ուղղակի հետաքրքրասիրությունն էր դրդապատճառը..
Մի էսպիսի «հարցում» էլ կազմակերպել էի հիմնականում ամառվա ամիսները դրսերում անցկացողների շրջանում:
- Պատկերացրեք օտար երկրում պատահական կռվտոցու եք հանդիպում, որտեղ մի կողմից ձեզ անծանոթ հայեր են, մյուս կողմից՝ այլազգիներ: ՈՒ տուրուդմփոցի թոհուբուհում լսում եք հայհոյանք
ա) Հայաստանի հասցեյին
բ) հայ ազգի հասցեյին
Ձեր գործողություննե՞րը…
Անկեղծ ասած էս հարցման արդյունքներից շոկի մեջ էի, քանի որ ճնշող մեծամասնության պատասխանն էր, թե «բ»-ի դեպքում կխառնվեն, իսկ «ա»-ի դեպքում՝ ոչ:
- Մենք էլ ենք հայ, մեր ծնողները, հարազատները հայեր են: Իսկ Հայաստանին ինքներս էլ ենք քրֆում...
Ասածս ինչա.
տեսած կլինեք է, էն որ Անդրանիկ Միգրանյան էր ինչ զահրումար էր, դրա փրփրակալած ելույթը՝ Արա Աբրահամյանի կողքը նստած..
Էն օրը, աչքովս ընկավ Ատոմային էներգետիկայի վետերանների հայկական միության պատասխանը էդ դուռակին, թե՝ մի ընկի ոտքի տակ..
այսինքն մի միություն, որ ընդհանրապես կապ չունի էդ միհրանյանների ու դրա նմանների հետ՝ տերա կանգնել իր ժողովրդի ու հայրենիքի արժանապատվությանը ու հաչացողի պորտը տեղնա դրել..
հասկացա, որ այլևս էս արթնացած ժողովրդին քնել չկա ու դա-խազ պայքարելու են Հայաստանի ու հայ ժողովրդի արևի տակ իր արժանի տեղը զբաղեցնելու համար:
ՀՀԿ-ն չի հասկանում, կամ չի ուզում հասկանա, որ սա հանուն Նիկոլի պայքար չի, այլ հանուն ժողովրդի ու պետության նամուսով կյանքի իրավունքի...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Աթեիստ (02.05.2018)
Էս ինչե՜ր են կատարվում փողոցներում․ ֆեյսբուքս բացել ու գժվել եմ![]()
StrangeLittleGirl (02.05.2018), Ձայնալար (03.05.2018)
Ոնց որ Արմեն Ամիրյանը հրաժարական տվեց, բայց ոչ մի վստահելի աղբյուրում չեմ գտնում էս լուրը։
Հանձնվեցի՞ն![]()
Ոնց որ Պուտինը սկզբունքորեն չի տալիս Նավալնիի անունը, տենց հիմա սրանք են խուսափում Նիկոլի անունը տալուց։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Աթեիստ (02.05.2018)
Խարդախ սրիկաները պոչ են խաղացնում, ժամանակ ձգեն, տեսնեն ինչ կլինի, թալանը կոծկեն, մի բան փախցնեն, տենց հեշտ խո չեն հանձնելու իրենց կարծիքով իրենց ավարը՝ պետական ռեսոուրսները, ֆինանսական միջոցները, հաշվետվությունը, արխիվները, սվաղած գործերը, իրական բյուջեն, ստվերային բյուջեն... Էնքան կեղտ կունենան թաքցրած:
Ճիշտ են ասում, որ իրենք մտահոգված են ու անհանգստացած, բայց մտահոգության առարկան իրենց գրպաններն են ու իրենց ապագան, որը երկրի հետ կապ չունի:
Si vis pacem, para bellum
Արա սրանք որ չեն ասում «կին ա, աղջիկ ա», ներվերս խախտվում ա։ Այ տավարներ, բա կին ա ու աղջիկ ա, հարգեք ու ձեզ հավասարը դասեք, եթե ձեր կարծիքով ձեզ ձեր համոզմունքների համար են քարկոծում, էդ խի կանայք չե՞ն կարա քարկոծման արժանի համոզմունքներ ունենան․․․
Gayl (03.05.2018), ivy (03.05.2018), StrangeLittleGirl (03.05.2018), Վիշապ (03.05.2018), Տրիբուն (03.05.2018)
Այ Բյուր ջան, եթե տղամարդու արտաքինն ու հիգիենան ու սեռական կյանքն ու պոտենցիան նույնպես ծաղրանքի առարկա է, ինչո՞ւ պիտի կնոջ նույն ատրիբուտները լինեն անձեռնմխելի։ Զզվելին զզվելի է, բայց եթե զզվանք ես արտահայտում, փորձիր քո զզվանքն էլ անգենդերացված արտահայտես։ Թե չէ այդ գենդերացումից էլ է տուժողը կինը լինելու, թե նենց պուպուշիկ փխրուն առարկա է, որ հանկարծ իրեն ճկույթով չկպնենք․․․ վաղը մյուս օրն էլ «պաշտպանենք» ու ասենք «բա քաղաքականությունը քո պայծառ կանացիությանը հարի՞ր զբաղմունք ա»։
Ասենք Աշոտյանին «քաչալ շուն» ասելը ինձ համար համարժեք ա Շուշան Պետրոսյանին «պամադայով գետաձի» ասելուն․․․ ու սրանից պետք չի նեղվել, իսկ թե դապարտում ես, դատապարտիր երևույթը, ոչ թե դրան գենդերացված գնահատական տուր։
Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 03.05.2018, 16:21:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ