Srtik (02.05.2018)
ivy (01.05.2018), Mr. Annoying (01.05.2018), Yevuk (02.05.2018)
Այ երեխեք, չկա այլևս ՀՀԿ-ի ձեռքը ոչ մի իշխանական լծակ․․․ Սերժի գահընկեցությամբ ոստիկանությունն ու ԱԱԾ-ը շփոթմունքի մեջ էին, իսկ ԿԿ-ի գահընկեցությամբ լրիվ անգլուխ են։ Սրանց հույսն էն էր, որ իրենք իրենց կուսակցությամբ ուժ էին ներկայացնում, բայց հայաստանյան միապետական տրամադրությունների ներքո կուսակցությունը չի կարող ուժ լինել, անհատներ են պետք, ովքեր չկան։
Ասածս էն էր, որ չեն կարա իրենք նույն ձևերով ընտրություններ անցկացնել ու ձայներ հավաքել։ Իսկ այդ կնոպկաները այսօր էին ՀՀԿ-ի ձեռքում, 7 օրից դրանց կեսը լինելու է ՀՀԿ-ի դուրս եկածների ձեռքը։ Իսկ եթե չլինի, ապա արտահերթ ընտրություններին ՔՊ-ն դառնալու է սուպերմեծամասնություն։
ՔՊ֊ն արտահերթը բոյկոտելու ա։ Ու ՔՊ֊ի հետ էլ երևի ժողովուրդը։ ՀՀԿ֊ն չի պատկերացնում, որ ինչքան շուտ ռադ ըլնի, էնքան լավ։ Իրոք չեմ ուզում պատկերացնել, թե ինչ կկատարվի, երբ մյուս շաբաթ էլ վարչապետ չընտրվի։ Բայց ուզում եմ ենթադրել, որ քաղաքացիական անհնազանդությունը թույլ չի էլ տա, որ ամեն ինչ մի շաբաթ էլ ձգվի։
Ու էս սահմանադրությունն էլ էնքան անտաղանդ կերպով ա գրված, որ վաղ թե ուշ ինչ֊որ բաներ սահմանադրության խախտումով են լինելու։
Վիշապ (01.05.2018)
Տեսականորեն, հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությունում ու ԱԺ-ում ու իշխանական կուլիսներում դեռ կան անբարոյականության ամենավերջին դսրևորումների ունակ կենդանիներ, թալանված միլիարդների կապիտալով, չի բացառվում պատերազմական վիճակի հրահրելն ու բռնի հակահեղափոխության փորձը: Հիշեք պատմությունից, մեր մեր ներքին դավաճանների հարցով երբեք պակասություն չենք ունեցել կրիտիկական պահերին: Ամբողջ խնդիրն այն է, թե վերջիններս արդյո՞ք էնքան դեբիլ են, որ ընտրում են կամ մահ, կամ իշխանություն տարբերակը: Ըստ սրանց պահվածքի, վայթե բավականաչափ ու նույնիսկ անհնարինության աստիճանի դեբիլ են: Հետևաբար ժողովուրդը պիտի պատրաստ լինի ցանկացած սցենարի առնվազն գոնե առաջիկա օրերի ընթացքում:
Si vis pacem, para bellum
Այդ բոյկոտելը կարծում եմ ուլտիմատիվ գործիք էր․․․ եթե պատեհ պայմաններ լինեն, ինչո՞ւ ՔՊ-ն չդառնա մեծամասնություն, այլ խորացնի սահմանադրական ճգնաժամը։ Այդ դեպքում կարծում եմ ճիշտ խղճի քայլը կլինի դառնալ սուպերմեծամասնություն, կատարել ԸՕ-ում համապատասխան բարեփոխումներ ու նոր արտահերթ ընտրությունների սահմանադրական իրավիճակ ստեղծել ու «ճշտով» մանդատ ստանալ։
Բայց ամեն դեպքում չեմ կարծում թե սրան է հասնելու․․․ մի 2-3 օրվա մեջ հանրապետական խմբակցությունը կսկսի մասնատվել։ Նոր ԱԺ-ի կանոնակարգն էի կարդում, որ տեսնեմ հո խմբակցությունից դուրս գալու դեմը արհեստական արգելքներ չեն դրել, ու պարզվեց՝ ոչ։ RIP ՀՀԿ![]()
Mr. Annoying (01.05.2018)
Թե վաղը ոնց եմ գործի գնալու կամ ընդհանրապես սովորական կյանքով ապրելու. երանի նրանց, ովքեր կարող են հիմա Հայաստանում լինել։
Կոնկրետ էս ընտրական օրենսգրքով բավական բարդ ա ոչ ՀՀԿ֊ական ուժի համար ընդհանրապես ԱԺ մտնելը, ուր մնաց՚ մեծամասնություն դառնալը։ Չնայած էս շարժումից հետո գուցե ռեյտինգայիններով էլ էդքան ձայն չհավաքեն։
Ի դեպ, մանդատի վայր դնելու դեպքում ի՞նչ ա լինում։ Ցուցակով հաջորդն ա անցնում, չէ՞։ Ուղղակի ուզում եմ ջոկել էս երկու պատգամավորների դեպքում ինչ ա լինելու։
Չեմ կարծում․․․ եթե ներկայիս «իշխանության» ներքո գնանք ընտրությունների, կարծում եմ Նիկոլը պիտի մեկ և միայն մեկ պլատֆորմայով գնա ընտրությունների՝ փոխել ԸՕ-ն ու նոր արտահերթ անցկացնել, այսինքն ժողովրդին ասի՝ մեր ձեռքից առան այն ինչ պիտի անեինք, դե հիմա ինքներս ենք դա անելու՝ հաառա՜ջ։ Ի դեպ ցավում եմ, որ ընդհանուր «ռեյտինգային» գաղափարը սենց ապականեցին։ Սրանց ռեյտինգայինը իհարկե հիմարություն էր, բայց լավ ռեյտինգային ընտրական համակարգեր կան, որոնք շատ ավելի սազական կլինեն Հայաստանին, քան պարզունակ համամասնականը, ըստ իս։
Ճիշտն ասած դեռ չեմ հասկանում։ Կարծես մենակ ընտրությունների միջոցով է կարելի մանդատ ստանալ, բայց մյուս կողմից էլ սահմանադրությունը ասում է ԱԺ-ն պիտի առնվազն 101 պատգամավոր ունենա, հիմա որ 5 հոգի հրաժարական տվեցին, կարծում եմ սահմանադրական ճգնաժամի դիմաց ենք կանգնելու․․․ բայց մի քիչ էլ կփորփրեմ։Ի դեպ, մանդատի վայր դնելու դեպքում ի՞նչ ա լինում։ Ցուցակով հաջորդն ա անցնում, չէ՞։ Ուղղակի ուզում եմ ջոկել էս երկու պատգամավորների դեպքում ինչ ա լինելու։
Նիկոլի վարչապետության դեպքում սենց թե նենց սահմանադրական ճգնաժամի առաջ ենք կանգնելու։ Տեսե՞լ ես, թե ըստ սահմանադրության որ դեպքերում ա հնարավոր արտահերթ ընտրություններ անել։ Էդ դեպքերից ոչ մեկը չի բավարարվի։
Ոնց հասկացա, մի շաբաթ հետո նոր մանդատը վայր դնելն ուժի մեջ ա մտնելու։ Լրիվ քաոտիկ վիճակ ա սկսվում։ Իրանք իրանց գրած սահմանադրության ձեռը կրակն են ընկել։
Վիշապ (02.05.2018)
Գտա․․․ հա, հրաժարված պատգամավորի մանդատը անցնում է այդ կուսակցության տարածքային կամ համապետական ցուցակի հաջորդ հերթական թեկնածուին։ Հիշում էի որ սենց մի բան պիտի լինի (սրա մասին Վիշապին էլ էի ասել մի քանի օր առաջ), բայց չէի կարում գտնել որտեղ է․․․ ԸՕ-ում է այս դրույթը (հոդված 100 կետ 3)։
Հ․Գ․
Բայց պատգամավորները կարան առանց մանդատից հրաժարվելու հանրապետական խորհրդարանային խմբակցությունից դուրս գալ։ Ու կարծում եմ կուսակցության տոմսն էլ պատռել![]()
Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 02.05.2018, 00:05:
Տրիբուն (02.05.2018)
հա, մի շաբաթ ա տևում մանդատից ազատումը․․․
Մենակ նորընտիր վարչապետի ծրագիրը չընդունելու կամ վարչապետ չընտրելու դեպքում է արտահերթ ընտրություններ կազմակերպվում։ Կարծում եմ ծրագիր չընդունելը կարելի է կազմակերպել․․․ բայց այ որ կառավարությունը չի ներկայացնում ծրագիր, էդ դեպքում ի՞նչ է լինում։ Վարչապետին ընտրելուց մեկ տարվա ընթացքում չի կարելի է անվստահության միջոցով պաշտոնից հանել, ուրեմն տեսականորեն կարա վարչապետը չներկայացնի ծրագիր ու մի տարի կառավարի՞։
Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 02.05.2018, 00:03:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ