Հիմա որ քցում-բռնում եմ, աչքիս Նիկոլի ուզածն էլ էր լրիվ էս․․․ Արարատ Միրզոյանի ու Նիկոլի երեկվա եզրափակիչ ելույթները զոռով կարծես պրովոկացիա լինեին (Արան ընդհանրապես ասու էր՝ միասնական չեք քվեարկելու, ոնց որ հանձնարարություն տալուց լիներ), որ եթե նույնիսկ այլախոհներ լինեին էլ, թասիբության պատճառով նախիրից ետ չմնային։ Ու հա, սենց ավելի լավ ա․ հնարավորություն ունեն իշխանական կոալիցիա ձևավորելու, այլ ոչ թե ընդդիմադիր մեծամասնության շանտաժի առարկա դառնան։
Հ․Գ․
Երեխեք, բոլորիդ միասին, ու ամեն մեկիդ առանձին-առանձին սիրում եմ։ակումբը հոյակապ հանգրվան է մտքերով, մտավախություններով ու իրար ուսին թփթփոցներով կիսվելու համար։ Էս անֆեյսբուք հեռախոսս հիմա ինքն իր պոռթկացող ծլնգոցից արդեն գժվել էր, թե չլիներ ակումբը։ Գիտեմ, որ արդեն չաչանակության շեմը անցնում եմ․․․ բայց ակումբը նաև ներող էլ է, չէ՞։
![]()
Էջանիշներ